Ինչպե՞ս է ձևավորվում արժույթի փոխարժեքը - Ամերիա բլոգ
03Մյս

Ինչպե՞ս է ձևավորվում արժույթի փոխարժեքը

3D illustration of a movie of phone

 

Փոխարժեքները, ճիշտ ինչպես քամելեոնները, անընդհատ փոփոխվում են՝ հարմարվելով համաշխարհային տնտեսությանը։ Արժույթների փոխարժեքները գլոբալ առևտրի էներգիայի աղբյուրն են և ծառայում են որպես տնտեսությունները կապող և միջազգային առևտուրը կարգավորող օղակ։ Հետևաբար զարմանալի չէ, որ սա ֆինանսական ոլորտում ամենաշատ հետաքրքրություն առաջացնող թեմաներից մեկն է։
 

Փոխարժեք ձևավորող հիմնական գործոնները
 

Ինչպես հայտնի է, փոխարժեքները բավականին անկայուն գործիքներ են, ինչի պատճառները տարբեր են։ Այսօր առանձնացրել ենք արժույթների փոխարժեքի ձևավորման վրա ազդող հիմնական գործոնները։

 

  • Տնտեսական կատարողական

Երկրի տնտեսական ցուցանիշները, ներառյալ գնաճը և գործազրկության մակարդակը կարող են ազդել տվյալ երկրի արժույթի արժեքի կամ փոխարժեքի վրա։

  • Դրամավարկային քաղաքականություն

Կենտրոնական բանկերի կողմից դրամավարկային քաղաքականությունը՝ տոկոսադրույքի վերաբերյալ որոշումները և միջոցառումները, իհարկե, չեն կարող ազդեցություն չունենալ փոխարժեքի վրա։ Վերջին տասնամյակում զարգացած երկրների ԿԲ-ները սինխրոն փոփոխում են իրենց դրամավարկային քաղաքականությունը, ինչը պայմանավորված է նրանով, որ գնաճը բոլոր երկրներում հիմնականում համընթաց է տեղի ունենում։

Սակայն այժմ մենք այլ բան կարող ենք տեսնել։ Օրինակ՝ երբ Չինաստանում դեֆլյացիա է, ԱՄՆ-ում գնաճը բարձր է ԴՊՀ-ի թիրախային մակարդակից։ Միևնույն ժամանակ ԵՄ-ին հաջողվում է զսպել գնաճը։ Նման իրավիճակները և դրանց արդյունքում ձեռնարկվող քայլերը կարող են հանգեցնել մի արժույթի ամրապնդման կամ մյուսի արժեզրկման։

  • Քաղաքական կայունություն

Բացահայտում չէ, որ աշխարհաքաղաքական իրադարձությունները հսկայական դեր են խաղում  արժույթների արժեքի վրա։

  • Շուկայական միտումներ

Շուկայական տրամադրությունները, կապված ռիսկի և ակնկալիքների հետ, իրենց հերթին կարող են տատանումների առիթ դառնալ։

Ընդհանուր առմամբ, արժույթները գործում են ոչ թե առանձին, այլ որպես հսկայական գլոբալ էկոհամակարգի մաս։ Կայուն արժույթները, որոնք բնութագրվում են համեմատաբար ցածր անկայունությամբ, վճռորոշ դեր են խաղում միջազգային առևտրի և ներդրումային հոսքերի գործում։ Ամենահայտնի և խոշոր կայուն արժեքներն են համարվում ԱՄՆ դոլարը (USD), եվրոն (EUR) և ճապոնական յենը (JPY), որոնք համաշխարհային գործիքներում ծառայում են որպես պահուստային արժույթներ։

 

taradrami-poxarjeq
 

Հայկական դրամ
 

Իհարկե, մեզ համար առանձնահատուկ է հայկական դրամը, որն արտացոլում է Հայաստանի տնտեսական լանդշաֆտը և մշակութային ժառանգությունը։ Հայկական դրամի արմատները գալիս են 20-րդ դարի սկզբից, երբ 1918 թվականին ներկայացվեց որպես Հայաստանի առաջին հանրապետության պաշտոնական արժույթ։ Այդ ժամանակից ի վեր դրամը ենթարկվել է տարբեր փոխակերպումների՝ արտացոլելով տնտեսական և աշխարհաքաղաքական տեղաշարժերը և տարածաշրջանի դինամիկան։ Ինչպես ցանկացած այլ արժույթ, դրամի փոխարժեքները ենթարկվում են տատանումների։

Ժամանակակից հայկական դրամի ծնունդը նոյեմբերի 22-ին է։ 1993թ.-ին հենց այդ օրը Հայաստանի կենտրոնական բանկը հայտարարեց խորհրդային ռուբլու փոխարեն ազգային արժույթի շրջանառության մեկնարկի մասին։ Եվ հանրապետության բնակչությունն արդեն ավելի քան 30 տարի օգտվում է հայկական արժույթից` դրամից։

Թեև ՀՀ դրամը հիմնականում ծառայում է որպես Հայաստանի ազգային արժույթ, դրա արժեքը և փոխարժեքը նույնպես հետաքրքրում են համաշխարհային հանրությանը, մասնավորապես հայկական սփյուռքի համայնքներին և Հայաստանի հետ կապեր ունեցող միջազգային ներդրողներին։

Վերջում առանձնացրել ենք 7 հետաքրքիր փաստ արժույթների ու փոխարժեքների մասին։

  1. Իսրայելական շեկելը (ILR) աշխարհի ամենահին արժույթն է, որը մ․թ․ա 3000 թվականին սկսել են գործածել բաբելոնցիները։ Սակայն ամենահին արժույթը, որը մինչ օրս գոյություն ունի, բրիտանական ֆունտն է (GBP)։
     
  2. Նախկինում որպես արժույթ օգտագործվել են տարբեր իրեր, ինչը զարգացման արդյունքում նախ փոխարինվել է մետաղադրամով, իսկ ավելի ուշ՝ սկսած մ․թ․ա 1000 թվականից, Չինաստանում որպես փող սկսել են օգտագործել թուղթը։ Սակայն երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի մարդիկ իրական արժեք ունեցող ապրանքի դիմաց թուղթ ընդունեին։
     
  3. 1792 թվականին՝ ԱՄՆ դրամահատարանի հիմնադրումից հետո, ամերիկացիները որոշ ժամանակ դեռ իսպանական մետաղադրամներ էին օգտագործում, քանի որ դրանք ավելի ծանր լինելու պատճառով առավել արժեքավոր էին թվում:
     
  4. Իրանական ռիալը (IRR) աշխարհի ամենացածր արժույթն է: Այժմ 1 IRR-ը համարժեք է մոտավորապես 0,000024 USD-ի։
     
  5. Աշխարհում ամենաբարձր արժույթը քուվեյթյան դինարն է (KWD), ինչին նպաստում է Քուվեյթի տնտեսական կայունությունը, որը պայմանավորված է նավթի պաշարներով և հարկերից ազատված համակարգով: 1 KWD-ն համարժեք է 3,24 USD-ի։
     
  6. Ամերիաբանկում հնարավոր է հաշվել և իրականացնել շուրջ 11 արժույթի փոխանակում թե՛ կանխիկ, թե՛ անկանխիկ եղանակներով։
     
  7. MyAmeria հավելվածում կարող ես հաշված րոպեների ընթացքում բացել արտարժույթային անվճար հաշիվ և կատարել արտարժույթի անկանխիկ փոխարկում՝ օգտվելով ավելի լավ փոխարժեքից, քան կանխիկի դեպքում։

Կարդա նաև...

Ինչպե՞ս արագ աշխատանք գտնել․ 5 խորհուրդ

Ինչպե՞ս արագ աշխատանք գտնել․ 5 խորհուրդ

Բացում ես մեյլդ ու վերջապես տեսնում՝ «Աշխատանքի առաջարկ»։ Հավատա` այդ օրը հեռու չէ, եթե «պատրաստ ես» աշխատանք գտնելուն։ Ընդամենը մի քանի պարզ քայլով դու կարող ես ավելի արագ հասնել ցանկալի արդյունքի: Ու դա մենք չենք ասում, այլ հետազոտությունների արդյունքները:

Աշխատանքային mood on. վերադարձ իրականություն

Աշխատանքային mood on. վերադարձ իրականություն

Մի քանի օր տոնական տրամադրությամբ ապրելուց, հյուրընկալվել ու հյուրընկալելուց հետո աշխատանքի վերադառնալն, ինչ խոսք, հեշտ գործերից չէ։

Ինպե՞ս փոքրացնել կոմունալների հաշիվը` առանց խնայելու

Ինպե՞ս փոքրացնել կոմունալների հաշիվը` առանց խնայելու

Կոճակով կամ վահանակով անջատելուց հետո քո բոլոր սարքերը` հեռուստացույցը, լվացքի մեքենան, ջեռոցը, PlayStation-ը, անցնում են սպասման ռեժիմի ու թեև քիչ, բայց էներգիա են սպառում: Իսկ ի՞նչ անել, որ հավելյալ գումար չվճարես այն էներգիայի համար, որը չես օգտագործում:

  • Recent
  • Popular
  • Ֆինանսական բարձիկ․ որ քունդ խաղաղ լինի, ապագադ՝ կայուն

    Կյանքը լի է անակնկալներով․ երբեմն հաճելի, երբեմն՝ ոչ այնքան։ Գործնական փոփոխություններ, հիվանդություն, անսպա...
  • AI օգնականներ

    Այսօր էլ չուշացար հանդիպումից։ Ինչպե՞ս։ Որովհետև քո AI օգնականը հիշեցրել էր հանդիպման մասին, վերլուծել երթևեկությունն ու առաջարկել ամենաարագ երթուղին։
  • Ինչպե՞ս կառավարել ժամանակը, որ ամեն բան հասցնես

    «Ժամանակը ոսկի է». այս արտահայտությունը հաստատ լսած կլինես։ Իրականում ժամանակը շատ ավելի թանկ է. ռեսուրս, որ ունեն բոլորը, բայց քչերն են արդյունավետ կառավարում:
  • Փողի հոգեբանություն

    Պատահել է, չէ՞, որ մեծ ոգևորությամբ գնումներ ես կատարել, հետո որոշ ժամանակ անց հիշել ես գնումներդ, նայել հաշվիդ մնացորդին ու մտածել. «Բայց արժե՞ր այսքան գումար ծախսել»: