Բացահայտելով աշխատող կանանց ուժն ու հզորությունը - Ամերիա բլոգ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
07Մրտ

Բացահայտելով աշխատող կանանց ուժն ու հզորությունը

3D illustration of a movie of phone

Ո՞րն ընտրել՝ աշխատանք, կարիերա, թե ընտանիք: Տարիներ շարունակ գերիշխող էր այն համոզմունքը, որ կինը պարտադիր պետք է ընտրություն կատարի, իսկ համատեղելու մասին խոսք անգամ չկար, սակայն այս հարցն այսօր այլևս արդիական չէ։

Այժմ կանայք հարկադրված չեն ընտրություն կատարել, փոխարենը, ժամանակակից կանայք հմուտ են աշխատանքի և ընտանեկան հարցերը հավասարակշռելու մեջ՝ հաճախ գերակատարելով բոլորի, այդ թվում՝ սեփական սպասելիքները։

Մարտի 8-ը` Կանանց միջազգային օրը, հիշեցում է, որ կնոջ դերը կարևոր է հասարակության բոլոր ոլորտներում՝ գործարար աշխարհից մինչև քաղաքականություն։ Այսօր կանայք ոչ միայն մայր են, ոչ միայն զբաղվում են տան գործերով ու երեխաների խնամքով, այլև ղեկավարում են պետություններ ու բիզնեսներ, աշխատում առաջատար ընկերություններում և ամենուր գրանցում բազում հաջողություններ։

Կանայք հսկայական ազդեցություն ունեն համաշխարհային տնտեսության մեջ․ համաձայն Աշխարհի տնտեսական ֆորումի (World Economic Forum) 2023 թվականի զեկույցի՝ կանանց մասնակցությունը գլոբալ աշխատաշուկայում վերջին տասնամյակում ավելացել է ավելի քան 20%-ով։ Այս աճը նկատելի է հատկապես տեխնոլոգիական ոլորտում, որտեղ այսօր ավելի քան 70 միլիոն կին է աշխատում։

Թվային տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ աշխատող կին ու ընտանիքի հոգատար մայր լինելն այսօր ավելի իրական է, քան երբևէ։

Սակայն ինչպես մեր կյանքի մյուս ոլորտներում, ժամանակակից աշխարհում այստեղ ևս գործում է Win-Win (հաղթանակ առանց պարտվողների) սկզբունքը․ գործատուները ևս ձգտում են աշխատանքի ընդունել կանանց և հատկապես մայրերին։ Այժմ ներկայացնենք թե կանանց, թե երեխաների և թե հենց գործատուների տեսանկյունից այս «համագործակցության» առավելություններից մի քանիսը։
 

Ֆինանսական կայունություն

Բացի ֆինանսապես անկախ լինելուց, մայրիկները կարողանում են ապահովել իրենց ընտանիքի բարեկեցիկ ապագան։


Ինքնաբավություն և կայացում

Անձնական նպատակների իրագործումը բարձրացնում է ինքնագնահատականը և նվազեցնում դեպրեսիայի և սթրեսի հակումը։

Դրական մոդել երեխայի համար

Երեխաները հասկանում են, որ մայրիկը կարող է լինել նաև մասնագետ, աշխատել և ունենալ հաջողություններ կարիերայում։ Բացի այդ, պետք չէ թերագնահատել աշխատող մայրերի դրական ազդեցությունը երեխաների վրա, բայց այս մասին ավելի ուշ։

Մայրերի դերը երեխաների ձևավորման և զարգացման հարցում, անպատճառ, վճռորոշ է, իսկ մոր կարիերայի ազդեցությունը երեխաների վրա` շատ կարևոր։ Տեսնելով, թե ինչպես են իրենց մայրերը կատարում բազմաթիվ դերեր, երեխաները սովորում են կյանքի անգնահատելի հմտություններ, ինչպիսիք են` ժամանակի կառավարումը, հարմարվողականությունը և հաստատակամությունը։ Ավելին, աշխատող մոր հանգամանքը մարտահրավեր է նետում ավանդական գենդերային կարծրատիպերին։


Երեխաների առողջության և մարդկային զարգացման ազգային ինստիտուտի (NICHD) կողմից անցկացված հետազոտությունը, որը տևել է մի քանի տարի և ներգրավել է հազարավոր մասնակիցների, պարզել է, որ մայրերի զբաղվածությունը դրականորեն է ազդում երեխաների ճանաչողական կարողությունների, ներառյալ լեզվական հմտությունների և ակադեմիական նվաճումների, ինքնուրույնության, անկախության և ճկունության վրա։

Հարվարդի համալսարանի հետազոտողները համադրել են բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքներ, ինչը ցույց է տվել, որ մայրերի զբաղվածությունը բացասաբար չի ազդում երեխաների սոցիալական և էմոցիոնալ բարեկեցության վրա՝ ընդգծելով որակյալ խնամքի կենտրոնների և ընտանեկան միջավայրի կարևորությունը։ Մայրիկների աշխատելու և ծնող-երեխա հարաբերությունների վրա անբարենպաստ ազդեցության ապացույցներ չեն գտնվել։

Նման ուսումնասիրությունները ցրում են աշխատող մայրերի շուրջ առասպելներն ու սխալ պատկերացումները։ Այնուամենայնիվ, կարևոր է հասկանալ, որ երեխաների հետ անցկացրած ժամանակի որակն ավելի կարևոր է, քան քանակը։


Ինչո՞ւ են գործատուները սկսել նախապատվություն տալ մայրերին

Գործատուներն ավելի ու ավելի շատ են գիտակցում այն արժեքն ու արդյունքը, որոնք մայրերն են ապահովում։ Իրենց տեխնիկական հմտություններից և որակավորումներից բացի, մայրերը օժտված են բազմաբնույթ առաջադրանքների կատարման, կոնֆլիկտների լուծման հմտություններով, կարեկցանքով, թարմ հեռանկարներով, նորարարական մտածողությամբ և այլն։ Մայրիկները գիտեն՝ ինչպես ճիշտ դասակարգել առաջնահերթությունները, ամեն բան անում են լույսի արագությամբ, այսինքն` իդեալական աշխատակիցներ են յուրաքանչյուր գործատուի համար։

Աշխատող կանայք ժամանակակից հասարակության աներևակայելի հերոսներն են և մարմնավորում են տոկունություն, վճռականություն և անսահման սեր՝ կարիերայի ձգտումներն ու ընտանեկան պարտականությունները հավասարակշռելու ձգտումով։

Կարդա նաև...

Ինչպե՞ս կատարել անվտանգ վճարումներ օնլայն հարթակներում

Ինչպե՞ս կատարել անվտանգ վճարումներ օնլայն հարթակներում

Ի՞նչ է լինում օնլայն գնումներ կատարելիս: Դու ընտրում ես ապրանքը, գցում ես զամբյուղի մեջ, հետո սեղմում գնելու կոճակը: Այ հենց այն պահին, երբ պիտի լրացնես քո բանկային ...

Ի՞նչ անել, որ տարին լավ սկսվի. ազգերն ու նրանց «հաջողության ավանդույթները»

Ի՞նչ անել, որ տարին լավ սկսվի. ազգերն ու նրանց «հաջողության ավանդույթները»

«Հունվարի 1-ից գնալու եմ մարզասրահ», «Սկսելու եմ առողջ սնվել», «Խնայելու եմ, որ ճամփորդության մեկնեմ», «Ամեն օր 10 էջ գիրք եմ կարդալու». էլ ի՞նչ ծրագրեր ես կազմում նոր տարվա համար, որոնք այդպես էլ ծրագիր են մնում:

Ներդրումային բառարան, կամ  ի՞նչ լեզվով են խոսում ներդրողները

Ներդրումային բառարան, կամ ի՞նչ լեզվով են խոսում ներդրողները

Ներդրումների աշխարհը երբեմն կարող է անհասկանալի կամ բարդ թվալ․ «դիվերսիֆիկացիա», «արժեկտրոն», «ֆինանսական ինդեքս» և նման այլ տերմիններ ոլորտ մուտք գործողներին հաճախ շփոթեցնում են:

  • Recent
  • Popular