You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Ներդրումային տոներն են մոտենում կամ Սանտա ռալլի - Ամերիա բլոգ
20Դկտ

Ներդրումային տոներն են մոտենում կամ Սանտա ռալլի

3D illustration of a santa clause hat

Հիշո՞ւմ ես «Ինչպես Գրինչը գողացավ Ամանորը»։ Իսկ հիշո՞ւմ ես՝ Ամանորին ընդառաջ ինչ իրարանցում էր տիրում ֆիլմում: Այ հենց նույնն ամեն տարի նոյեմբերին ու դեկտեմբերին կատարվում է արևմտյան ֆինանսական շուկաներում։ Շուկայի մասնակիցները նույնիսկ օգտագործում են «Սանտա ռալլի» տերմինը սեզոնային այդ երևույթը նկարագրելու համար: Սանտա ռալլին հատկապես նկատելի է ֆոնդային շուկայում, որտեղ տարեվերջին բաժնետոմսերի գների աճի միտում է նկատվում, մասնավորապես՝ ընթացիկ տարվա վերջին հինգ առևտրային նստաշրջաններում և հաջորդի առաջին երկու նստաշրջաններում։

Սանտա ռալլին պետք է դիտարկել որպես պատմական միտում, այլ ոչ թե հուսալի կանխատեսում կամ երաշխավորված իրադարձություն: Որոշ թրեյդերներ և վերլուծաբաններ դա համարում են դրական և տոնական երևույթ, որը նպաստում է տարեվերջին ֆոնդային շուկայի աճին:

Բազմաթիվ վերլուծաբաններ փորձում են բացատրել Սանտա ռալլիի պատճառները, ու դրա մի քանի տեսություն կա։

Ներդրողների դրական տրամադրություններ

Քանի որ մոտենում է Նոր տարին, ներդրողները կարող են ավելի լավատեսորեն տրամադրվել: Այս դրական տրամադրությունը կարող է բարձրացնել շուկայի ակտիվությունը, քանի որ ներդրողները ձգտում են բաց չթողնել բաժնետոմսերի հնարավոր աճը: Արդյունքում դրական տրամադրվածությունը բերում է արժեթղթերի առքի մեծ թվի, ինչն էլ իր հերթին բարձրացնում է դրանց արժեքը։

Արձակուրդների ընթացքում ծախսերն աճում են

Արձակուրդային սեզոնն ուղեկցվում է սպառողական ծախսերի և տնտեսական ակտիվության աճով (դեռ հիշո՞ւմ ես չէ Գրինչին)։ Տնտեսական ակտիվության այս աճը կարող է դրական ազդեցություն ունենալ որոշ ոլորտների, օրինակ`  սպառողական ապրանքների վրա՝ նպաստելով շուկայի ընդհանուր աճին։ Ընկերությունների վաճառքների աճն ավելի գրավիչ է դարձնում այդ ընկերությունների բաժնետոմսերը։

Ինստիտուցիոնալ ներդրողների ակտիվության նվազում

Տարեվերջին ինստիտուցիոնալ ներդրողները նվազեցնում են իրենց ակտիվությունը, և շուկան մտնում է հարաբերական հանգստի շրջան։ Շատ ընկերություններ վճարում են պարգևավճարներ ու բոնուսներ, իսկ զարգացած ներդրումային շուկա ունեցող երկրներում աշխատակիցներն այդ միջոցներն ուղղում են ներդրումներ կատարելուն։ Եվ քանի որ ինստիտուցիոնալ ներդրողները այս շրջանում ավելի պասիվ են, անհատ ներդրողների առքերը շուկայում առաջացնում են գների որոշակի աճ:

Կարևոր է նշել, որ թեև Սանտա ռալլին դիտվում է արդեն երկար տարիներ, այն երաշխավորված երևույթ չէ, և շուկան կարող է փոխվել: Ներդրողները պետք է զգուշությամբ մոտենան ներդրումային որոշումներին, սակայն, հաշվի առնելով, որ վիճակագրությունը մեր կողմից է, Սանտա ռալլին պետք է դիտարկել որպես պոտենցիալ ներդրումային շրջան:

Որպես վերջաբան. #MyAmeria-ի #MyInvest հարթակի միջոցով արդեն կարող ես սկսել քո ներդրումային երկար ուղին՝ https://ameria.me/myinvest
 

Կարդա նաև...

Թող բիզնեսդ աշխատի, մինչ դու արևայրուք ես ստանում

Թող բիզնեսդ աշխատի, մինչ դու արևայրուք ես ստանում

Ամառն անցնում է, իսկ դու դեռ երազում ես ծովափի, արևի ու հանգստի մասի՞ն։ Մի կողմից՝ մտքումդ արևն ու պինա-կոլադան են, մյուս կողմից՝ մտքերն այն մասին, թե քո բացակայության ընթացքում ինչ կկատարվի քո բիզնեսի հետ։

Ֆինանսների մասին լավագույն գրքերը երեխաների համար

Ֆինանսների մասին լավագույն գրքերը երեխաների համար

Մեր բլոգում բազմիցս խոսել ենք ֆինանսական գրագիտության մասին և եկել այն եզրակացության, որ երեխաների հետ ֆինանսների ու փողի մասին խոսելը դժվար է, բայց շատ անհրաժեշտ:

Սովորությունների ուժը. Ինչպե՞ս կառավարել սովորություններն ու բարձրացնել կյանքի որակը

Սովորությունների ուժը. Ինչպե՞ս կառավարել սովորություններն ու բարձրացնել կյանքի որակը

«Սովորություն է էլի». ասում ես դու ու անգամ չես նկատում, թե որքան է այդ փոքրիկ, կրկնվող գործողությունը ազդում քո այսօրվա և վաղվա վրա: Որքան էլ աննշան թվան մեր սովորությունները, ժամանակի ընթացքում դրանք դառնում են մեր կյանքի որակի ու մասնագիտական հաջողությունների հիմքը։

  • Recent
  • Popular