You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot 5 գիրք ֆինանսական գրագիտության մասին. Ի՞նչ նվիրել Գրքի տոնին - Ամերիա բլոգ
09Փտվ

5 գիրք ֆինանսական գրագիտության մասին. Ի՞նչ նվիրել Գրքի տոնին

3D illustration of a book

Առջևում ամենագրքային տոնն է։ Արդեն ընտրե՞լ ես՝ ում ինչ գիրք ես նվիրելու կամ գուցե կազմե՞լ ես քո ցանկալի գրքերի ցանկը։

Գեղարվեստական գրքեր կարդալը, իհարկե, հանգստի  հրաշալի տարբերակ է, բայց այսօր մենք բացահայտելու ենք ֆինանսական գրագիտության վերաբերյալ լավագույն գրքերը:

«Մեծն Գեթսբի՞», թե՞ մասնագիտական գրականություն. գիրքը բոլոր ժամանակների լավագույն նվերն է:

Մեր բլոգում արդեն խոսել ենք գրքերի մասին, որոնք կօգնեն խնայել ու կառավարել ծախսերը։ Այսօր առանձնացրել ենք ֆինանսների, գումարի ու գումար վաստակելու միջոցների մասին հրատարակված վերջին գրքերից մի քանիսը, որոնք մեկ տարեկանից էլ փոքր են, բայց շատ բան կարող են սովորեցնել:

Personal Finance For Dummies 

Personal Finance For Dummies-ն արդեն 30 տարի զբաղվում է ֆինանսական գրագիտության հարցերով: Սա գրքի տասներորդ հրատարակությունն է: Գիրքը կծանոթացնի վաստակելու, խնայողությունների, ներդրումների, փոխառությունների, բյուջետավորման և ակտիվների պաշտպանության հարցերին: Personal Finance For Dummies-ը կօգնի ազատվել փողի հետ կապված անհանգստություններից՝ կառուցելով ֆինանսական ամուր պլան, կծանոթացնի խելամտորեն ծախսելու, ներդրումներ կատարելու և կառավարելու եղանակներին: Հետևի՛ր այն խորհուրդներին, որոնք երեք տասնամյակ օգնել են ընթերցողներին․

  • Դարձի՛ր ֆինանսապես գրագետ, որպեսզի կարողանաս նվազագույնի հասցնել պարտքերը և իրատեսական նպատակներ սահմանել
  • Իմացի՛ր ներդրումների հիմունքները և սկսի՛ր կատարել ներդրումային խելացի ընտրություն
  • Վերահսկի՛ր ծախսերդ

Հիշիր՝ ֆինանսները համակարգելու հմտություններ կարող ես ձեռք բերել ցանկացած տարիքում:

Million Dollar Weekend: The Surprisingly Simple Way to Launch a 7-Figure Business in 48 Hours 

AppSumo.com-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Նոա Քագանը գիտի, թե ինչպես սկսել յոթանիշ եկամուտով բիզնես մեկ շաբաթվա ընթացքում: Նա դա արել է, ուշադրություն, 7 անգամ։

Հեղինակը վստահ է, որ մարդիկ ձանձրալի, ժամանակատար ու քիչ վարձատրվող աշխատանքների փոխարեն այսօր ցանկանում են ստեղծել սեփական բիզնես։ Ըստ նրա՝ հիմա ձեռներեցության համար լավագույն ժամանակն է: Ավելի, քան երբևէ աշխարհին անհրաժեշտ են նոր բիզնեսներ, և դրանք ստեղծելն այսօր անհամեմատ էժան է: Իսկ եթե բիզնես սկսելու խոչընդոտները գնալով նվազում են, ինչո՞ւ չսկսել։ Այս գիրքը կօգնի գտնել քաջություն, հաղթահարել վախերը ու ստեղծել սեփական բիզնեսը։ Հեղինակը խորհուրդների հսկայական պաշար ունի։ Գուցե այս գիրքը նվիրելուց հետո քո ընկերը մինչև մյուս շաբաթ ունենա մասշտաբային բիզնես գաղափար և դառնա ձեռնարկատեր:

J.K. Lasser's Your Income Tax 2024: For Preparing Your 2023 Tax Return. 3rd Edition 

Այս գիրքը կարող ես նվիրել ֆինանսական ոլորտում աշխատող քո ընկերներին: Սա հարկային ոլորտի վերաբերյալ ամերիկյան ամենավաճառվող գրքի նոր հրատարակությունն է։ Այն գործնական ուղեցույց է, որտեղ ներկայացված է արդի տեղեկատվություն ԱՄՆ հարկային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների մասին։ Այստեղ կան նաև աշխատանքային թերթիկներ և ձևաթղթեր, որոնք Ամերիկայի Միացյալ Նահանգներում օգտագործվում են հարկերի գրանցումը հեշտացնելու համար: Գիրքը կսովորեցնի խնայել` իմանալով օրենքները:

Neil Dagger. The ChatGPT Millionaire: Making Money Online has never been this EASY 

Եվ էլի ChatGPT․ գործիք, որ հեղափոխում է ամեն ինչ։ Այս գրքում կգտնես 150-ից ավել գործիք, որ կօգնեն օգտագործել ChatGPT-ն ու սկսել արագ գումար վաստակել։ Այս գիրքն ամենապարզ ուղեցույցն է, թե ինչպես հեշտությամբ գումար աշխատել ChatGPT-ի միջոցով։ Գիրքը կօգնի կրճատել ծախսերը և  կսովորեցնի.

  • Ստեղծել եկամուտի պասիվ աղբյուրներ, որոնք կլինեն շարունակական
  • Տպավորել հաճախորդներին՝ զրոյական ջանքերով մեծ արդյունքի հասցնելով
  • Առանց ջանքերի ստեղծել գրավիչ բովանդակություն
  • Կենտրոնանալ այն ամենի վրա, ինչն իսկապես կարևոր է․ խնայել ժամանակը։

Գրքում ներառված են ChatGPT-ի օգտագործման առավելությունները, ուղեցույցներ բովանդակություն ստեղծելու, գումար վաստակելու ու բարձր վարձատրվող ֆրիլանսեր դառնալու համար։ Այս գիրքն ունի նաև ChatGPT-ի օգտագործման հուշումներ և հատուկ օրինակներ:

The Holy Grail of Investing: The World's Greatest Investors Reveal Their Ultimate Strategies for Financial Freedom (Tony Robbins Financial Freedom Series) 

Սա մեր առաջարկների ցանկում ամենաերիտասարդ գիրքն է: Եթե որոշես նվիրել այն, պետք է զգուշացնես նվերի հասցեատիրոջը՝ հնարավոր է Հայաստանում ինքը այս գրքի առաջին երջանիկ տերը դառնա։ Գիրքը դեռ լույս չի տեսել, բայց նրան սպասում է ֆինանսական ոլորտով հետաքրքրված մարդկանց մի մեծ բանակ։ Սա եռագրության վերջին մասն է: Մինչ այն հրատարակվի, կարող ես սկսել առաջին երկուսից։

Հեղինակները ներկայացնում են հարցազրույցներ աշխարհի ամենահաջողակ ներդրողներից մասնավոր կապիտալի, մասնավոր վարկի, մասնավոր անշարժ գույքի և վենչուրային կապիտալի ոլորտներում: Նրանք կիսվում են իրենց սիրելի ռազմավարություններով ու պատկերացումներով:

Գրքում կգտնես անուններ, որոնք համարվում են ներդրումների կնքահայրերը, ու պատմություններ այն մասին, թե ինչպես են նրանք կարողացել իրենց ներդրումներով հասնել միլիարդավոր դոլարների շահույթի:

Մաղթում ենք հաճելի ընթերցանություն, ֆինանսական նոր ձեռքբերումներ և, իհարկե, շնորհավորում ենք Գրքի գալիք տոնը։

Կարդա նաև...

Loud Budgeting.  «Բացահայտ» խնայելը՝ 2026-ի թրենդ

Loud Budgeting. «Բացահայտ» խնայելը՝ 2026-ի թրենդ

Երբևէ մերժե՞լ ես ինչ-որ առաջարկ, որ հավելյալ գումար չծախսես, բայց հետո քեզ մի քիչ անհարմար զգացել։ Երևի դու էլ ես նկատել՝ մարդիկ սկսել են ավելի հաճախ ասել, որ խնայում են, քանի որ խնայելն արդեն թրենդային է. բաց, գիտակցված ընտրություն, որի մասին հպարտությամբ են բարձրաձայնում։

Վճարիր փորձառության համար ու արժեք ստեղծիր

Վճարիր փորձառության համար ու արժեք ստեղծիր

Յուրաքանչյուրս էլ գոնե մի պահ մտածել է` արդյոք փողը կարող է ավելի երջանիկ դարձնել: Այսօր առաջարկում ենք հարցին նայել այլ կողմից․ իսկ եթե խոսքը ոչ թե այն մասին է, թե որքան ես ծախսում, այլ այն, թե ինչպես ես ծախսում:

Ինչպե՞ս չվատնել խնայողությունները հանգստի ընթացքում

Ինչպե՞ս չվատնել խնայողությունները հանգստի ընթացքում

Լավ պլանավորված հանգիստը ներդրում է ոչ միայն քո ինքնազգացողության, այլև ապագայի մեջ։ Արձակուրդը պետք է տա էներգիա, ոչ թե սպառի։

  • Recent
  • Popular