Գնիր հիմա, վճարիր հետո - Ամերիա բլոգ
04Հլս

Գնիր հիմա, վճարիր հետո

gnir hima vcharir heto

 

Ի՞նչ է BNPL-ը, և ինչո՞ւ է այն դառնում ավելի տարածված Հայաստանում

Աշխատավարձ ստանամ, կգնեմ այս կոշիկը: Ծանո՞թ արտահայտություն է: Բայց ինչո՞ւ սպասել աշխատավարձին, եթե կարող ես գնումդ կատարել հենց նույն պահին, եթե անգամ դեռ չունես ամբողջ գումարը: Հենց այս տրամաբանությունն է Buy Now Pay Later (BNPL) մոդելի հիմքը՝ «Գնիր հիմա, վճարիր հետո»։

Վերջին տարիներին BNPL ծառայություններն արագ տարածվում են աշխարհում։ Ըստ Statista-ի՝ 2023-ին BNPL-ով կատարված վճարումների ծավալը գերազանցել է 150 միլիարդ դոլարը։ Մեծ Բրիտանիայում, օրինակ, յուրաքանչյուր չորրորդ գնումն իրականացվում է այս եղանակով։ Հայաստանում մոդելը դեռ նոր է, բայց ևս արագորեն զարգանում է։

 

Ինչպե՞ս է աշխատում BNPL-ը

«Գնիր հիմա, վճարիր հետո» համակարգը թույլ է տալիս կատարել գնումներ՝ վճարումը մասերի բաժանելով։ Պարզ ձևակերպմամբ՝ այս վարկատեսակը թույլ է տալիս գնել ապրանքը հիմա, իսկ վճարումն իրականացնել հաջորդող ամիսներին հավասար մասերով։

Օրինակ, եթե 60.000 դրամ արժողությամբ գնում կատարես BNPL-ով, հաջորդ 3 ամիսներին կվճարես 20.000 դրամ: Վճարումը կարող ես անել ցանկացած պահի ցանկացած չափով, կարևորը չուշացնես ամսական ֆիքսված վճարումները։ Գործընթացն արագ է, առանց բարդ թղթաբանության և իրականացվում է հիմնականում բանկային հավելվածների միջոցով։

Ամերիաբանկում BNPL մոդելը հասանելի է MyPay ծառայության միջոցով, որն ինտեգրված է MyAmeria հավելվածում։ Այս լուծումը թույլ է տալիս կատարել գնումներ քեզ հասանելի սահմանաչափից՝ առանց ավելորդ քայլերի կամ թղթաբանության։

MyPay-ից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ MyAmeria հավելված և Ամերիաբանկի հաշվեհամար կամ քարտ:

MyAmeria հավելվածի MyPay բաժնում կարող ես գտնել, թե որքան սահմանաչափ է հաստատված քեզ համար, իսկ սահմանաչափ չունենալու դեպքում դիմել և անմիջապես ստանալ 50 հազարից մինչև 2 մլն սահմանաչափ։

MyPay-ով խելացի գնումներ կարող ես կատարել մեր գործընկեր վաճառակետերում, որոնց ցանկն այստեղ է։

 

 

Գնումն իրականացնելու համար բացիր MyAmeria հավելվածը, ընտրիր QR սքան բաժինը և սքանավորիր խանութի տրամադրած QR կոդը։

MyPay –ով կարելի է վճարում կատարել նաև գործընկերների կայքերում ու հավելվածներում։ Կայքերում վճարելիս կարելի է QR-ը սքանավորել հեռախոսի տեսախցիկով, իսկ MyAmeria-ում համապատասխան բաժինը կբացվի ավտոմատ: Մնում է ընտրել ժամկետը` 1, 3 կամ 6 ամիս և հաստատել գնումը:

 

BNPL-ի առավելություններն ու թերությունները

BNPL-ը հարմար տարբերակ է հատկապես չնախատեսված, բայց անհրաժեշտ գնումների դեպքում, կամ երբ մեծ գնում կատարելիս նախընտրում ես նույն գումարը վճարել մաս-մաս` դարձնելով ֆինանսներիդ կառավարումն ավելի արդյունավետ։ Այս եղանակը պարզ է, արագ և հարմար, բայց չնայած դրական կողմերին՝ ունի նաև որոշ ռիսկեր։

Գնիր հիմա, վճարիր հետո ծառայությունը նախ և առաջ առանց ամբողջ գումարը վճարելու գնում կատարելու հնարավորությունն է: Դրական կողմերից են հաճախ անտոկոս վճարումները և առանց թղթաբանության պարզ գործընթացը։

Բայց պետք է ուշադրություն դարձնել մի քանի կետի․

  • Վճարումները ժամանակին չկատարելու դեպքում կարող են կուտակվել տույժեր կամ լրացուցիչ վճարներ
  • Կա գերածախսի վտանգ, եթե սկսես BNPL-ով գնել այն, ինչ իրականում այդքան էլ առաջնային չէ

 

BNPL VS վարկային գիծ կամ օվերդրաֆտ. ո՞րն ընտրել

Շատերը BNPL-ը համեմատում են վարկային գծի կամ օվերդրաֆտի հետ, քանի որ երեք տարբերակներն էլ թույլ են տալիս ծախսել հիմա, իսկ վճարել հետո։ Բայց տարբերություններն ակնհայտ են։ Ահա դրանք`

 

MyPay

Օվերդրաֆթ

Վարկային գիծ

Սահմանաչափ

Որոշվում է՝ հիմք ընդունելով քո վարկունակության ցուցանիշները: Նախահաստատված գումարի չափը կարող է վերանայվել՝ ավելացվել, նվազեցվել կամ զրոյացվել յուրաքանչյուր 30 օրը մեկ անգամ

Որոշվում է՝ հիմք ընդունելով քո վարկունակության ցուցանիշները 

Որոշվում է՝ հիմք ընդունելով քո վարկունակության ցուցանիշները

Տոկոսադրույք

Հաճախ 0%՝  կախված վաճառակետից

Որոշվում է` հիմք ընդունելով վարկունակության ցուցանիշները

Որոշվում է` հիմք ընդունելով վարկունակության ցուցանիշները

Կանխիկացում

❌ Բացառապես անկանխիկ գնումներ

✅Հնարավոր է, քանի որ սահմանաչափը տրամադրվում է դեբետային քարտով

✅Հնարավոր է, քանի որ սահմանաչափը տրամադրվում է կրեդիտային քարտով

Վճարման եղանակ

MyPay-ով վճարումից հետո տվյալ վճարման համար ստեղծվում է մարման ժամանակացույց՝ սկսած գնման հաջորդ ամսից: Մարումն իրականացվում է հավասարաչափ` MyAmeria հավելածի MyPay բաժնում

Ամսական պարբերականությամբ պետք է վճարել օգտագործված գումարի նվազագույն չափը՝ 3%, ոչ պակաս 5,000 դրամ, և մարման պահին կուտակված տոկոսագումարը, որը հաշվարկվում է օրական` օվերդրաֆտի օգտագործված մասի նկատմամբ:

Վարկային գծի դեպքում անհրաժեշտ է վճարել օգտագործված գումարի 10%-ը, սակայն ոչ պակաս, քան 5,000 դրամ, և կուտակված տոկոսագումարը: Ամսվա ընթացքում օգտագործված գումարը մինչև հաջորդ ամսվա 21-ը ամբողջությամբ մարելու դեպքում տոկոս չի հաշվարկվում:

Օգտագործման հնարավոր տարբերակներ

Վճարումներ գործընկերների վաճառակետերում և հավելվածներում/կայքերում

Կանխիկացում, փոխանցումներ, վճարումներ

Կանխիկացում, փոխանցումներ, վճարումներ

Օգտագործման նվազագույն չափ

10.000 դրամ

Օվերդրաֆտ կարող է տրամադրվել նվազագույնը 100.000 դրամի սահմանաչափով, սակայն օգտագործման սահմանափակումներ չկան

Վարկային գիծ կարող է տրամադրվել նվազագույնը 100.000 դրամի սահմանաչափով, սակայն օգտագործման սահմանափակումներ չկան

Ազդեցությունը վարկային պատմության վրա

Հասանելի սահմանաչափը ազդեցություն չունի հաճախորդի վարկային ծանրաբեռնվածության վրա։ Ազդեցությունը բացառապես օգտագործված մասի գծով է։

Անմիջապես օվերդրաֆտի ստացման պահին

Անմիջապես վարկային գծի ստացման պահին

 

Վարկային գծի կամ օվերդրաֆտի և BNPL-ի միջև եղած տարբերություններից ամենահատկանշականը կանխիկացման հնարավորությունն է: Կարևոր է չմոռանալ, որ BNPL ծառայությունը նախատեսված է բացառապես գնումների համար, այն չունի կանխիկացման կամ փոխանցումների հնարավորություն: Վարկային գիծն ու օվերդրաֆտն ավելի ճկուն են ու լայն կիրառելիություն և տոկոսների հաշվարկման հատուկ պայմաններ ունեն։
Բայց եթե նպատակդ կոնկրետ գնումն է, և նախընտրում ես արագ լուծում, BNPL-ը հաճախ առավել հարմար ընտրություն է։ Օվերդրաֆտի, վարկային գծի և սպառողական վարկի տարբերությունների մասին մեկ այլ, ավելի մանրամասն բլոգ ունենք, անպայման կարդա:


Արդյոք BNPL-ն ունի՞ ռիսկեր
BNPL համակարգի ռիսկերը ցածր են, եթե օգտագործում ես մտածված և պատասխանատու ձևով։ Կարևոր է հասկանալ պայմանները, միաժամանակ մի քանի BNPL ծառայություններով չծանրաբեռնել բյուջեն և ժամանակին ապահովել վճարումները։

Եթե հստակ գիտես՝ ինչի համար ես օգտվում BNPL-ից, չես գերագնահատում հնարավորություններդ և հետևում ես պայմաններին, այն կարող է դառնալ քո ֆինանսական ճկունության լավագույն գործիքներից մեկը։ Կարևոր է հիշել, որ սա հնարավորություն է և չպետք է դառնա ֆինանսական կախվածություն:

Կարդա նաև...

Բանկինգի ապագան․ թվային բանկ

Բանկինգի ապագան․ թվային բանկ

Տեխնոլոգիաներն ամեն օր զարգանում են լույսի կամ սահում ավազի հատիկների արագությամբ, ու այդ արագությունից հետ մնալ դու պարզապես չես կարող։

8 մարտահրավեր հաջողակ բիզնեսի ճանապարհին

8 մարտահրավեր հաջողակ բիզնեսի ճանապարհին

Սեփական բիզնես ունենալու գաղափարը գայթակղիչ է և, իհարկե, ճիշտ սկսելու դեպքում կարող է լինել նաև արդյունավետ և հետաքրքիր: Բայց այստեղ մի բայց կա: Այն ունի մարտահրավե...

Ինչպե՞ս կատարել անվտանգ վճարումներ օնլայն հարթակներում

Ինչպե՞ս կատարել անվտանգ վճարումներ օնլայն հարթակներում

Ի՞նչ է լինում օնլայն գնումներ կատարելիս: Դու ընտրում ես ապրանքը, գցում ես զամբյուղի մեջ, հետո սեղմում գնելու կոճակը: Այ հենց այն պահին, երբ պիտի լրացնես քո բանկային ...

  • Recent
  • Popular