Ինչպե՞ս կատարել անվտանգ վճարումներ օնլայն հարթակներում - Ամերիա բլոգ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
27Սպտ

Ինչպե՞ս կատարել անվտանգ վճարումներ օնլայն հարթակներում

nor te hin meqena

9 խորհուրդ

Ի՞նչ է լինում օնլայն գնումներ կատարելիս:

Դու ընտրում ես ապրանքը, գցում ես զամբյուղի մեջ, հետո սեղմում գնելու կոճակը: Այ հենց այն պահին, երբ պիտի լրացնես քո բանկային քարտի տվյալները, ուզում ենք՝ հիշես այս բլոգն ու մի պահ մտածես: Ինչո՞ւ: Որովհետև ոչ բոլոր հարթակներն են անվտանգ, ու զեղծարարների թակարդը չընկնելու համար դու պիտի կարողանաս տարբերել անվտանգ ու ռիսկային կայքերը:

Այսօր Ամերիա բլոգում խոսում ենք այն մասին, թե ինչին պիտի ուշադրություն դարձնես, որ օնլայն գնումներդ «թանկ չլինեն»:

4+4 xorurd sovorelu hamar

Ստուգիր կայքի URL-ը

http և https. գուցե անգամ չնկատեցիր այդ մեկ տառի տարբերությունը, բայց հիմա կհասկանաս, թե դա որքան կարևոր է: Http-ի (Hypertext Transfer Protocol) շնորհիվ դու կատարում ես քո բոլոր գործողությունները համացանցում:

Օրինակ` երբ սեղմում ես այս հղման վրա, քո բրաուզերը http հայտ է ուղարկում, որ դու կարողանաս տեսնել Ամերիայի էջը: Իսկ ի՞նչ է httpS-ը: S-ը Security-ն է` անվտանգություն: Սա ցույց է տալիս, որ քո http հայտը կոդավորված է, և հաքերները կամ գործից գլուխ հանող այլ մարդիկ չեն տեսնի քո տվյալները: Այնպես որ, որևէ հարթակում քո անձնական կամ բանկային տվյալները մուտքագրելուց առաջ համոզվիր, որ URL-ը սկսվում է httpS-ով: Ստուգիր կողպեքի նշանի առկայությունը URL-ի վրա սեղմելիս:

Համոզվիր, որ պաշտոնական կայքում ես

Շատ դեպքերում զեղծարարները կարող են ստեղծել քեզ հայտնի կայքերի նմանակներ կամ պարզապես սովորականին նման նոր կայք: Ուշադրություն դարձրու, որ կայքի հասցեն ճիշտ գրված լինի: Օրինակ` apple-ի ու app1e-ի տարբերությունը URL-ում կարող է առաջին հայացքից աննկատ լինել: Ստուգիր` կայքում կա՞ գրանցման հասցե, Privacy Policy և About բաժիններ: Եթե որևէ բան կասկածելի է թվում, հիշիր, թե ինչպես ես հայտնվել այդ կայքում: Կասկածելի հղումով անցած լինելու դեպքում ուղղակի դուրս արի և Google-ում որոնիր պաշտոնական կայքը:

Օգտվիր թվային դրամապանակներից

Երևի արդեն հասցրել ես օգտվել Apple Pay-ից կամ GPay-ից: Եթե ոչ, կարճ ներկայացնենք: Դրանք թվային դրամապանակներ են, որոնց կարող ես կցել քարտ և կատարել վճարումներ հենց քո հեռախոսով: Թվային դրամապանակները համարվում են վճարման առավել անվտանգ միջոցներ: Այս դեպքում վճարումը կատարելու համար բավարար չէ իմանալ քարտի տվյալները, անհրաժեշտ է ունենալ քո հեռախոսը, շատ դեպքերում նաև իմանալ PIN-ը և այլն: Օնլայն հարթակներում թվային դրամապանակով վճարելիս քո ամեն գործարքի համար ստեղծվում է հատուկ թոքեն: Թոքենն ու տվյալների լրացուցիչ կոդավորումը պաշտպանում են քո ֆինանսական տվյալները հաքերներից կամ զեղծարարներից:

Ակտիվացրու երկմակարդակ պաշտպանություն

Քո գործարքների համար կարող ես ակտիվացնել երկմակարդակ պաշտպանություն: Օրինակ` ամեն գործարք իրականացնելու համար պետք է մուտքագրես քո համարին SMS-ով ուղարկված կոդը: Այդպիսով, միայն դու կարող ես իրականացնել գործարքը, քանի որ հեռախոսդ քեզ մոտ է:

Երկմակարդակ պաշտպանության համար օգտագործվում է այն, ինչ ունես (օր.` հեռախոս), գիտես (օր.` PIN) և հատուկ է միայն քեզ (Face ID կամ մատնահետք): Կարող ես ընտրել սրանցից մեկը կամ մի քանիսը:

4+4 xorurd sovorelu hamar

Խուսափիր «բաց» Wi-Fi-ից

Գիտենք` հանրային տարածքներում առանց գաղտնաբառի Wi-Fi հայտնաբերելը շատ հաճելի է, եթե այդ պահին ինտերնետ չունես: Բայց արի ու տես, որ այդ ցանցով տվյալների փոխանցումը շատ ռիսկային է: Իսկ ինտերնետը հենց տվյալների փոխանցում է: Եթե անգամ միացել ես հասարակական Wi-Fi-ի, խուսափիր այդ ընթացքում ֆինանսական որևէ գործարք անելուց կամ անձնական տվյալ մուտքագրելուց: Բաց Wi-Fi-ն ամենախոցելին է անվտանգության տեսանկյունից: Աշխատիր նման դեպքերի համար VPN ունենալ: 

Մի նկարիր քարտդ

Ինքդ էլ գիտես` փոխանցում կատարելու համար հաշվեհամարը կամ քարտի համարը բավարար են: Եթե անգամ որևէ մեկը պիտի շտապ գումար փոխանցի քեզ, մի նկարիր ու մի ուղարկիր քարտդ: Այդպես դու փաստացի հասանելիություն ես տալիս քո գումարին, քանի որ նկարում կարող են երևալ քարտի գործողության ժամկետը և CVV կոդը: Այս տվյալները բավարար են որևէ օնլայն հարթակում քարտդ կցելու համար: Մի լայֆհաք ասենք. MyAmeria-ով կարող ես հենց հավելվածից կրկնօրինակել հաշվեհամարդ կամ քարտիդ համարը և ուղարկել, ում պետք է: Սա շատ ավելի հեշտ է, արագ ու անվտանգ:

Ուժեղ գաղտնաբառ ստեղծիր և պարբերաբար փոխիր այն

Դու էլ երևի սիրում ես ամեն ինչի համար մեկ գաղտնաբառ պահել: Շատ դեպքերում հնարավոր է` քեզ նեղություն չտաս ավելի բարդ կամ երկար մի բան հիշելու համար: Բայց խորհուրդ ենք տալիս քեզ համար որևէ տրամաբանություն մշակել, տարբեր գաղտնաբառեր ստեղծել և պարբերաբար փոխել դրանք: Սա հատկապես վերաբերում է ֆինանսների կառավարման հավելվածներին կամ այն օնլայն հարթակներին, որտեղ գրանցված ես և քարտ ես կցում:

Այսքանն իմացար, բայց քեզ պետք է նաև պլան B: Եթե ամեն դեպքում չհաջողվի կանխել խնդրի առաջացումը, պիտի պատրաստ լինես արագ արձագանքել դրան: Իսկ դրա համար 2 բան պիտի անես:

Հետևիր գործարքների վերաբերյալ ծանուցումներին

Բանկերի մեծ մասը տեղեկացնում է քեզ քո քարտով կատարվող գործարքների մասին: Դա կարող է լինել SMS-ի կամ հավելվածում Push ծանուցման միջոցով: Գումարի չափը, որի դեպքում դու ծանուցում կստանաս, տարբեր է` կախված բանկից: Ամերիաբանկի քարտերով կատարվող 10 000 դրամ և ավելի գործարքների վերաբերյալ քարտապանն SMS է ստանում իր համարին: Ցանկության դեպքում ծանուցումներ կարող ես ստանալ նաև մինչև 10 000 դրամի գործարքների դեպքում: Այդպիսով, դու անմիջապես կիմանաս, որ քո հաշվից գումար է գանձվել և կկատարես արդեն հաջորդ քայլը` կբլոկավորես քարտդ:

4+4 xorurd sovorelu hamar

Իմացիր` ինչպես բլոկավորել քարտը

Նախօրոք իմացիր, թե ինչպես կարելի է արագ բլոկավորել քո քարտը, եթե կասկածում ես, որ տվյալներդ այլ անձի մոտ են: Եթե Ամերիաբանկի հաճախորդ ես, MyAmeria հավելվածով կարող ես մեկ հպումով բլոկավորել քարտդ և ապահովագրել քեզ ֆինանսական կորուստներից:

Ի դեպ, MyAmeria-ն ակտիվացնելիս ավտոմատ կցվում է թոքեն, որն ապահովում է համակարգի անվտանգությունը: Եթե դեռ Ամերիաբանկի քարտ չունես, կարող ես պատվիրել անվճար այստեղ:

4+4 xorurd sovorelu hamar
 

Կարդա նաև...

Թվիթերի ամենահայտնի 16 ֆինանսական բլոգերները

Թվիթերի ամենահայտնի 16 ֆինանսական բլոգերները

Մերօրյա իրականության մեջ մարդիկ շատ հաճախ ֆինանսական որոշումներ են կայացնում սոցիալական հարթակներում տեսած տեղեկատվության հիման վրա։ 

Ի՞նչ պահումներ են արվում քո աշխատավարձից և ինչի՞ համար

Ի՞նչ պահումներ են արվում քո աշխատավարձից և ինչի՞ համար

Ամեն ամիս աշխատավարձ ես ստանում ու հաստատ գիտես քո «մաքուր» և «կեղտոտ» աշխատավարձի չափը: Իսկ գիտե՞ս, թե ինչ պահումներ են արվում քո «կեղտոտ» աշխատավարձից. ի վերջո ո՞ւր է գնում այդ գումարը, ինչպե՞ս է վերադառնում քեզ կամ վերադառնո՞ւմ է արդյոք:

Ինչպե՞ս է ձևավորվում արժույթի փոխարժեքը

Ինչպե՞ս է ձևավորվում արժույթի փոխարժեքը

Փոխարժեքները, ճիշտ ինչպես քամելեոնները, անընդհատ փոփոխվում են՝ հարմարվելով համաշխարհային տնտեսությանը։ Արժույթների փոխարժեքները գլոբալ առևտրի էներգիայի աղբյուրն են և ծառայում են որպես տնտեսությունները կապող և միջազգային առևտուրը կարգավորող օղակ։

  • Recent
  • Popular