You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Ի՞նչ դեր ունի արհեստական բանականությունը վարկավորման գործընթացում - Ամերիա բլոգ
10Մյս

Ի՞նչ դեր ունի արհեստական բանականությունը վարկավորման գործընթացում

3D illustration of a movie of phone

Սքորինգային համակարգի շնորհիվ վերջին տարիներին վարկավորման ոլորտը զգալի փոխակերպման է ենթարկվել։

Այսօր վարկի համար կարելի է դիմել օնլայն ցանկացած պահի ու ցանկացած վայրից։ Հայտի օնլայն դիտարկման հնարավորությունն աննախադեպ հարմարավետություն, մատչելիություն, արագություն և ճկունություն է առաջարկում վարկառուներին։

Բանկային ոլորտում ֆինանսական ծառայությունների մատուցումը ներառում է մի շարք պայմաններ և պահանջներ, որոնք օգտագործվում են հաճախորդի ֆինանսական վերլուծության համար, իսկ գնահատման սքորինգային համակարգը թույլ է տալիս որոշել վարկունակության ցուցանիշը մի քանի րոպեում։

Արի՛ տեսնենք, թե ինչ է «սքորինգային համակարգը», և ինչպես է այն աշխատում։

Սքորինգ

Այս համակարգը սահմանում է մի շարք չափանիշներ, որոնք թույլ են տալիս վերլուծել դիմողի վճարունակությունը, եկամուտները և վարկային պատմությունը: Այն հաշվի է առնում տարբեր գործոններ, ինչպիսիք են՝ վարկային պատմությունը, եկամուտը, զբաղվածության կարգավիճակը, եկամուտ-պարտք հարաբերակցությունը, ծանրաբեռնվածությունը և այլն։

Այս համակարգի ներդրումը սկսվել է 1970-ականներից։

Արհեստական բանականություն

Սքորինգային համակարգի աշխատանքի հիմքում արհեստական բանականությունն է։ Այն գնահատման համակարգերի մեջ հեղափոխություն արեց՝ բարձրացնելով դրանց ճշգրտությունն ու արդյունավետությունը։

Արհեստական բանականության ալգորիթմները վերլուծում են հսկայական քանակությամբ տվյալներ՝ բացահայտելու օրինաչափություններն ու միտումները, որոնք կարող են ակնհայտ չլինել վերլուծաբանի համար։ Այսպիսի համակարգերն իրական ժամանակում կարող են արագ որոշումներ կայացնել՝ բարելավելով հաճախորդների փորձառությունը։ Բացի այդ, անընդհատ սովորելով նոր տվյալներից՝ գնահատման համակարգը հարմարվում է փոփոխվող տնտեսական պայմաններին և հաճախորդների վարքագծին։ Սա երաշխավորում է, որ բանկը մնում է ճկուն և շուկայի դինամիկային արձագանքող։ Այն նաև հնարավորություն է տալիս բանկին անհատականացնելու վարկային առաջարկները՝ հիմնվելով հաճախորդների կարիքների և նախասիրությունների վրա։

Վարկային պատմություն

Վարկային պատմությունը ֆիզիկական կամ իրավաբանական անձի ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջությունն է, որը ցույց է տալիս վերջինիս ֆինանսական պարտավորությունների կամ դրանց կատարման պատմությունը: Այն  չի պարունակում անձնական բնույթի տվյալներ, ինչպես, օրինակ, անձի էթնիկական պատկանելություն, կրոնական և քաղաքական հայացքներ, սոցիալական վիճակ և այլն:

Այս գործոնները տարբեր կերպ են կշռվում՝ ելնելով նրանց նշանակությունից՝ հայտատուի կողմից վարկը մարելու հավանականությունը կանխատեսելու նպատակով։

 Վարկային միավոր․ սքոր 

Վարկային միավորը կարող է հաշվարկվել տարբեր բյուրոների կողմից՝ կախված քո գտնվելու վայրից: Հայաստանյան բանկերն ու վարկային կազմակերպությունները հիմնականում օգտվում են ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից տրամադրվող ՍՔՈՐ գնահատականից։ Որոշ բանկեր ու վարկային կազմակերպություններ ներառում են նաև իրենց կողմից սահմանված այլ պահանջներ:

 

Հիմա հաստատ մտածում ես՝ ինչպես բարձրացնել կամ կայուն պահել վարկային միավորը։ Դե, իհարկե, մենք այդ հարցի պատասխանն էլ ենք պատրաստել։

Վարկային պատմությունը և սքոր գնահատականը հնարավոր է բարելավել՝ շտկելով դրանց վրա անդրադարձող հիմնական պատճառները։ Մասնավորապես հարկավոր է՝

  • մարել գործող ժամկետանց պարտավորությունները
  • թեթևացնել վարկային ծանրաբեռնվածությունը
  • գործող վարկերի վճարումներն իրականացնել գրաֆիկին համապատասխան և բացառել ուշացումները
  • վերահսկել երաշխավորությունների գծով մարումների իրականացումը 
  • դիմել վարկի համար այն ժամանակ, երբ մտադիր ես վարկը վերցնել, քանի որ եթե մի քանի բանկերում վարկային հարցում անես և վարկը չվերցնես, ապա այդ հարցումները կարող են բացասական ազդեցություն ունենալ քո սքոր գնահականի վրա

Consumer-loan

Ինչպես տեսար, վարկային միավորը մեծ ազդեցություն ունի քո ֆինանսական պատմության համար: Նոր սմարթֆոն կամ կենցաղային տեխնիկա գնելուց մինչև տան ձեռքբերում․ ամեն ինչ կախված է վարկարժանության քո ցուցանիշից:

Ինչքան բարձր լինի վարկային միավորդ, այնքան հասանելի կլինեն վարկերը  ու նույնքան իրագործելի՝ քո մեծ ու փոքր նպատակները։

Կարդա նաև...

Սկսիր այսօր. 6 քայլ քո հաջողակ կարիերայի ճանապարհին

Սկսիր այսօր. 6 քայլ քո հաջողակ կարիերայի ճանապարհին

Աշխատե՞լ սովորելուն զուգահեռ, թե՞ ժամանակն ամբողջությամբ տրամադրել ուսմանը, իսկ աշխատելու մասին մտածել միայն ուսումն ավարտելուց հետո:

Նորակառույց բնակարան ու օնլայն հիփոթեք՝ սուրճից արագ

Նորակառույց բնակարան ու օնլայն հիփոթեք՝ սուրճից արագ

Առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) օնլայն հիփոթեքային վարկավորման համար դիմել հնարավոր է ավելի արագ, քան կպատրաստվի քո սիրելի սուրճը։

Ինպե՞ս փոքրացնել կոմունալների հաշիվը` առանց խնայելու

Ինպե՞ս փոքրացնել կոմունալների հաշիվը` առանց խնայելու

Կոճակով կամ վահանակով անջատելուց հետո քո բոլոր սարքերը` հեռուստացույցը, լվացքի մեքենան, ջեռոցը, PlayStation-ը, անցնում են սպասման ռեժիմի ու թեև քիչ, բայց էներգիա են սպառում: Իսկ ի՞նչ անել, որ հավելյալ գումար չվճարես այն էներգիայի համար, որը չես օգտագործում:

  • Recent
  • Popular
  • Ինչպե՞ս ճիշտ ընտրել վճարային քարտ

    Իսկ դու գիտ՞ես, որ քո քարտի վրայի թվերը պարզապես թվեր չեն: Դրանց մեջ «թաքուն» ամփոփված են քարտի տեսակը, թողարկման երկիրը, վճարային համակարգը և այլ տեխնիկական մանրամասներ։
  • Առողջ կենսակերպ 24/7 ռեժիմով աշխարհում

    Աշխարհն ապրում է 24/7 ռեժիմով։ Աշխատանք-կյանք բալանսը գտնելու ընթացքում մենք փորձում ենք աշխատել, շփվել ընտանիքի ու ընկերների հետ, մարզվել, ժամանցի վայրեր այցելել, պարզապես ապրել ու վայելել կյանքը:
  • Սև ուրբաթը Հայաստանում․ 10 խորհուրդ գնումներին ընդառաջ

    Այս տարի սև ուրբաթը լինելու է նոյեմբերի 28-ին, և գրեթե բոլոր խանութները խոստանում են «տարվա ամենամեծ զեղչերը»։ Բ...
  • Ինչպե՞ս հոբբին վերածել բիզնեսի

    5 քայլ սիրելի զբաղմունքը եկամուտի աղբյուր դարձնելու համար:Բոլորիս կյանքում կա մի բան, որը անում ենք սիրով՝ առանց ժամանակի մասին մտածելու․ կարուձև, նկարչություն, blogging կամ կերակուրների պատրաստում։