Ինչպե՞ս մնալ մոտիվացված - Ամերիա բլոգ
18Հլս

Ինչպե՞ս մնալ մոտիվացված

inchpes mnal motivacvac

6 քայլ երկարաժամկետ նպատակներին ընդառաջ
 

Երբ սկսում ես մեծ ոգևորությամբ նոր մասնագիտություն սովորել, նոր աշխատանքի ես անցնում կամ որոշում ես առողջ ապրելակերպ վարել, սկզբում ամեն ինչ շատ ոգևորիչ է․ ներշնչված ես ու ամբողջ աշխարհն ասես օգնում է քեզ։ Ամեն ինչ հնարավոր է թվում։

Բայց ինչ-որ պահի բախվում ես իրականությանը՝ մեկ անքուն գիշեր, մի քիչ սթրես, գործերի կուտակում, ու մտածում ես. «Լավ, եթե մեկ օր բաց թողնեմ, բան չի լինի»։ Եվ այդ մի օրվան սովորաբար հաջորդում է երկրորդը, հետո երրորդը․․․.

Կարևոր է հիշել, որ մեծ նպատակին հասնում են փոքր քայլերով, հետևողականությամբ ու նվիրվածությամբ։ Հենց դրա մասին էլ այսօր կխոսենք, որ դու մոտիվացված մնաս ու հասնես բոլոր նպատակներիդ:

 

 1. Քայլ առ քայլ կամ դոֆամինի ուժը


Գիտականորեն ապացուցված է, որ երբ մարդը փոքր հաղթանակներ է տոնում, ուղեղն արտադրում է դոֆամին՝ պարգևատրման/երջանկության հորմոնը: Այն առաջացնում է բավարարվածության և ուրախության զգացում, ու հենց դա էլ մեզ ոգևորում է շարունակել սկսածը։

Այսինքն, երբ ասում են՝ «Մի' փորձիր միանգամից գագաթը նվաճել, սկսիր ամեն օրվա փոքր քայլից», սա պարզապես լավ խորհուրդ չէ, այլ գիտահեն մոտեցում։ Ու ամեն քայլից հետո ուղեղդ ասելու է՝ «Ապրես, շարունակիր»: Սա էլ հենց այն մոտիվացիան է, որն ամենաշատն է պետք երկար ճանապարհին։

✅  Փորձիր ամեն օր մի քանի տող գրել, թե ինչ արեցիր քո նպատակին հասնելու համար։ Այդպես ուղեղդ կհասկանա, որ ճիշտ ճանապարհին ես:

 

2. Ներքին մոտիվացիան երկար է ապրում


Եթե նպատակդ բխում է քո արժեքներից, ու դու իսկապես ուզում ես հասնել դրան, դու ոչ միայն կսկսես, այլև կշարունակես:

Սոցիալական հոգեբանության «ինքնորոշման տեսությունն» (Self-Determination Theory) ասում է, որ երբ մարդու գործողությունների հիմքում իր արժեքները, հետաքրքրությունները կամ անձնական նպատակն է, նա դառնում է ավելի համառ, ներգրավված և արդյունավետ։

Այս մոտեցման հիմքում երեք առանցքային հոգեբանական կարիքներն են՝


✅ ինքնուրույնություն՝ որոշումները ես եմ կայացնում,
✅ կարողություն՝ ես զգում եմ, որ կարող եմ անել,
✅ կապ՝ իմ արածն իմաստ ունի ինձ և շրջապատի համար։

Այս ամենն օգնում է մարդուն երկարաժամկետ պահպանել մոտիվացիան՝ առանց արտաքին պարգևների։

Այսինքն, «ուզում եմ սովորել, որ զարգանամ» մոտիվացիան շատ ավելի կայուն է, քան «պետք է սովորեմ, որ քննություն հանձնեմ»-ը։

 Փորձիր չկենտրոնանալ պարգևի վրա։ Ինքդ քեզ հարցրու՝«Ինչո՞ւ եմ ուզում սա անել»։ Երբ պատճառն իրական ու կարևոր է քեզ համար, ուղին էլ ավելի հեշտ է դառնում։

 

3. Տեսանելի նպատակ = ավելի լավ արդյունք

 

Երբ մարդը տեսանելիորեն ամրագրում է իր նպատակը՝ օրինակ գրում է կամ կիսվում ընկերների հետ, մոտիվացիան ավելի երկար է պահպանվում։ Դա գիտականորեն կապվում է հաշվետվողականության մեխանիզմի հետ։

Երբ գիտես, որ որևէ մեկը սպասում է արդյունքի, ուղեղդ ինքն իրեն միացնում է աշխատանքի ռեժիմը։

✅ Փորձիր գրել նպատակդ կամ պատմիր դրա մասին ընկերոջդ։ Դա քո առաջին քայլն է դեպի արդյունք։

 

4. Մարզիր կամքդ. սովորությունը հաղթում է ոգևորությանը


Նյարդահոգեբաններն ասում են՝ կամքն էլ մկան է․ որքան օգտագործես, այնքան ամրանում է։ Սկզբում (ինչպես մարզասրահում) մի քիչ դժվար է, հետո դառնում է բնական։

Հետազոտությունները ցույց են տվել, որ երբ որևէ բան դարձնում ես սովորություն,  այլևս մոտիվացիա փնտրելու կարիք չես ունենում։ Ուղղակի անում ես դա, քանի որ արդեն քո կյանքի մաս է։

  Փորձիր գտնել սովորություն, որը կանես ամեն օր: Գիրք կարդա՞լ ես ուզում՝ կարդա թեկուզ միայն մեկ էջ։ Վարժություն անե՞լ՝ սկսիր 5 կքանիստից։ Ուղեղդ կմտածի` մեծ բան չէր, ու կոգևորի անել ավելին:

 

5. Մի մոռացիր հանգստանալու մասին


6. Համբերություն + հետևողականություն = արդյունք

 

Հիշիր՝ ամեն մեծ նպատակ կառուցվում է փոքր, բայց շարունակական ջանքերի շնորհիվ։ Երբ ամեն օր թեկուզ փոքրիկ քայլով առաջ ես գնում, անկախ հոգնածությունից ու կասկածներից, կամաց-կամաց ձևավորում ես իրական առաջընթաց։


Ու մի օր, երբ հետ նայես, կասես. «Արժե՛ր»։

 

Կարդա նաև...

Սովորում ենք խաղալով. ֆինանսական գրագիտություն երեխաների համար

Սովորում ենք խաղալով. ֆինանսական գրագիտություն երեխաների համար

Ֆինանսական ոլորտի գուրուները պնդում են, որ ավելի կարևոր է երեխաներին ֆինանսական գրագիտություն սովորեցնել վաղ տարիքից ու դա անել ոչ թե ավանդական մեթոդներով, այլ ամենահասարակ խաղերի օգնությամբ։ 

Ընտանիքի ֆինանսական պլան. ինչո՞ւ և ինչպե՞ս

Ընտանիքի ֆինանսական պլան. ինչո՞ւ և ինչպե՞ս

Ընտանիքի ֆինանսական պլանը ընտանեկան եկամուտների և ծախսերի մասին երկարաժամկետ տեսություն է։  Այն թույլ կտա հստակ իմանալ, թե ինչի համար որքան գումար ես ծախսում, կօգնի պլանավորել ծախսերը և խնայել գումար նոր նպատակների իրագործման համար։

Հմտություններ, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր ուսանողի

Հմտություններ, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր ուսանողի

Մենք առանձնացրել ենք մի քանի հմտություններ, որոնք կօգնեն քեզ ավելի արագ ինտեգրվել ուսանողական կյանքին, հեշտությամբ հաղթահարել այն մարտահրավերները, որոնք սպասում են քեզ: 

  • Recent
  • Popular