Ինչպես գումար խնայել կամ նպատակներին ընդառաջ - Ամերիա բլոգ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
10Հնվ

Նպատակներին ընդառաջ կամ ինչպես գումար խնայել

3D illustration of a movie of phone

Նոր տարի`  նոր նպատակներ: Իսկ նոր նպատակներին հասնելու համար հաճախ գումար է անհրաժեշտ: Ինչի՞ց սկսել կամ ինչպե՞ս խնայել: Համատարած թվայնացման ու տեխնոլոգիաների զարգացման դարում, բնականաբար, կան հատուկ հավելվածներ, որոնք հենց այս նպատակին են ծառայում ու կօգնեն ճիշտ բաշխել քո ֆինանսական միջոցներն, ու ինքդ էլ կզարմանաս, թե ամսվա վերջում որքան «ավելորդ» գումար կմնա հաշվիդ:  

Այսօր կխոսենք այն հավելվածներից, որոնք կօգնեն պլանավորել բյուջեն ու փողերը քամուն չտալ։ Գործիքներն ու հավելվածները բավականին շատ են, և քո գործն էլ ավելի հեշտացնելու ու քեզ նպատակիդ ևս մեկ քայլով մոտեցնելու համար մենք դրանք նախապես ուսումնասիրել ենք ու առանձնացրել ամենաօգտակարները:  

Money Lover

Այս հավելվածը քեզ համար է, եթե սեփական ֆինանսական միջոցների գրագետ տնօրինման հարցում աջակցության կարիք ունես։ Դրա օգնությամբ հնարավոր է հետևել բոլոր ծախսերին, կազմել բյուջե և միշտ տեղյակ լինել, թե ինչքան խնայողություն ունես։ Ավելին, հավելվածն ունակ է նույնիսկ հիշել քո վարկային պարտավորությունների, նաև`  պարտադիր այլ վճարումների օրերն ու հիշեցնել դրանց մասին:

Money Manager

Հավելվածի միջոցով կարող ես վերահսկել եկամուտները, ծախսերը, նաև կարող ես քո ուզած ժամանակահատվածի համար սպառիչ վիճակագրություն արտահանել։ Հավելվածի ամենանշանակալի գործառույթներից կարելի է առանձնացնել հասանելիությունը համակարգչի տվյալներին, կրկնակի մուտքագրման կիրառությունը, առանձին բյուջեի պլանավորումն ըստ ուղղությունների, կրեդիտային ու դեբետային քարտերի կառավարումը և այլն:  

Bills Monitor

Յուրաքանչյուրս էլ ամեն ամիս տարբեր պարտադիր վճարումներ ենք կատարում`  վարձավճարներ, կոմունալներ, վարկերի մարումներ և այլն։ Եվ յուրաքանչյուրի՝ թեկուզ մեկ օր ուշացումը քեզ ոչ միայն կզրկի որոշակի արտոնություններից, այլև կարող է լուրջ խնդիրներ ստեղծել։ Այնպես որ ավելի լավ է` չուշացնեք այդ վճարները։ Պարզապես տեղեկատվության հսկայական հոսքերի, նույնիսկ`  հեղեղների արանքում մի փոքր դժվար է ոսկերչական ճշգրտությամբ հիշել այդ ամենը։ Այս հավելվածի օգնությամբ կարող ես վստահ լինել, որ ժամանակին կատարել ես բոլոր պարտադիր վճարումները. հաջողությո~ւն, «սև ցուցակ»։

Wallet

Ծախսերի կառավարման այս հավելվածի միջոցով հնարավոր է բյուջեն պլանավորել տարբեր արժույթներով: Բանկային փոխանցումները հնարավոր է սինքրոնացնել միաժամանակ մի քանի սարքավորման հետ, նաև`  հնարավոր է միաժամանակ մի քանի հաշիվ օգտագործել։ 
Wallet-ի օգնությամբ կարող ես գնումների ցուցակներ ու վճարումների շաբլոններ կազմել։ Իսկ եկամուտների ու ծախսերի վերաբերյալ տվյալները հնարավոր է արտահանել տարբեր ֆորմատներով`  առավել մանրամասն վերլուծելու համար:

Buddy

Բացառապես iOS օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար նախատեսված այս հավելվածը բյուջեի համատեղ պլանավորման համար է: Եթե քո նպատակներն անհատական չեն, այլ, օրինակ, ամբողջ ընտանիքի համար են, այս հավելվածի շնորհիվ կարող եք միասին խնայել ու կանոնակարգել ընտանիքի անդամների եկամուտներն ու ծախսերը։ 

Փող խնայելն իհարկե լավ է, բայց, ինչպես մենք սիրում ենք կրկնել, «բարձի տակ» պահած գումարը օգուտ չի բերում: Իսկ որպեսզի այն օգուտ բերի, պետք է լինի շարժման մեջ և աշխատի քեզ համար: Ինչպե՞ս, կարդա մեր նախորդ նյութը
 

Կարդա նաև...

Ինչպե՞ս ընտրել անուն ՍՊԸ-ի կամ ԱՁ-ի համար

Ինչպե՞ս ընտրել անուն ՍՊԸ-ի կամ ԱՁ-ի համար

Բիզնես սկսելու կարևոր քայլերից մեկը բրենդինգն է, առաջնայինը`  նեյմինգը`  այն անունը, որով ապրանքը կամ ծառայությունը հանդես է գալու շուկայում:

7 լայֆհաք Ամանորին ընդառաջ

7 լայֆհաք Ամանորին ընդառաջ

Ամանորյա մրցավազքից առաջ արիˊ մի անգամ էլ վերհիշենք տարվա ընթացքում միասին սովորած ֆինանսական գրագիտության դասերն ու պլանավորենք քո ամանորյա ծախսերը:

8 մարտահրավեր հաջողակ բիզնեսի ճանապարհին

8 մարտահրավեր հաջողակ բիզնեսի ճանապարհին

Սեփական բիզնես ունենալու գաղափարը գայթակղիչ է և, իհարկե, ճիշտ սկսելու դեպքում կարող է լինել նաև արդյունավետ և հետաքրքիր: Բայց այստեղ մի բայց կա: Այն ունի մարտահրավե...

  • Recent
  • Popular