You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot 5 պատճառ` ներդրումներ անելու համար - Ամերիա բլոգ
15Դկտ

5 պատճառ` ներդրումներ անելու համար

3D illustration of a house

Փող խնայելն իհարկե լավ է, բայց բարձի տակ պահած գումարը օգուտ չի բերում: Իսկ որպեսզի այն օգուտ բերի, պետք է լինի շարժման մեջ և աշխատի քեզ համար:

Մենք առաջարկում ենք մտածել ներդրումների մասին հենց այսօրվանից ու այս բլոգը կարդալուց հետո:

Ֆինանսական անկախություն, կայուն եկամուտներ և ապահովության զգացում

Ներդրումները ֆինանսական անկախության հասնելու, կայուն եկամուտներ և ապահով ապագա ունենալու միջոց են: Որքան շուտ մտնես ներդրումների աշխարհ և հետևողական քայլեր ձեռնարկես այս ոլորտում, այնքան ավելի շուտ ձեռք կբերես ֆինանսական անկախություն և կայունություն ողջ կյանքի համար: 35 տարեկանում թոշակի անցնելն ու Բալիում ապրելը կարող է հետաքրքիր հեռանկար լինել :

Ֆինանսական մեծ նպատակներ

Շատերի համար ֆինանսական ներդրումները եկամուտի պասիվ աղբյուրներ են և թույլ են տալիս ժամանակի ընթացքում մեծացնել ֆինանսական ռեսուրսները, կուտակել գումար մեծ նպատակների համար։ Անկախ նրանից, թե քո նպատակը տուն գնելն է, երեխաների կրթությունը ֆինանսավորելը, թե շուրջերկրյա ճամփորդության մեկնելը, ներդրումները զգալի եկամտաբերության ներուժ ունեն և կարող են օգնել, որ դու հասնես ֆինանսական քո երկարաժամկետ նպատակներին:

Գնաճը հաղթահարելու միջոց

Նկատե՞լ ես, չէ՞, որ ժամանակի ընթացքում ապրանքների գներն աճում են: Օրինակ` 10 տարի առաջ 1000 դրամով կարող էիր գնել ավելի շատ ապրանք, քան հիմա: 10 տարի հետո էլ ավելի քիչ ապրանք կկարողանաս գնել, քան այսօր: Դրա պատճառը գնաճն է` նույն ինֆլյացիան։ Տնտեսագիտական մանրուքների մեջ չխորանալով` ասենք, որ ներդրումները կարող են օգնել, որ քո գումարն աշխատի գնաճին համահունչ տեմպով կամ նույնիսկ գերազանցի այն։ Այսինքն` քո խնայողություններն աճեն ավելի արագ, քան կկազմի գնաճը։

Ավելի մեծ խնայողություններ ապագայում

Ներդրումները թույլ են տալիս խնայողություններն օգտագործել տնտեսական աճի համար։ Օրինակ` գնելով ինչ-որ արժեթուղթ (բաժնետոմս, պարտատոմս)` դու ուղղում ես քո գումարը ինչ-որ նպատակի իրագործմանը։ Այսպես, պետական պարտատոմսերից ստացված գումարը կիրառվում է ենթակառուցվածքների զարգացման համար, մասնավոր ընկերությունները դրանք ուղղում են իրենց համակարգերի բարելավմանը, իսկ բանկերը` վարկավորմանը։ Արդյունքում` քո գումարն օգտագործվում է տնտեսական աճի, երկրի ու բնակիչների կյանքի որակը բարելավելու համար, իսկ դու հնարավորություն ես ստանում ավելի մեծ խնայողություններ ունենալու ապագայում:

Ռիսկերի կառավարում

Մեր բլոգի հետևորդներն արդեն գիտեն, որ «Բոլոր ձվերը մի զամբյուղի մեջ պետք չէ դնել»: Այս ասացվածքը վերաբերում է  նաև ներդրումներին: Եթե ներդրումներդ բաշխես տարբեր ոլորտներում և ակտիվներում, ապա կնվազեցնես կորուստների ռիսկը: Օրինակ` դու կարող ես ձեռք բերել բնակարան ու տալ վարձակալության, բայց եթե այդ շուկայում տատանումներ լինեն, հնարավոր է կորուստներ կրես։ Եթե այս որոշմանը համադրես այլ գործիքներ, օրինակ` արժեթղթեր ձեռք բերես, ապա արդեն միայն մեկ շուկայից կախված չես լինի: Եթե ներդրումներից մեկը ձախողվի, ապա մյուս ներդրումների շնորհիվ կունենաս կայուն եկամուտ:

Նշենք, որ ներդրումներ կատարելը միայն շահույթ գեներացնելը չէ: Դա ռազմավարական քայլ է` ուղղված ֆինանսական ապահով ապագային։ Եթե որոշել ես մուտք գործել ներդրումների աշխարհ, պետք է ֆիքսես, որ ներդրումային ճանապարհորդությունը նաև ուսուցման գործընթաց է: Սկսիˊր փոքր քայլերից և ուսումնասիրիˊր ոլորտը:

 

Այս ճանապարհին մենք կլինենք քո կողքին:

Այսուհետ մենք պարբերաբար քեզ կներկայացնենք ներդրումների մասին պատմող կարճ հոլովակներ, որոնք կուղղորդեն և կօգնեն քեզ:

Առաջին երկու հոլովակներն այստեղ են: Դիտիˊր և պարզիˊր, թե ինչ է պետք ներդրումներ կատարելու համար, ֆինանսական ներդրումային ինչ գործիքներ կան և շատ ավելին` https://youtu.be/XvyaxLWnb6s

Կարդա նաև...

Ինչպե՞ս մնալ մոտիվացված. 6 քայլ երկարաժամկետ նպատակներին ընդառաջ

Ինչպե՞ս մնալ մոտիվացված. 6 քայլ երկարաժամկետ նպատակներին ընդառաջ

Երբ սկսում ես մեծ ոգևորությամբ նոր մասնագիտություն սովորել, նոր աշխատանքի ես անցնում կամ որոշում ես առողջ ապրելակերպ վարել, սկզբում ամեն ինչ շատ ոգևորիչ է․ ներշնչված ես ու ամբողջ աշխարհն ասես օգնում է քեզ։ Ամեն ինչ հնարավոր է թվում։

Ո՞ր մուլտֆիլմերն են օգնում ֆինանսապես ավելի գրագետ դառնալ

Ո՞ր մուլտֆիլմերն են օգնում ֆինանսապես ավելի գրագետ դառնալ

Հոգեբաններն ասում են՝ երեխաներին գումար պետք է տալ փոքր տարիքից, թույլ տալ տնօրինել սեփական միջոցները՝ ծախսել ըստ անհրաժեշտության ու խնայել։

Ո՞ր մասնագիտությունները պահանջված կլինեն 2030-ին. 4 մասնագիտություն ֆինանսների աշխարհում

Ո՞ր մասնագիտությունները պահանջված կլինեն 2030-ին. 4 մասնագիտություն ֆինանսների աշխարհում

Ֆինանսական և բանկային ոլորտի ապագան ոչ միայն թվերն ու աղյուսակներն են, այլև նորարարությունը, փոխակերպումն ու սովորական թվացող գործընթացների վերաիմաստավորումը։

  • Recent
  • Popular
  • Ինչպե՞ս ճիշտ ընտրել վճարային քարտ

    Իսկ դու գիտ՞ես, որ քո քարտի վրայի թվերը պարզապես թվեր չեն: Դրանց մեջ «թաքուն» ամփոփված են քարտի տեսակը, թողարկման երկիրը, վճարային համակարգը և այլ տեխնիկական մանրամասներ։
  • Առողջ կենսակերպ 24/7 ռեժիմով աշխարհում

    Աշխարհն ապրում է 24/7 ռեժիմով։ Աշխատանք-կյանք բալանսը գտնելու ընթացքում մենք փորձում ենք աշխատել, շփվել ընտանիքի ու ընկերների հետ, մարզվել, ժամանցի վայրեր այցելել, պարզապես ապրել ու վայելել կյանքը:
  • Սև ուրբաթը Հայաստանում․ 10 խորհուրդ գնումներին ընդառաջ

    Այս տարի սև ուրբաթը լինելու է նոյեմբերի 28-ին, և գրեթե բոլոր խանութները խոստանում են «տարվա ամենամեծ զեղչերը»։ Բ...
  • Ինչպե՞ս հոբբին վերածել բիզնեսի

    5 քայլ սիրելի զբաղմունքը եկամուտի աղբյուր դարձնելու համար:Բոլորիս կյանքում կա մի բան, որը անում ենք սիրով՝ առանց ժամանակի մասին մտածելու․ կարուձև, նկարչություն, blogging կամ կերակուրների պատրաստում։