VR. Կրթելով վիրտուալ ապագան - Ամերիա բլոգ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
18Օգս

VR. Կրթելով վիրտուալ ապագան

3D illustration of yellow school bag on the pink background

2023 թվականին VR տեխնոլոգիան դադարել է լինել ինչ-որ վերացական ու թանկարժեք բան։ Սաղավարտները դարձել են ավելի էժան, ամբողջ աշխարհում բացվել են վիրտուալ իրականության ակումբներ, որտեղ չնչին գումարի դիմաց կարելի է հայտնվել վիրտուալ իրականությունում։
Այսօր, երբ փողոցում մարդուն հարցնես`   «Ի՞նչ է VR-ը», կլսես ոչ թե հիասթափեցնող հերքում, այլ միանգամայն ճիշտ թեզ՝ «Գլխով խաղերի մեջ ընկղմվելու հնարավորություն»։ 
Ասում են, որ այս տեխնոլոգիաների ներդրումը առնվազն 3 անգամ բարձրացնում է կրթության արդյունավետությունը։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդը հիշում է իր տեսածի մոտ 30%-ը, իսկ այն, ինչ անում է ինքնուրույն, հիշում է մինչև 90%-ով։ Վիրտուալ իրականությունը թույլ է տալիս իրական ներկայության փորձ ունենալ՝ բարձրացնելով ուսուցման արդյունավետությունը: Խաղի այս ձևաչափը հատկապես հետաքրքրում է երեխաներին:
Ընդլայնված իրականության դեպքում ամեն ինչ մի փոքր ավելի բարդ է, թեև մենք այն արդեն օգտագործում ենք ամենուր:
Իսկ ինչո՞ւ չկա հասարակական պահանջ, ինչո՞ւ չեն պահանջում, որ VR տեխնոլոգիաները ներդրվեն գրեթե բոլոր կրթական ծրագրերում։

Կրթության մեջ VR տեխնոլոգիաների կիրառման հիմնական առավելությունները

1. Անհասկանալին դառնում է հասկանալի

Ենթադրենք՝ միջուկային ֆիզիկան ենք բացատրում ավագ դպրոցի աշակերտին. ինչպե՞ս է ճեղքվում ատոմը և այլն։
Աշակերտը միջին ունակությունների տեր է, ոչ հրաշամանուկ է, ոչ էլ գերազանցիկ: Նա բան չի հասկանում միջուկային ֆիզիկայից:
2D նկարազարդումներով բարդ թեմա բացատրելն անարդյունավետ է: Բա ի՞նչ անել: Կարելի է 3D տեսահոլովակ պատրաստել։ Վերջինս ընկալման տեսանկյունից ավելի մոտ է ժամանակակից ուսանողին։ 
Հիմա պատկերացրու. ուսանողը դնում է VR սաղավարտը և տեսնում է, թե ինչպես է դա իրականում տեղի ունենում: Նա կարող է միջուկը դիտել տարբեր անկյուններից կամ նույնիսկ ձեռքերով պտտել ատոմները։
Լրացուցիչ վիզուալիզացիան և ինտերակտիվությունն այն տարրերն են, ինչ պակասում է ժամանակակից կրթությանը:
Միջուկային տրոհումը VR-ում վիզուալիզացիայի միլիոնավոր օրինակներից մեկն է: Պատկերացնու՞մ ես, թե ինչ կարելի է ցույց տալ կենսաբանության, աստղագիտության, ֆիզիկայի, աշխարհագրության և այլ առարկաներից։

2. Այն ավելի անվտանգ է

Տեղափոխվենք դպրոց`  քիմիայի գործնական պարապմունքներին։ 
Ինչպիսի՞ն է լաբորատոր աշխատանքների կազմակերպումը դպրոցի կամ բուհի տեսանկյունից։ Անհրաժեշտ է պարբերաբար նյութեր և սարքավորումներ ձեռք բերել: 
Փորձից հետո ուսուցիչը պետք է մաքրի աշակերտների հետևից, լվանա լաբորատոր անոթները և նորից պատրաստի ամեն ինչ հաջորդ դասի համար։ 
Իսկ եթե VR-ը ներդրվի կրթության մեջ, այն բազմաթիվ նոր հնարավորություններ կստեղծի թեˊ աշակերտների, թեˊ ուսուցիչների համար։ 
Ուսումնական հաստատությունների համար ծախսերի առումով ավելի հեշտ է. վիրտուալ ռեագենտները ինքնալիցքավորվում են, անոթներն ավտոմատ լվացվում են, ոչ ոք չի տուժում, և ոչ մի նյութ երբեք չի վերջանում։ 
Պետք չէ սահմանափակվել միայն քիմիայով: Շատ հետաքրքիր վիրտուալ սիմուլյացիաները կարող են լրացնել վիրաբույժների պրակտիկան, օգնել ավիացիոն դասընթացները վարելիս և այլն:

3. Արդյունավետ հեռահաղորդակցություն

Վիրտուալ իրականության շատ կարևոր առավելությունը հեռավար ուսուցման ժամանակ ուսանողների արդյունավետության և ներգրավվածության բարձրացումն է:
Նախ, VR սաղավարտում ուշադրությունը շեղող տարրեր չկան. հեռախոս, պատուհանից երևացող տեսարան և այլն։ WOW-էֆեկտը լուծում է դասական հեռավար ուսուցման խնդիրը, որտեղ տեղեկատվությունը յուրացվում է 50%-ով: Իսկ VR-ում ներգրավվածությունը գրեթե 100% է:

4. Խաղաֆիկացում.

Խաղի տարրի ներմուծումը ուսուցման մեջ փայլուն կերպով ինտեգրվում է դպրոցականների ու ընդհանրապես երեխայի հետաքրքրություններին։ 
Gamification-ը VR-ի անբաժանելի մասն է: Ի վերջո, այս տեխնոլոգիան հայտնի դարձավ հենց խաղերի շնորհիվ, ու հենց դրանց շնորհիվ այն զարգանում է և կսկսի ներմուծվել կրթության մեջ։
Այս թեմայի շուրջ դեռ շատ բան ունենք պատմելու: Սպասիր մյուս հոդվածներին:

 

Կարդա նաև...

7 լայֆհաք Ամանորին ընդառաջ

7 լայֆհաք Ամանորին ընդառաջ

Ամանորյա մրցավազքից առաջ արիˊ մի անգամ էլ վերհիշենք տարվա ընթացքում միասին սովորած ֆինանսական գրագիտության դասերն ու պլանավորենք քո ամանորյա ծախսերը:

AI-ն ու աշխատաշուկան. Ո՞վ է հաջորդ ավելորդը

AI-ն ու աշխատաշուկան. Ո՞վ է հաջորդ ավելորդը

Արդյոք ճի՞շտ են այն ապոկալիպտիկ կանխատեսումները, որ ամբողջ աշխատաշուկան շուտով զբաղեցնելու են ռոբոտները։

Վճարիր փորձառության համար ու արժեք ստեղծիր

Վճարիր փորձառության համար ու արժեք ստեղծիր

Յուրաքանչյուրս էլ գոնե մի պահ մտածել է` արդյոք փողը կարող է ավելի երջանիկ դարձնել: Այսօր առաջարկում ենք հարցին նայել այլ կողմից․ իսկ եթե խոսքը ոչ թե այն մասին է, թե որքան ես ծախսում, այլ այն, թե ինչպես ես ծախսում:

  • Recent
  • Popular