You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot MyAmeria ունենալու 7 պատճառ - Ամերիա բլոգ
16Նյմ

MyAmeria ունենալու 7 պատճառ

3D illustration of shopping

Այսօր առանց մոբայլ բանկինգի մեր առօրյան դժվար թե պատկերացնենք: Վիճակագրությունը հաստատում է այս վարկածը: Ամբողջ աշխարհում շուրջ 5.4 մլրդ մարդ օգտագործում է սմարթֆոն: Նրանցից յուրաքանչյուրը միջինում մոտ 63 անգամ ստուգում է  իր հեռախոսը, այդ թվում` մոբայլ բանկինգը: Մոբայլ բանկինգը դարձել է համար մեկ գործիքը, որն օգնում է մարդկանց արդյունավետ կառավարել ժամանակն ու ֆինանսները:Մենք գիտենք, որ MyAmeria-ն նույնպես մեր հաճախորդների համար ոչ թե պարզապես թրենդային գործիք է, այլ անհրաժեշտություն, նրանց առօրյայի մի մասը: 
Եթե MyAmeria-ի օգտահաշիվ դեռ չունես, արիˊ բացահայտենք, թե ինչու պետք է ներբեռնես MyAmeria ու դառնաս օգտատեր հենց այսօր:

Ապահով է .

Քո ֆինանսների անվտանգությունը մեզ համար առաջնային է: Երբ առաջին անգամ մուտք ես գործում MyAmeria հավելված,  քո հեռախոսին ավտոմատ կերպով կցվում է թոքեն, ու քո սմարթֆոնը դառնում է մուտքի հիմնական սարք։
Եթե չգիտես, թե ինչ է թոքենը, պատմենք։ 
Նախկինում, որպես թոքեն օգտագործվում էին ֆիզիկական սարքերը, որոնք գեներացնում էին անվտանգության կոդ, որն անհրաժեշտ էր ներմուծել մոբայլ բանկինգ մուտք գործելու կամ որևէ գործարք հաստատելու ժամանակ: Ժամանակի ընթացքում թոքենի դեր սկսեցին կատարել համապատասխան հավելվածները: Այժմ արդեն թոքենը ներդրված է հենց բանկային հավելվածում, ինչն օգնում է բարելավել քո փորձառությունը։
Ամերիաբանկը նույնպես անցել է այս տրանսֆորմացիայի բոլոր փուլերով։  Այժմ, երբ դու որևէ գործարք ես անում MyAmeria-ով, քո գործողություններն ամեն անգամ ստուգվում և հաստատվում են հավելվածում ներկառուցված թոքենի միջոցով և ապահովում են քո ֆինանսական միջոցների առավելագույն անվտանգությունը։
 

Մի քանի րոպե, և դու Ամերիաբանկի հաճախորդ ես .

MyAmeria-ն հնարավորություն է տալիս հաշված րոպեների ընթացքում դառնալ բանկի  հաճախորդ, բացել հաշիվ, պատվիրել ինչպես ֆիզիկական, այնպես էլ թվային քարտ, ու սա ընդամենը մի քանի հպումով, քեզ հարմար վայրից և ցանկացած ժամի: Մի խոսքով, կարող ես հանգիստ մոռանալ մեր մասնաճյուղերի տեղը  

Վճարումներ և փոխանցումներ ցանկացած պահի.

Այս մասին շատ չենք ուզում գրել: MyAmeria-ի օգտատերերն ամեն ինչ MyAmeria-ով են անում: 

Ավելի հեշտ է խնայել և ներդրումներ կատարել.

MyAmeria-ով դու կարող վայրկյանների ընթացքում բացել խնայողական կամ ավանդային հաշիվ և ստանալ 0,25% ՀՀ դրամով ժամկետային ավանդ բացելիս։
Իսկ եթե մինչև հիմա ուշադիր չես եղել, ապա MyAmeria-ի MyInvest հարթակում դու կարող ես նաև գնել կամ վաճառել բաժնետոմսեր, պարտատոմսեր կամ ներդրումային ֆոնդերի փայեր (ETFs): Այստեղ նույնպես հնարավորինս լավացրել ենք քո փորձառնությունը, քանի որ բրոքերային հաշվի բացելու համար նույնպես բանկ գալու կարիք չկա․ գրանցվում ես օնլայն ու ստանում հասանելիությունը 20 000-ից ավելի արժեթղթերի ու 30-ից ավելի ներդրումային շուկաների։

Բաժանորդագրությունների կառավարում

Վստահ ենք` հաճախ է պատահել, երբ բաժանորդագրվել ես ինչ-որ հարթակի` կցելով քարտդ, սակայն հետո մոռացել ես ապաբաժանորդագրվել. դե շարունակությունն արդեն պարզ է: Այսպես, MyAmeria-ով կարող ես տեսնել, թե որ միջազգային հարթակներին է կցված քո Visa քարտը, դադարեցնել կամ ակտիվացնել այդ բաժանորդագրությունները, երբ ուզես էլի մեկ հպումով:

ԳումարՈ՞ւմ.  Նարինեի՞ն, թե՞ Կարենին

Երբ քեզ պետք է գումար փոխանցել Ամերիայի քարտապան ընկերոջդ, կարող ես դա կատարել հեռախոսահամարով կամ էլ․ հասցեով «ԳումարՈւմ»  ծառայության միջոցով:

Ձևանմուշներ

Չասես, որ ամեն ամիս կոմունալները վճարելիս հատիկ-հատիկ մուտք ես անում տվյալներդ: Դե լավ, եկել ենք ասենք, որ MyAmeria-ում կարող ես ստեղծել ձևանմուշներ կրկնվող գործարքների համար, ինչպես նաև վճարումները, օրինակ, կոմունալները խմբավորել ու մի կոճակի օգնությամբ վճարել բոլորը միանգամից: Այնպես որ, ինչպես ասում են մեր հաճախորդները, «Ինչ անում ես, MyAmeria-ով արա», քանի որ հավելվածը շարունակաբար բարելավվում է և համալրվում, իսկ օգտատերերի համար միշտ լինում են անակնկալներ ու նվերներ:

Կարդա նաև...

QR-ից մինչև մեկ հղումով վճարում. Անկանխիկ վճարումների գործիքներ բիզնեսի համար

QR-ից մինչև մեկ հղումով վճարում. Անկանխիկ վճարումների գործիքներ բիզնեսի համար

Վերջին տարիներին Հայաստանում անկանխիկ գործարքների քանակի և ծավալի աճ կա։ Ի՞նչ է ասում վիճակագրությունը․ 2024թ․ անկանխիկ գործարքների քանակն ավելացել է 86.7%-ով։

Ինչպե՞ս շփվել արհեստական բանականության հետ 6 խորհուրդ

Ինչպե՞ս շփվել արհեստական բանականության հետ 6 խորհուրդ

Առավոտյան քեզ արթնացնում է Google Assistant-ը, հետո Spotify-ն առաջարկում է լսել քո ամենասիրելի երգը, այնուհետև ստանում ես հիշեցում օրվա անելիքների մասին, վերջում էլ Netflix-ն է առաջարկում ֆիլմ դիտել:

Իմ առաջին պորտֆելը. Ինչպե՞ս նվազեցնել ներդրումային ռիսկերը

Իմ առաջին պորտֆելը. Ինչպե՞ս նվազեցնել ներդրումային ռիսկերը

«Որտե՞ղ ներդրում կատարեմ, ի՞նչ արժեթուղթ գնեմ, որ շատ եկամուտ ստանամ», «Իսկ եթե չստացվի՞»․ երևի հաճախ ես քեզ այս հարցերը տալիս, հատկապես եթե նոր ես մուտք գործում ներդրումների աշխարհ:

  • Recent
  • Popular