You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot 6 փաստ արտարժույթի փոխանակման շուկայի մասին - Ամերիա բլոգ
21Փտվ

6 փաստ արտարժույթի փոխանակման շուկայի մասին

3D illustration of a book

Արտարժույթի փոխանակման շուկան ձևավորվել է 1971թ: Այդ ժամանակից ի վեր սա կապիտալի ամենամեծ և գերիշխող շուկան է: Այսօր արտարժույթի փոխանակման  միջին օրական ծավալը կազմում է $6,6 տրլն: 

 

Իսկ դու գիտե՞ս, որ. 

 

1.    Տարադրամի փոխանակմամբ զբաղվող մասնագետներին շատ հաճախ անվանում են նաև «Ցուլեր» և «Արջեր»: Միգուցե սա զվարճալի թվա, բայց փոխարժեքների աշխարհում այս անվանումները կարևոր նշանակություն ունեն:

Ցուլերը նրանք են, ովքեր կարծում են, որ արտարժույթի գները շուկայում բարձրանալու են, իսկ արջերը այն թրեյդերներն են, որոնք կանխատեսում են, որ արտարժույթի փոխարժեքը մոտ ապագայում նվազելու է: 
Այս անվանումները առաջացել են`  ելնելով կենդանիների բնույթից. ցուլերը սովորաբար հարվածում են եղջյուրներով`  ներքևից վերև, իսկ արջերը`  ճանկերով`  վերևից ներքև: 

 

2.    Այս պահին արտարժույթի փոխանակման շուկայում կա 180 արժույթ, որոնք ՄԱԿ-ի կողմից ընդունված են որպես վճարման օրինական միջոցներ: Այս արժույթներն օգտագործվում են աշխարհի 195 երկրում: 

 

3.    Ամերիայի միջոցով կարող ես իրականացնել շուրջ 11 արժույթի փոխանակում, ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակներով.
-   Քո MyAmeria-ով բացիˊր արտարժույթային անվճար հաշիվ մի քանի վայրկյանում
-    Կատարիˊր տարբեր արժույթներով փոխանցումներ
-    Անկանխիկ փոխարկման դեպքում օգտվիˊր ավելի լավ փոխարժեքից

Արտարաժույթի փոխանակման մասին ավելի մանրամասն կարող ես տեսնել մեր կայքում:

 

4.    Որքան էլ զարմանալի թվա, բայց Միացյալ Թագավորությունը արժույթի փոխանակման ավելի մեծ շուկա ունի, քան Միացյալ Նահանգները: Մեծ բացահայտում չենք անի, եթե նշենք, որ ԱՄՆ դոլարը ամենաշատ վաճառվող արժույթն է աշխարհում, և շատ երկրներում այն ընդունված է որպես օրինական վճարման տարբերակ: Բացի այդ, ամբողջ աշխարհի գործարքների 87%-ը կատարվում է դոլարով: Այս ամենի պատճառով էլ շատերը կարծում են, թե ԱՄՆ-ն արտարժույթի առևտրի կենտրոնն է, բայց դա այդպես չէ: Արտարժույթի փոխանակման գործարքների միայն 19%-ն է տեղի ունենում ԱՄՆ-ում: Արտարժույթի առևտրի կենտրոնը Մեծ Բրիտանիան է, որտեղ տեղի է ունենում աշխարհում արժույթի բոլոր փոխանակումների 41%-ը: 

 

5.    2020 թվականին անցկացված Women Investors հետազոտության համաձայն՝ ամբողջ աշխարհում արտարժույթի թրեյդերների միայն 11%-ն են կանայք: Չնայած այս ցուցանիշին`  կանայք այս ոլորտում հսկայական առաջընթաց են գրանցել:

 

6.    Աշխարհի ամենանոր արժույթն  ընդամենը 13 տարեկան է: Իսկ գիտե՞ս, որ դա Հարավային Սուդանի ֆունտն է, դե պատճառը պարզ է. Հարավային Սուդանը աշխարհի ամենաերիտասարդ երկիրն է: Երևի քեզ հետաքրքրեց, թե որն է աշխարհի ամենահին արժույթը: Ասենք, որ դա  բրիտանական ֆունտն է:

 

Չմոռանաս հետևել մեզ, եթե նոր ու հետաքրքիր փաստեր բացահայտեցիր:  
 

Կարդա նաև...

Երկարաժամկետ ներդրումների շարժիչ ուժը. Պարզ և բարդ տոկոսադրույք

Երկարաժամկետ ներդրումների շարժիչ ուժը. Պարզ և բարդ տոկոսադրույք

 Տոկոսադրույքը ֆինանսական աշխարհի առանցքային մեխանիզմներից մեկն է։Գրեթե յուրաքանչյուր ֆինանսական որոշում՝ վարկի ներգրավում, խնայողությունների կուտակում կամ ...

Դիդրոյի էֆեկտ. ինչպե՞ս չընկնել անվերջ գնումների թակարդը

Դիդրոյի էֆեկտ. ինչպե՞ս չընկնել անվերջ գնումների թակարդը

Պատկերացրու՝ նվեր ես ստանում գեղեցիկ, թանկարժեք խալաթ, բայց հասկանում ես, որ այն բոլորովին չի համապատասխանում հին գրասեղանիդ, մաշված բազկաթոռիդ ու տան համեստ կահավորմանը։

Ինչպե՞ս չդառնալ զեղծարարության զոհ

Ինչպե՞ս չդառնալ զեղծարարության զոհ

Կեղծ նամակ բանկից, «պաշտոնական» զանգ պետական մարմնից, ներդրումային առաջարկ, որը չափազանց գրավիչ է հնչում. այո, զեղծարարները օր օրի ավելի խելացի են դառնում, գործում են աննկատ ու անկանխատեսելի են: Ֆինանսական խարդախության բոլոր տեսակներն ունեն մեկ ընդհանրություն` ստիպել քեզ գործել արագ՝ առանց մտածելու։

  • Recent
  • Popular