You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Իմ առաջին պորտֆելը. Ինչպե՞ս նվազեցնել ներդրումային ռիսկերը - Ամերիա բլոգ
04Հլս

Իմ առաջին պորտֆելը. Ինչպե՞ս նվազեցնել ներդրումային ռիսկերը

inchpes a tvajine poxarinum qo kyanqe

«Որտե՞ղ ներդրում կատարեմ, ի՞նչ արժեթուղթ գնեմ, որ շատ եկամուտ ստանամ», «Իսկ եթե չստացվի՞»․ երևի հաճախ ես քեզ այս հարցերը տալիս, հատկապես եթե նոր ես մուտք գործում ներդրումների աշխարհ:

Իրականում ներդրումների հաջողության գրավականը ոչ միայն ճիշտ ընտրված ընկերությունը կամ արժեթուղթն է, այլև գրագետ կազմված ներդրումային պորտֆելը: Ինչո՞ւ:

 

Որքան էլ հետևես կանխատեսումներին, ռիսկերից ապահովագրված չես: Պատկերացրու մի իրավիճակ. դու շտապում ես կարևոր հանդիպման: Քանի որ, ըստ կանխատեսման, սպասվում է առանց տեղումների եղանակ, որոշում ես անձրևանոց չվերցնել։ Բայց հանկարծ անձրև է սկսվում։ Ֆինանսական շուկայում էլ, հակառակ բոլոր կանխատեսումներին, եղանակը կարող է փոխվել։ Ուրեմն, չի կարելի հույսը դնել միայն կանխատեսումների վրա, և ամբողջ գումարը ներդնել մեկ ակտիվում: Պետք է խուսափել բոլոր ձվերը նույն զամբյուղի մեջ դնելուց և ունենալ դիվերսիֆիկացված պորտֆել, որը «կդիմանա» ցանկացած «եղանակի»։

 

Ի՞նչ է պորտֆելի դիվերսիֆիկացումը

Դիվերսիֆիկացիան ռիսկերը նվազեցնելու նպատակով ներդրումների բաշխումն է տարբեր արժեթղթերի կամ ընկերությունների միջև: Այս դեպքում դու կախված չես մեկ ընկերությունից կամ արժեթղթից: Անգամ եթե ընկերություններից մեկը սնանկանա, դու կկարողանաս ապահովել հավասարակշռություն և եկամուտների կայունություն և չես կորցնի քո ամբողջ գումարը:

Իմացիˊր, որ տարբեր արժեթղթեր գնելը դեռ պորտֆելը դիվերսիֆիկացնել չէ: Պետք է ընտրել իրար հետ չկապված ոլորտներ, ընկերություններ և արժեթղթեր: Հակառակ դեպքում մեկ ընկերության կամ արժեթղթի գնի անկումը շղթայաբար կազդի մյուսների վրա. դու կտուժես, իսկ դիվերսիֆիկացումն անիմաստ կդառնա:

 

Ինչպե՞ս որոշել պորտֆելում ակտիվների հարաբերակցությունը

Դասական մոտեցումը հետևյալն է` 40% բաժնետոմս և 60% պարտատոմս։ Բայց հարաբերակցությունը կախված է ներդրողի մոտեցումից։ Ռիսկին հակված ներդրողների պորտֆելներում գերակշռում են բաժնետոմսերը (50-70%), իսկ պահպանողական ներդրողների պորտֆելներում` պարտատոմսերը:

Աշխարհի խոշորագույն հեջ ֆոնդերից մեկի հիմնադիր Ռեյ Դալիոն առաջարկել է All Weather Portfolio-ի տարբերակ: Այն ենթադրում  է պորտֆելի այնպիսի կառուցվածք, որը լավ «կաշխատի» բոլոր պայմաններում` անկախ ինֆլյացիայից, դեֆլյացիայից, տնտեսական աճից ու ճգնաժամից։

 

Պորտֆելի կառուցվածքն է՝

  • Բաժնետոմսեր՝ 30%
  • Երկարաժամկետ պարտատոմսեր (5+ տարի )՝ 40%
  • Միջնաժամկետ պարտատոմսեր (1-5 տարի)՝ 15%
  • Ոսկի՝ 7.5%
  • Ապրանքահումքային ակտիվներ (նավթ, գազ և այլն)` 7.5%

 

order card via MyAmeria

Տրամաբանությունը հետևյալն է․ բաժնետոմսերը լավ են «աշխատում» տնտեսական աճի ժամանակ, երկարաժամկետ պարտատոմսերը՝ փոքր գնաճի կամ դեֆլյացիայի ժամանակ, միջնաժամկետ պարտատոմսերն ապահովում են պորտֆելի կայունությունը, ոսկին հեջավորման գործիք է գնաճի և արժույթի արժեզրկման ժամանակ, իսկ ապրանքահումքային  ակտիվներն ապահովում են դիվերսիֆիկացիա և պաշտպանում չնախատեսված գնաճի ռիսկից։

Այսպիսով` ներդրումեր կատարելուց առաջ պետք է ոչ միայն գտնել լավագույն ուղղությունները, այլև դիվերսիֆիկացնել դրանք: Արդյունքում կունենաս եկամուտի մի քանի, իրար հետ չկապված աղբյուր: Եթե անգամ դրանցից մեկը չլինի, կամ եկամուտը պակասի, քո ֆինանսական կայունությունը չի տուժի։

Դիվերսիֆիկացված պորտֆել ունենալու համար MyAmeria հավելվածի MyInvest հարթակն իդեալական ընտրություն է։ Այստեղ դու կարող ես գտնել 20 000 և ավելի արժեթուղթ:

Կարդա նաև...

Դիդրոյի էֆեկտ. ինչպե՞ս չընկնել անվերջ գնումների թակարդը

Դիդրոյի էֆեկտ. ինչպե՞ս չընկնել անվերջ գնումների թակարդը

Պատկերացրու՝ նվեր ես ստանում գեղեցիկ, թանկարժեք խալաթ, բայց հասկանում ես, որ այն բոլորովին չի համապատասխանում հին գրասեղանիդ, մաշված բազկաթոռիդ ու տան համեստ կահավորմանը։

Բանկինգի ապագան․ թվային բանկ

Բանկինգի ապագան․ թվային բանկ

Տեխնոլոգիաներն ամեն օր զարգանում են լույսի կամ սահում ավազի հատիկների արագությամբ, ու այդ արագությունից հետ մնալ դու պարզապես չես կարող։

Ինչպե՞ս 2026-ը դարձնել քո տարին

Ինչպե՞ս 2026-ը դարձնել քո տարին

«Վե՛րջ, հունվարի 1-ից նոր կյանք եմ սկսելու»: Եթե երբևէ այս արտահայտությամբ ես տարին ամփոփել, ապա այս բլոգը քեզ համար է: Կյանքն ամբողջությամբ փոխելու մեր ծրագրերը հաճախ մնում են անկատար: Արի այս տարի այլ կերպ վարվենք. պարզապես որոշենք, որ 2026-ը մեզ համար դարձնելու ենք անձնական կայուն աճի տարի:

  • Recent
  • Popular