Ինչպե՞ս ավելի արագ ու արդյունավետ սովորել. 4 մեթոդ + 4 խորհուրդ ուսանողներին - Ամերիա բլոգ
30Օգս

Ինչպե՞ս ավելի արագ ու արդյունավետ սովորել. 4 մեթոդ + 4 խորհուրդ ուսանողներին

nor te hin meqena

Նոր ուսումնական տարին շատ մոտ է. դասեր, սեմինարներ, քննություններ, մի աշխարհ xerox-ներ ու գրքեր: Ի՞նչ անել, որ հասցնես ամեն ինչ, բայց 2 օրից էլ չմոռանաս: 
Այսօր Ամերիա բլոգում պատմում ենք այն մեթոդների, տեսությունների ու հնարքների մասին, որոնք կօգնեն քեզ արագ սովորել և որակյալ գիտելիք ստանալ:

Պոմոդորոյի մեթոդ

Պոմոդորոյի մեթոդը հայտնի է նաև որպես 25/5-ի սկզբունք: Դու ընտրում ես մեկ առարկա կամ առաջադրանք և 25 րոպե շարունակ աշխատում ես միայն դրա վրա: 25 րոպե անց անում ես 5 րոպեանոց ընդմիջում: 1-2 ժամ այսպես աշխատելուց հետո անում ես արդեն 15-30 րոպեանոց ընդմիջում:

Բանն այն է, որ մեր ուղեղը ավելի կենտրոնացված է աշխատում, երբ կա հստակ սահմանված վերջնաժամկետ: Այսպիսով ժամանակը անսահման չի թվում, և դու հակված ես 25 րոպեում հասնել որևէ կետի, որ դադար տաս: 
Այս հարցում քեզ կարող են օգնել հատուկ Պոմոդորոյի մեթոդի համար ստեղծված հավելվածները. Pomodoro – Focus Timer-ն` IOS համակարգերի համար և Pomodoro Time Lite-ն` Android համակարգերի համար:

Ֆեյնմանի մեթոդ

Եթե ուզում ես ոչ թե «անգիր անել», այլ հասկանալ նյութը, այս մեթոդը քեզ շատ կօգնի: Ինչպե՞ս ես սովորում որևէ բան: Հավանաբար կարդում ես մեկ կամ մի քանի անգամ և փորձում պատմել, ճի՞շտ է: Իսկ հիմա փորձիր կարդալուց հետո ոչ թե պատմել, այլ բացատրել այն որևէ մեկին, ով թեմային չի տիրապետում: Եթե այդ մեկը չկա, փորձիր ինքդ քեզ բացատրել: Եթե զգում ես, որ դժվարանում ես, նորից և ավելի ուշադիր կարդա այդ հատվածը: Փորձիր կարդացածդ համեմատել ավելի պարզ երևույթի հետ. սա կօգնի ավելի հեշտ ու արագ հասկանալ բարդ երևույթները:
Ֆեյնմանի մեթոդը կնպաստի, որ որակյալ գիտելիք ստանաս և զարգացնես երկարաժամկետ հիշողությունդ:


Զեյգարնիկի էֆեկտ 

Պատահել է, չէ՞, որ որևէ գործ կիսատ ես թողել և անընդհատ մտածել դրա մասին: Պատճառը հենց Զեյգարնիկի էֆեկտն է: Իր հետազոտության ընթացքում Զեյգարնիկը մասնակիցներին տարբեր առաջադրանքներ է տվել` հավաքել փազլ, լուծել մաթեմատիկական խնդիրներ և այլն: Այնուհետև մասնակիցների կեսի առաջադրանքը կտրուկ ընդհատվել է, իսկ մյուս կեսը շարունակել է աշխատել: Մոտ մեկ ժամ անց նա հարցրել է մասնակիցներին, թե ինչ էին անում: Նրանք, ովքեր կիսատ էին թողել առաջադրանքը շատ ավելի լավ էին հիշում աշխատանքի մանրամասները, քան նրանք, ովքեր ավարտել էին:

Փաստորեն մենք ավելի լավ ենք հիշում այն, ինչ կիսատ ենք թողնում: Այնպես որ, երբեմն (հատկապես երբ զգում ես, որ գործը ոչ մի կերպ առաջ չի գնում) կարող ես կտրուկ ընդհատել աշխատանքդ և գնալ, օրինակ, 15 րոպեանոց զբոսանքի:

Երկմակարդակ կոդավորման տեսություն 

Մեր ուղեղը պատկերներն ու խոսքն ընկալում է տարբեր ալիքներով: Երբ մենք լսում և միաժամանակ տեսնում ենք որևէ բան, ավելի հեշտ ենք մարսում տեղեկությունը և հիշում այն: Այնպես որ, սովորելիս դիմիր դիագրամների, աղյուսակների, նկարների ու տեքստը պատկերավոր ներկայացնող այլ միջոցների օգնությանը:

Իմացիր նաև, որ տեղեկությունն ավելի լավ է տպավորվում, երբ բարձր ես կարդում, այլ ոչ թե մտքում: Այս դեպքում դու միաժամանակ տեսնում և լսում ես նյութը, և այն ամրապնդվում է քո ուղեղում: 

4+4 xorurd sovorelu hamar
 

Հիմա անցնենք մի քանի պարզ խորհուրդների, որոնք նույնպես կօգնեն քեզ ավելի արագ սովորել:

Վերացրու ուշադրությունդ շեղող գործոնները

Որպեսզի կենտրոնանաս սովորելու վրա, թույլ մի տուր, որ հեռախոսը, հեռուստացույցը կամ մարդիկ շեղեն քեզ: Իրականում այդպես ինքդ էլ կշահես: Մի քանի ժամում արագ կսովորես, հետո հանգիստ կարող ես շփվել, սքրոլ անել և այն: Հակառակ դեպքում այնպես է ստացվում, որ երկար ու անօգուտ ժամանակ ես ծախսում, հետն էլ չես կարողանում հանգիստ խղճով հանգստանալ, որովհետև դեռ լիքը անելիքներ ունես:

Եթե դժվարանում ես «հրաժարվել» հեռախոսից, կարող ես հեռախոսի օգտագործումը սահմանափակող հավելվածներից օգտվել. StayFree, ScreenZen և այլն: Կամ էլ հեռախոսիդ «Կարգավորումներ» բաժնից մի քանի ժամով անջատիր քեզ անհանգստացնող app-երի ծանուցումները:

Նշումներ կատարիր 

Վարքագծային հոգեբանության մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ մենք ավելի լավ ենք հիշում այն, ինչ գրի ենք առնում թղթի վրա: Մենք անգամ ավելի «հավատարիմ ենք» նրան, ինչ գրել ենք: 

Բացի այդ, եթե գրի առնես կարևոր կետերը, քեզ համար որոշակի տրամաբանություն կստեղծես: Նշումները կդառնան քո մտքերի քարտեզը: Դու հստակ կիմանաս, որ X կետից հետո պիտի խոսես Y կետի մասին:

Քեզ համար մրցանակներ սահմանիր

Ի՞նչ ես սիրում ուտել. կոնֆետներ, քրեքերներ, պաղպաղակ: Մեծ անելիքդ մասերի բաժանիր և փոքրիկ մրցանակներ սահմանիր քեզ համար: Հստակ որոշիր, որ չես ստանա այն, մինչև ավարտին չհասցնես որոշածդ:   

Կրկնիր սովորածդ քնելուց առաջ

Քնի ընթացքում մեր ուղեղը հավաքում և «դասավորում է» այն տեղեկությունները, որոնք մենք ստացել ենք դրանից առաջ: Այնպես որ, եթե կրկնես սովորածդ քնելուց առաջ, հաջորդ օրն ավելի լավ կհիշես այն. հաճախ նաև այն դեպքերում, երբ քնելուց առաջ թվում է` ոչինչ չես հիշում: 

Այս մեթոդներն ու հնարքները կիրառելուն զուգահեռ հիշիր, որ քո առողջությունն էլ շատ կարևոր է արդյունավետ աշխատանքի համար: Կանոնավոր քնիր, շատ վիտամիններ օգտագործիր և ֆիզիկապես ակտիվ եղիր: Այդպիսով դու կքաղես առավելագույնը քո ուսանողական կյանքից ու ճիշտ կբաշխես ժամանակը ուսման, աշխատանքի, հանգստի և ժամանցի միջև:

Կարդա նաև...

VR տեխնոլոգիաների կիրառումն աշխարհում

VR տեխնոլոգիաների կիրառումն աշխարհում

Վիրտուալ իրականության գաղափարն առաջին անգամ հայտնվել է դեռ համակարգիչների հայտնվելուց առաջ։ Այն նախատեսված էր օդաչուների համար։

Ինչպե՞ս խուսափել մարքեթոլոգների ծուղակներից

Ինչպե՞ս խուսափել մարքեթոլոգների ծուղակներից

Իմպուլսիվ գնումներն իրականում այնքան էլ իմպուլսիվ չեն: Մերչենդայզերները լավ գիտեն իրենց գործը:

Ինչպե՞ս ստանալ լրացուցիչ եկամուտ

Ինչպե՞ս ստանալ լրացուցիչ եկամուտ

Լինում է, չէ՞, որ տանը ընկերների հետ ժամանակ անցկացնելիս կամ նույնիսկ աշխատանքի վայրում նստած մտածում ես` այ հիմա «կողքից» եկամուտ ունենայի ....

  • Recent
  • Popular
  • Ֆինանսական բարձիկ․ որ քունդ խաղաղ լինի, ապագադ՝ կայուն

    Կյանքը լի է անակնկալներով․ երբեմն հաճելի, երբեմն՝ ոչ այնքան։ Գործնական փոփոխություններ, հիվանդություն, անսպա...
  • AI օգնականներ

    Այսօր էլ չուշացար հանդիպումից։ Ինչպե՞ս։ Որովհետև քո AI օգնականը հիշեցրել էր հանդիպման մասին, վերլուծել երթևեկությունն ու առաջարկել ամենաարագ երթուղին։
  • Ինչպե՞ս կառավարել ժամանակը, որ ամեն բան հասցնես

    «Ժամանակը ոսկի է». այս արտահայտությունը հաստատ լսած կլինես։ Իրականում ժամանակը շատ ավելի թանկ է. ռեսուրս, որ ունեն բոլորը, բայց քչերն են արդյունավետ կառավարում:
  • Փողի հոգեբանություն

    Պատահել է, չէ՞, որ մեծ ոգևորությամբ գնումներ ես կատարել, հետո որոշ ժամանակ անց հիշել ես գնումներդ, նայել հաշվիդ մնացորդին ու մտածել. «Բայց արժե՞ր այսքան գումար ծախսել»: