You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot 4 անվճար հարթակ, որոնք կօգնեն ֆինանսական գիտելիք ստանալ - Ամերիա բլոգ
17Հնվ

4 անվճար հարթակ, որոնք կօգնեն ֆինանսական գիտելիք ստանալ

3D illustration of a movie of phone

Ֆինանսական ոլորտն ամենևին էլ անհասկանալի հիերոգլիֆ չէ, ու պետք չէ չինարեն սովորել: Իսկ եթե լուրջ, ցանկացած ոլորտի վերաբերող հասանելի ինֆորմացիա գտնելու համար բավարար է ընդամենն ունենալ  համացանցին միացված գաջեթ ու նոր գիտելիքներ ստանալու ցանկություն:
Այսօր կան բազմաթիվ հարթակներ, այդ թվում` անվճար, որտեղ կարող ես քեզ ու քո պահանջներին հարմար դասընթացներ գտնել ֆինանսների ամենատարբեր ուղղությունների վերաբերյալ: Մենք առանձնացրել ենք դրանցից ամենահայտնի ու հարմար տարբերակները:  

Coursera 

Coursera.org-ի կարգախոսն է` «Սովորեք առանց սահմանների». ավելի քան 5800 դասընթաց մեկ տեղում: Այս կայքում կգտնես համաշխարհային մակարդակի կազմակերպությունների ու համալսարանների դիպլոմավորված դասընթացներ. լեզուներ, բիզնես, գիտություն ու համացանց․․․ 
Թեմաների բազմազանության մեջ քեզ չխճճելու համար ակտիվ հղումը կտանի քեզ ուղիղ ֆինանսների աշխարհ։

Class Central 

Այս հղումով կգտնես ֆինանսական կրթության անվճար առցանց դասընթացներ Սթենֆորդից, MIT-ից, Փենսիլվանիայի, Միչիգանի և աշխարհի լավագույն համալսարաններից: Այս պահին հարթակը նշված թեմայով առաջարկում է ավելի քան 160 դասընթաց:  

Professional and Lifelong Learning. Harvard University

Սա Հարվարդի Քենեդու դպրոցի վեբինարի հղումն է։ Մասնագետների գնահատմամբ` ոչ առևտրային հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների ներածություն վեբինարը հիանալի հնարավորություն է սովորելու ոչ առևտրային հաշվապահության հիմնական սկզբունքները: Այն ներկայացնում է հիմնական հաշվապահական հասկացությունները և ֆինանսական հաշվետվություններն այն անհատներին, որոնք քիչ կամ զրոյական փորձ են ունեցել ֆինանսների կամ հաշվապահական հաշվառման հետ: Վեբինարներին մասնակցելու համար այստեղ գրանցումը պարտադիր է։

Alison

Այստեղ կգտնես ֆինանսական կառավարման ավելի քան 50 անվճար դասընթացներ, որոնք օգտակար կլինեն ֆինանսական ակտերի պլանավորման, կազմակերպման, ուղղորդման և վերահսկման գործում։

Չմոռանանք ամենահայտնի հարթակներից մեկի` youtube-ի մասին, որտեղ կարող ես գտնել ու լսել մի շարք փոդքասթեր ֆինանսական ոլորտի մասին։ Պարզապես պետք է կատարել ճիշտ որոնում ու աշխարհում ամենամեծ սոցցանցը ծառայեցնել հօգուտ նոր գիտելիքի։

Ի վերջո, հաճախ կարդա Ամերիա բլոգը, քանի որ մենք էլ ենք նույն նպատակով վարում այն` աջակցելու քեզ ֆինանսական գիտելիքի որոնման ու ստացման հարցում։ 

Կարդա նաև...

5 խորհուրդ նոր ուսումնական տարին հաջող սկսելու համար

5 խորհուրդ նոր ուսումնական տարին հաջող սկսելու համար

Սեպտեմբերն արդեն մոտենում է․ դպրոցներն ու բուհերը շուտով կլցվեն զրույցներով, ծիծաղով ու նոր նպատակներով։ Դու էլ երևի սպասում ես նոր ծրագրին, ուսուցիչներին/դասախոսներին ու դասընկերներին։ Նոր ուսումնական տարվա սկիզբը ոգևորիչ է, բայց նաև պատասխանատու և լի նոր մարտահրավերներով։

Սովորում ենք խաղալով. ֆինանսական գրագիտություն երեխաների համար

Սովորում ենք խաղալով. ֆինանսական գրագիտություն երեխաների համար

Ֆինանսական ոլորտի գուրուները պնդում են, որ ավելի կարևոր է երեխաներին ֆինանսական գրագիտություն սովորեցնել վաղ տարիքից ու դա անել ոչ թե ավանդական մեթոդներով, այլ ամենահասարակ խաղերի օգնությամբ։ 

AI Agent-ը ֆինանսական օգնական

AI Agent-ը ֆինանսական օգնական

Պատկերացրու՝ դու ունես թվային օգնական, որը նկատում է, որ այս ամիս առաքումների վրա սովորականից շատ ես ծախսել, հիշեցնում է մոռացված բաժանորդագրության մասին և օգնում է...

  • Recent
  • Popular