Փողի հոգեբանություն - Ամերիա բլոգ
16Մյս

Փողի հոգեբանություն

nor te hin meqena

Պատահել է, չէ՞, որ մեծ ոգևորությամբ գնումներ ես կատարել, հետո որոշ ժամանակ անց հիշել ես գնումներդ, նայել հաշվիդ մնացորդին ու մտածել. «Բայց արժե՞ր այսքան գումար ծախսել»

Ինչպես մարդկանց, այնպես էլ փողի հետ մեր հարաբերությունների հիմքում ընկած են մտածելակերպը, բնավորությունն ու զգացմունքները։ Մտածելակերպի վրա էլ ազդում են մեր փորձառությունները, դաստիարակությունը և շրջապատից փոխանցվող արժեքները։ Ֆինանսական առումով դա փողի հոգեբանությունն է։

Փողի հոգեբանությունը «չոր հաշվարկ»-ի մասին չէ, այստեղ կարևոր են մեր համոզմունքները, վախերը, ցանկություններն ու հույզերը։ 
Ֆինանսների հետ կապված մտածելակերպը կարող է լինել՝

  • Սակավությանը հակված. գումարը երբեք բավարար չէ, պետք է խնայել և ապրել ապագայի մասին մտավախություններով
  • Աճին հակված. հավատում ես, որ հնարավոր է վաստակել ավելին, ավելի լավ կառավարել ֆինանսները, վերջապես կարելի է սխալվել ու աճել

Չնայած որ մտածելակերպը ձևավորվում է տարիների ընթացքում, այն ամենևին էլ անհնար չէ փոխել:

Հույզերը ֆինանսական որոշումներում

Ֆինանսական որոշումների վրա մեծ ազդեցություն ունեն հուզական ապրումները՝ վախը, մեղքի զգացումը, սթրեսը։ 
Ֆինանսական սթրեսը ստիպում է ուղեղին աշխատել «հրդեհ հանգցնելու» ռեժիմով ու արագ լուծումներ փնտրել՝ առանց երկար մտածելու։ Տագնապի և անորոշության պայմաններում մենք կայացնում ենք կարճաժամկետ, ինքնաբուխ որոշումներ, որոնք  երկարաժամկետում այդքան էլ նպատակահարմար չեն։ 

Սխալներ, որոնք քո ուղեղը թույլ է տալիս

Պատկերացրու՝ ժամացույց ես տեսնում, որն արժե 10 հազար դրամ, ու քանի որ դա թանկ է քեզ համար, որոշում ես դուրս գալ խանութից։ Պատահաբար տեսնում ես, որ նմանատիպ ժամացույցն արժե 50 հազար դրամ։ Հանկարծ ինչ-որ հրաշքով առաջին ժամացույցը մատչելի է թվում։ Սա խարսխման էֆեկտն է։ 

Իսկ հիշո՞ւմ ես, թե քանի անգամ ես գնել այն, ինչ այդ պահին այդքան էլ անհրաժեշտ չէր, պարզապես չէիր կարող բաց թողնել զեղչը։ Այստեղ էլ աշխատել է կորցնելու վախը։ 

Այսպես, էմոցիոնալ ֆոնից զատ, ուղեղդ փոքրիկ խորամանկություններով քեզ մղում է չպլանավորված ծախսերի, որոնց համար, ամենայն հավանարկանությամբ, փոշմանելու ես։

Նման ծուղակներից խուսափելու համար այսպիսի դեպքերում հարցրու ինքդ քեզ. «Իսկ սա իսկապե՞ս պետք է ինձ»։ Եթե իսկապես պետք է, գնիր, բայց վճարիր խելացի: Գնումներ անելիս ամենևին էլ պարտադիր չէ միանգամից վճարել ամբողջ գումարը, հետո մի կերպ «ծայրը ծայրին հասցնել», մինչև հաջորդ աշխատավարձը ստանալը: Այս հարցում քեզ կօգնի MyPay գործիքը, որը թույլ է տալիս գնումների համար վճարել մաս-մաս` առանց տոկոսների: MyPay-ը գործում է MyAmeria հավելվածում: Իսկ թե ինչպես և որտեղ կարող ես վճարել MyPay-ով, կարող ես կարդալ այստեղ:


Սոցցանցերը, ինֆլուենսերները և քո ընտրությունը

Երբ հերթական անգամ մտնում ես ինչ-որ սոցիալական հարթակ «մի քիչ սքրոլ անելու», քեզ դիմավորում են նոր unboxing-ները և must-have ցանկերը։ Արդյունքում գնում ես մի բան, որը մինչ այդ մտքովդ չի էլ անցել։ 

Սա, իհարկե, չի նշանակում, թե գնումներ չպետք է անես։ Պարզապես պետք է գիտակցել, որ դու հնարավորություն ունես դառնալ ոչ թե թիրախ, այլ ընտրող։

Այս մասին ավելի մանրամասն խոսել ենք մեր նախորդ բլոգում, եթե բաց ես թողել, անպայման կարդա։

Այսպիսով՝ փողի հետ առողջ հարաբերությունները սկսվում են այն պահից, երբ ոչ թե պարզապես որոշում ես, թե ինչ ես գնում, այլ ինչու։ 
Ֆինանսական մտածելակերպը քո մտքերի, հույզերի, վախերի ու նպատակների մասին է։ Երբ սկսում ես հասկանալ, թե ինչն է կանգնած քո ֆինանսական սովորությունների հետևում, հեշտանում է նաև գիտակցված ու կայուն որոշումներ կայացնելը։

Իսկ մենք միշտ Ամերիա բլոգում ենք, որ նոր գիտելիքներով և խորհուրդներով օգնենք քեզ քո ֆինանասական կայունության ճանապարհին

 

Կարդա նաև...

Ներդրումները՝ որպես եկամտի աղբյուր

Ներդրումները՝ որպես եկամտի աղբյուր

Մտածո՞ւմ ես որևէ ոլորտում գումար ներդնելու մասին: Արի´ տեսնենք, թե ներդրումային այս եղանակներից որը կհետաքրքրի քեզ:

Դեբե՞տ, թե՞ կրեդիտ: Ո՞րն ընտրել

Դեբե՞տ, թե՞ կրեդիտ: Ո՞րն ընտրել

Փորձում ես օնլայն քարտ բացել կամ քարտ բացելու համար գնում ես բանկ, և առաջին հարցերից մեկը, որը քեզ ուղղում են` դեբետայի՞ն, թե՞ կրեդիտային: 

Ինչպե՞ս գտնել ֆինանսավորում բիզնեսի համար

Ինչպե՞ս գտնել ֆինանսավորում բիզնեսի համար

Եթե ունես գաղափար, կազմել ես բիզնես պլանն ու կատարել ծախսերի կանխատեսումներ, ուրեմն պետք է մտածել ֆինանսավորում գտնելու մասին:

  • Recent
  • Popular