Ներդրումներ. ինչի՞ց սկսել և ինչպե՞ս նվազեցնել ռիսկերը - Ամերիա բլոգ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
14Մրտ

Ներդրումներ. ինչի՞ց սկսել և ինչպե՞ս նվազեցնել ռիսկերը

3D illustration of a movie of phone

Առաջին բանը, որ շատերը մտածում են ներդրումների մասին լսելիս. «Իմ խելքի բանը չէ» կամ «Գումարս չի հերիքի»: Սա գուցե ճիշտ լիներ 80-ականներին, բայց ոչ հիմա: Բացատրենք` ինչու:

Գումարը խնդիր չէ: Այսօր դու կարող ես ներդնել գրեթե ցանկացած գումար։ Ներդրումներն ամենևին էլ միայն հարուստ մարդկանց գործը չեն: Պարզ է` որքան շատ ներդրում կատարես, այնքան ավելի մեծ շահույթ ունենալու հնարավորություն կստանաս: Բայց ներդրում կատարել կարող է ցանկացածը:
Մեծ միջնորդավճարներ չկան: Թվային հարթակների առավելությունն այն է, որ դու ես քո ներդրումների տերը. այլ անձանց հետ կապված չես ու պարտավոր չես վճարել նրանց մեծ գումարներ: Եթե ուզում ես վարձել պրոֆեսիոնալ մեկին, ով կզբաղվի քո ներդրումներով, այլ հարց է: Բայց ընտրությունը քոնն է:
Ամեն ինչ օնլայն է: Ներդրում կատարելու համար ստիպված չես քեզ նեղություն տալ, ժամանակ կորցնել ու ինչ-որ տեղ գնալ: Ամեն ինչ հասանելի է օնլայն և անգամ քո հեռախոսում: Հեռախոսով գնում ես, հեռախոսով հետևում գնային փոփոխություններին, հեռախոսով էլ վաճառում երբ պետք է:

 

Ինչպե՞ս նվազեցնել ներդրումային ռիսկերը  

Իրականում ներդրումների հաջողության գրավականը ոչ միայն ճիշտ ընտրված ընկերությունը կամ արժեթուղթն է, այլև գրագետ կազմված և դիվերսիֆիկացված ներդրումային պորտֆելը: Ինչո՞ւ:
Որքան էլ հետևես կանխատեսումներին, ռիսկերից ապահովագրված չես:

Պատկերացրու մի իրավիճակ. դու շտապում ես կարևոր հանդիպման: Քանի որ, ըստ կանխատեսման, սպասվում է առանց տեղումների եղանակ, որոշում ես անձրևանոց չվերցնել։ Բայց հանկարծ անձրև է սկսվում։ Ֆինանսական շուկայում էլ, հակառակ բոլոր կանխատեսումներին, եղանակը կարող է փոխվել։ Ուրեմն, չի կարելի հույսը դնել միայն կանխատեսումների վրա, և ամբողջ գումարը ներդնել մեկ ակտիվում: Պետք է խուսափել բոլոր ձվերը նույն զամբյուղի մեջ դնելուց և ունենալ դիվերսիֆիկացված պորտֆել, որը «կդիմանա» ցանկացած եղանակի։

 

Ի՞նչ է պորտֆելի դիվերսիֆիկացումը

Դիվերսիֆիկացիան ռիսկերը նվազեցնելու նպատակով ներդրումների բաշխումն է տարբեր արժեթղթերի կամ ընկերությունների միջև: Այս դեպքում դու կախված չես մեկ ընկերությունից կամ արժեթղթից: Անգամ եթե ընկերություններից մեկը սնանկանա, դու կկարողանաս ապահովել եկամուտների կայունություն և չես կորցնի քո ամբողջ գումարը:

Իմացիր, որ տարբեր արժեթղթեր գնելը դեռ պորտֆելը դիվերսիֆիկացնել չէ: Պետք է ընտրել իրար հետ չկապված ոլորտներ, ընկերություններ և արժեթղթեր: Հակառակ դեպքում մեկ ընկերության կամ արժեթղթի գնի անկումը շղթայաբար կազդի մյուսների վրա. դու կտուժես, իսկ դիվերսիֆիկացումն անիմաստ կդառնա:

  
Ինչպե՞ս որոշել պորտֆելում ակտիվների հարաբերակցությունը

Դասական մոտեցումը հետևյալն է` 40% բաժնետոմս և 60% պարտատոմս։ Բայց հարաբերակցությունը կախված է ներդրողի մոտեցումից։ Ռիսկին հակված ներդրողների պորտֆելներում գերակշռում են բաժնետոմսերը (50-70%), իսկ պահպանողական ներդրողների պորտֆելներում` պարտատոմսերը:

Աշխարհի խոշորագույն հեջ ֆոնդերից մեկի հիմնադիր Ռեյ Դալիոն առաջարկել է All Weather Portfolio-ի տարբերակ: Այն ենթադրում  է պորտֆելի այնպիսի կառուցվածք, որը լավ «կաշխատի» բոլոր պայմաններում` անկախ ինֆլյացիայից, դեֆլյացիայից, տնտեսական աճից ու ճգնաժամից։
 
Պորտֆելի կառուցվածքն է՝

  • Բաժնետոմսեր՝ 30%
  • Երկարաժամկետ պարտատոմսեր (5+ տարի )՝ 40%
  • Միջնաժամկետ պարտատոմսեր (1-5 տարի)՝ 15%
  • Ոսկի՝ 7.5%
  • Ապրանքահումքային ակտիվներ (նավթ, գազ և այլն)` 7.5%

 
Տրամաբանությունը հետևյալն է․ բաժնետոմսերը լավ են «աշխատում» տնտեսական աճի ժամանակ, երկարաժամկետ պարտատոմսերը՝ փոքր գնաճի կամ դեֆլյացիայի ժամանակ, միջնաժամկետ պարտատոմսերն ապահովում են պորտֆելի կայունությունը, ոսկին հեջավորման գործիք է գնաճի և արժույթի արժեզրկման ժամանակ, իսկ ապրանքահումքային  ակտիվներն ապահովում են դիվերսիֆիկացիա և պաշտպանում չնախատեսված գնաճի ռիսկից։

 

Ի՞նչ անել, եթե ներդրումների փորձ չունես

Պարզվում է` ներդրումային պորտֆել ունենալու համար կարիք չկա երկար-բարակ ուսումնասիրություններ անել, համեմատել արժեթղթերը, ընտրել տեսակը կամ դիվերսիֆիկացնել պորտֆելդ: Դա քո փոխարեն արդեն արել են մասնագետները. նրանք ստեղծել են պատրաստի ներդրումային պորտֆելներ: Քեզ մնում է միայն ընտրել քո նպատակներին համապատասխան պորտֆելը և գնել այն մեկ հպումով:

Պատրաստի ներդրումային պորտֆելները հասանելի են միայն MyAmeria հավելվածի MyInvest հարթակում: Այնտեղ կգտնես տարբեր ներդրումային նպատակների համապատասխան պորտֆելներ, յուրաքանչյուրի նկարագրությունը, եկամտաբերությունը և գինը: Սեղմելով պորտֆելի վրա` կտեսնես, թե ինչ արժեթղթեր են ներառված այնտեղ և ինչ չափով:

Պատրաստի պորտֆել գնելու համար նախ պետք է ներբեռնել MyAmeria հավելվածը, ներքևի աջ անկյունում սեղմել MyInvest և բացել բրոքերային հաշիվ մի քանի րոպեում: Այնուհետև «Ինչ գնել» բաժնում տես «Պատրաստի պորտֆելներ» և գնիր քո նախընտրածը մեկ հպումով:

Իսկ եթե արդեն ունես MyAmeria հավելված, պարզապես թարմացրու այն, որ դու էլ կարողանաս օգտվել պատրաստի պորտֆել գնելու բացառիկ հնարավորությունից: 

 

Կարդա նաև...

8 մարտահրավեր հաջողակ բիզնեսի ճանապարհին

8 մարտահրավեր հաջողակ բիզնեսի ճանապարհին

Սեփական բիզնես ունենալու գաղափարը գայթակղիչ է և, իհարկե, ճիշտ սկսելու դեպքում կարող է լինել նաև արդյունավետ և հետաքրքիր: Բայց այստեղ մի բայց կա: Այն ունի մարտահրավե...

10+1 տուրիստական հավելված, որ հանգիստդ հանգիստ անցնի

10+1 տուրիստական հավելված, որ հանգիստդ հանգիստ անցնի

Հիշու՞մ ես՝ մեր բլոգի այս տարվա առաջին նյութն արձակուրդից անցնցում վերադառնալու մասին էր։

Ինպե՞ս և ինչո՞ւ ինքնուրույն կազմել բիզնես պլան

Ինպե՞ս և ինչո՞ւ ինքնուրույն կազմել բիզնես պլան

Բիզնեսների 60 տոկոսը վաղաժամ փակվում է, քանի որ բացվելիս չի ունեցել որևէ բիզնես պլան։

  • Recent
  • Popular