
30 օրվա կանոն
Գումար խնայելու առաջին խոչընդոտներից մեկը իմպուլսիվ գնումներն են: Լավ թիրախավորված համացանցային գովազդը քեզ հրապուրում է: Բայց սպասի´ր: Հեռախոսումդ պահի´ր ցանկալի ապրանքների նկարները և 30 օր հետո կրկին նայի´ր ու որոշի´ր` ունես արդյոք դրանց կարիքը:
Պատասխաններն իրոք կզարմացնեն քեզ։
Խաղ «100 ծրար»
Սա վիճակախաղ է, որի արդյունքներով հաղթողը միշտ դու ես: Խաղի կանոնները շատ պարզ են. վերցրո´ւ 100 ծրար, դրանց վրա գրի´ր 200, 500, 1000, 2000, 3000, 5000 թվերը, ամեն օր բացի´ր մի ծրար և ներսում դի´ր այնքան գումար, որքան նշված է ծրարի վրա: 100 օր հետո դու մեծ գումար խնայած կլինես:
Չելենջ «52 շաբաթ»
Ի տարբերություն «100 ծրար» խաղի` այստեղ անսպասելի ոչինչ չկա: Դու պետք է ամեն շաբաթ հետևողականորեն գումար խնայես. 1-ին շաբաթը` 1000 դր, 2-րդ շաբաթը` 2000 դր, 3-րդը` 3000, և այսպես 52 շաբաթ:
50-30-20%-ի կանոն
Քո ամսական եկամուտի 50%-ը պետք է ուղղվի «պետք է»-ներին, 30%-ը` «ցանկանում»-ներին, իսկ 20%-ը` խնայողություններին:
Ոչ թե ինչպե՞ս, այլ ինչո՞ւ
Երբ մենք հստակ գիտենք, թե կոնկրետ ինչի համար ենք ցանկանում խնայել, բարձրանում է մեր մոտիվացիան ու ոգևորությունը` հնարավորինս շուտ իրագործելու մեր նպատակները:
Շոշափի´ր խնայողությունը
Ամեն անգամ, երբ կվճարես կանխիկ, քեզ վերադարձվող մանրը գցի´ր խնայողությունների տարայի մեջ:
Հոգեբանների կողմից ապացուցված է այս տարբերակի արդյունավետությունը: Համաձայն դրա` վճարելիս մարդն արդեն հոգեբանորեն պատրաստ է բաժանվել գումարից, և մանրը խնայելն ավելի հեշտ կստացվի:
Մեդիագրագիտությունը դարձավ կարևոր ու առաջնային` անձնական ինֆորմացիայի պահպանման, ապատեղեկատվությունից զերծ մնալու ու համացանցից օգտվելու հիգենիայի պահպանման տեսանկյունից։
«Որտե՞ղ ներդրում կատարեմ, ի՞նչ արժեթուղթ գնեմ, որ շատ եկամուտ ստանամ», «Իսկ եթե չստացվի՞»․ երևի հաճախ ես քեզ այս հարցերը տալիս, հատկապես եթե նոր ես մուտք գործում ներդրումների աշխարհ:
Ըստ ԱՄՆ Աշխատանքի վիճակագրության բյուրոյի՝ ստարտափների 90%-ը ձախողվում է առաջին 2 տարում։ Առավել հաճախ այս ձախողումների պատճառը ոչ թե պրոդուկտն է, այլ սխալ մարքեթինգային որոշումները։