
Վերջին տարիներին Հայաստանում անկանխիկ գործարքների քանակի և ծավալի աճ կա։ Ի՞նչ է ասում վիճակագրությունը․ 2024թ․ անկանխիկ գործարքների քանակն ավելացել է 86.7%-ով։
Պետական եկամուտների կոմիտեի կայքում այս մասին ուշագրավ տեղեկատվություն կա։ 2024թ․ հունվար-հուլիս ամիսների ընթացքում Հայաստանում իրականացվել է 78.9 մլն հատ անկանխիկ գործարք` 485.1 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 36.6 մլն անկանխիկ գործարքով կամ 86.7%-ով, իսկ արժեքային` 154.2 մլրդ ՀՀ դրամով կամ 46.6%-ով:
Սա նշանակում է, որ Հայաստանն ամեն օր մեկ կամ մի քանի քայլով ավելի է մոտենում անկանխիկ հասարակություններին, փոխվում են մարդկանց վարքագիծը, պահանջմունքները և, ինչպես սպասելի էր, բիզնեսի արձագանքն ու ռազմավարությունը։
Իսկ ինչպե՞ս պետք է բիզնեսն արձագանքի տեխնոլոգիական առաջընթացին և սպառողների արագ աճող պահանջմունքներին։ Ստանդարտ ու բոլորին հայտնի տարբերակներից այսօր չենք խոսի։ Մեր բլոգ – ուղեցույցն անդրադարձել է նորարարական լուծումներին։
PhonePOS
- Պատկերացրու, որ կարող ես վճարում ընդունել հենց քո անձնական սմարթֆոնի միջոցով, երբ ուզես, որտեղից ուզես։
Այս նորարարական լուծումը սմարթֆոնը վերածում է POS տերմինալի` հնարավորություն տալով բիզնեսին ընդունել քարտով վճարումներ առանց լրացուցիչ սարքավորումների: Հեռախոս POS-ը հարմար է թե փոքր, թե ավելի մեծ ձեռնարկություններին: Փոքր բիզնեսին այն ազատում է ֆիզիկական մի քանի տերմինալ ձեռք բերելու անհրաժեշտությունից` ծառայելով որպես ավելի բյուջետային տարբերակ, իսկ այն բիզնեսներին, որոնք, օրինակ, մասնաճյուղեր ունեն կամ իրականացնում են առաքում, հնարավորություն է տալիս օգտվել ծառայությունից միաժամանակ մի քանի հեռախոսով՝ ընդունելով վճարումներ հենց աշխատակիցների սմարթֆոնների օգնությամբ:

QR կոդերը ժամանակին իսկական հեղափոխություն դարձան վճարումների ոլորտում։ Մինչև այդ դժվար էր պատկերացնել, որ երկար-բարակ URL գրելու փոխարեն հնարավոր է պարզապես սմարթֆոնը պահել ինչ-որ տարօրինակ կետերի համախմբի վրա, ու համապատասխան էջը կբացվի։ Բոլորովին զարմանալի չէ, որ այս տեխնոլոգիան շատ արագ ներթափանցեց նաև վճարումների ընդունման ոլորտ։ Այսօր արդեն QR վճարումները բավականին մեծ տարածում են գտել ամբողջ աշխարհում:
Հաճախորդները պարզապես պետք է սքանավորեն QR կոդն իրենց բջջային հավելվածի համապատասխան դաշտում՝ չունենալով ֆիզիկական քարտի անհրաժեշտություն: Այս եղանակը բիզնեսին առաջարկում է արագ կարգավորում, նվազագույն ծախսեր և վճարումներ ընդունելու ճկունություն։ Իսկ սպառողներին դրանք գրավել են օգտագործման պարզությամբ և առկա են գրեթե բոլոր օնլայն դրամապանակներում: Ի դեպ, վճարումների այս տեսակը լայնորեն տարածվում է նաև հանրային ծառայությունների ոլորտում, օրինակ՝
տրանսպորտային համակարգում։

Իսկ մեր բլոգի այս հատվածում ուզում ենք պատմել բիզնեսի կյանքը հեշտացնող մեկ այլ նորարար պրոդուկտի՝ PayLink-ի մասին։ Սա Ամերիաբանկի դուստր ընկերության՝ Դիննոի B2B լուծումն է, որն առաջարկում է վճարումների ստացման և կառավարման բոլորովին նոր տարբերակ և օգնում է բիզնեսին պարզեցնել գործարքներն ու ստանալ անխափան, անվտանգ վճարումներ:
PayLink–ը տրամադրում է անհրաժեշտ գործիքակազմ։ Օգտագործումը ավելի քան պարզ է։ Անհրաժեշտ է պարզապես՝
- Ստեղծել վճարման հղում՝ link
- Տրամադրել link-ը հաճախորդին ցանկացած հաղորդակցման եղանակով
- Հաճախորդն անցնում է link-ով և մուտքագրում քարտի տվյալները
Վերջ, մնում է սպասել, որ գումարը մուտքագրվի հաշվին, ինչն էլ տևում է 2-3 աշխատանքային օր, ինչպես ստանդարտ POS-ի դեպքում է:
Դժվար է չհամաձայնել, որ սոցիալական հարթակներն այսօր մեծ դերակատարում ունեն անհատների ու բիզնեսի կյանքում։ Տեխնոլոգիական զարգացմանը համընթաց` սոցիալական հարթակներն օրեցօր ընդլայնում են իրենց հնարավորություններն ու ծառայությունների շրջանակը:
Մեր բլոգում բազմիցս խոսել ենք ֆինանսական գրագիտության մասին և եկել այն եզրակացության, որ երեխաների հետ ֆինանսների ու փողի մասին խոսելը դժվար է, բայց շատ անհրաժեշտ:
Այն մասին, որ գումարը բարձի տակ չեն պահում, հաստատ լսել ես: Բայց երբ բանը հասնում է ավանդին, շատերը հայտնվում են երկընտրանքի առաջ՝ ֆիքսվա՞ծ, թե՞ ճկուն։ Սկսում ես փորփրել, որ ընտրես, բայց անհասկանալի տերմինները քննության տոմս են հիշեցնում։