You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Ինչպե՞ս կառավարել ժամանակը, որ ամեն բան հասցնես - Ամերիա բլոգ
23Մյս

Ինչպե՞ս կառավարել ժամանակը, որ ամեն բան հասցնես

inchpes a tvajine poxarinum qo kyanqe

«Ժամանակը ոսկի է». այս արտահայտությունը հաստատ լսած կլինես։ Իրականում ժամանակը շատ ավելի թանկ է. ռեսուրս, որ ունեն բոլորը, բայց քչերն են արդյունավետ կառավարում:
Եթե սկսնակ ձեռնարկատեր ես, երևի միաժամանակ աշխատում ես արտադրանքի կամ ծառայության վրա, հետևում պատվերներին, պատասխանում նամակներին, ինչ-որ բան հաշվարկում ու այս ամենի հետ փորձում ժամանակ գտնել ընտանիքի, ժամանցի ու հանգստի համար։

Հենց այստեղ էլ ժամանակի կառավարումը դառնում է ոչ թե պարզապես օգտակար հմտություն, այլ անհրաժեշտություն։ Ժամանակի արդյունավետ կառավարումն այն հմտություններից է, որ կարող է փոխել ոչ միայն բիզնեսի, այլև անձնական կյանքի որակը։ 
Ահա մի քանի խորհուրդ, որ կօգնեն քեզ ավելի արդյունավետ կառավարել ժամանակը։

Վերլուծիր՝ ինչն է խլում քո ժամանակի մեծ մասը

Եթե պատասխանը միկրոմենեջմենթն է` ամեն բան անձամբ վերահսկելը, ադմինիստրատիվ մանր աշխատանքներին շատ ժամանակ հատկացնելը, ապա դու մտածելու բան ունես։ Ստացվում է, որ փորձելով ամեն բան ինքնուրույն անել՝ վատնում ես հավելյալ ժամանակ և էներգիա, որը կարող էիր ավելի կարևոր բաների հատկացնել։ Այսպես շարունակելու դեպքում կարող ես կորցնել ոչ միայն ժամանակ, այլև գումար:

Սահմանիր ճիշտ առաջնահերթություններ

Բիզնեսում ամեն ինչ հրատապ է թվում, բայց եթե փորձես առաջնահերթություններ սահմանել, կտեսնես, որ կարելի է ամեն բան անել իր հերթին։ Սովորիր տարբերել ընթացիկ առաջադրանքները ռազմավարական կարևորություն ունեցողներից ու հստակ որոշիր առաջնահերթությունները։

Խմբավորիր, ավտոմատացրու և պատվիրակիր

Ժամանակ խնայելու երեք պարզ միջոց կա, որ կարող ես կիրառել բիզնեսում։

  1.     Խմբավորում
    Համախմբիր նմանատիպ գործերը և աշխատիր դրանք կատարել մեկ մոտեցումով։
  2.     Ավտոմատացում 
    Կրկնվող աշխատանքներ միշտ էլ լինում են։ Հիմա շատ գործիքներ կան, որոնց օգնությամբ կարող ես ավտոմատացնել նման գործողություններն ու ժամանակ խնայել։
  3.      Պատվիրակում
    Ոչ միայն ինքդ կատարիր, այլև տուր առաջադրանքներ: Հաստատ կան աշխատանքներ, որոնք ուրիշներն էլ կարող են անել, որոշ դեպքերում` քեզնից լավ, ու դա նորմալ է։ Այսպես զբաղվածությունդ կթեթևանա ու կարևոր գործերի համար ավելի շատ ժամանակ կունենաս։ 

Ընտրիր քո բիզնեսին համապատասխան գործիքներ

Բարեբախտաբար, այսօր կան մի շարք գործիքներ, որոնք անհամեմատ հեշտացնում են ժամանակի կառավարումը։ Պետք է պարզապես ընտրել քեզ հարմար տարբերակը։ Օրինակ՝

  • Slack՝ թիմային արագ հաղորդակցության համար,
  • Asana կամ Trello՝ առաջադրանքների կառավարման համար,
  • AI գործիքներ՝ պլանավորման, վերլուծությունների կամ ավտոմատացման համար։

Այս թեմայով մի շատ ինֆորմատիվ բլոգ ունենք, անպայման այս մեկն էլ կարդա։


Մի մոռացիր հանգստանալ

Դու էլ երևի երբեմն ձգտում ես ամեն ինչ հասցնել և արդյունքում սպառվում ես։ Մի թող, որ գործերն ամբողջությամբ կլանեն քեզ։ Հանգիստը ոչ թե շքեղություն է, այլ անհրաժեշտություն։ Այն օգնում է վերականգնել ուժերդ ու վերադառնալ աշխատանքի ավելի պարզ մտքով։ 

Օրական մի քանի րոպե ընդմիջումն ու շաբաթական գոնե մեկ օր լիարժեք հանգիստն էլ կարող են բավարար լինել։ Տարբերությունն իսկապես կզգաս՝ էներգիայից մինչև ընդհանուր տրամադրվածություն։

Ավելի լավ կլինի, եթե այդ ժամանակը կարողանաս անցկացնել ընտանիքիդ ու այլ սիրելի մարդկանց հետ։ Բացի այն, որ անփոխարինելի հույզեր կստանաս, նրանք քեզ կհիշեցնեն, թե ի վերջո ինչի համար ես աշխատում։ Երբ ունես հստակ պատկերացում «ինչու»-ի մասին, ժամանակի կառավարումն էլ դառնում է նպատակային:


Հիշիր՝ եթե դու չկառավարես ժամանակը, ժամանակը կսկսի կառավարել քեզ։ Նույնը վերաբերում է նաև բիզնեսին․ դու պետք է ղեկավարես քո բիզնեսը, ոչ թե հակառակը։
Սկսիր վերլուծությունից, սահմանիր առաջնահերթություններ, ընտրիր ճիշտ գործիքներ, վստահիր թիմիդ և մի վախեցիր առաջադրանքներ տալուց։ Խելամիտ օգտագործիր ժամանակդ, քանի որ այն սահմանափակ, բայցև արժեքավոր ռեսուրս է:

 

Կարդա նաև...

Ֆինանսների մասին լավագույն գրքերը երեխաների համար

Ֆինանսների մասին լավագույն գրքերը երեխաների համար

Մեր բլոգում բազմիցս խոսել ենք ֆինանսական գրագիտության մասին և եկել այն եզրակացության, որ երեխաների հետ ֆինանսների ու փողի մասին խոսելը դժվար է, բայց շատ անհրաժեշտ:

5 սխալ, որ թույլ են տալիս սկսնակ ձեռնարկատերերը

5 սխալ, որ թույլ են տալիս սկսնակ ձեռնարկատերերը

Նոր բիզնես հիմնելիս «ինչի՞ց խուսափել» հարցի պատասխանն իմանալը նույնքան կարևոր է, որքան «ի՞նչ անել»-ը։

Միայնակ ճամփորդելու արվեստը. Ինչպե՞ս պլանավորել Solo Trip

Միայնակ ճամփորդելու արվեստը. Ինչպե՞ս պլանավորել Solo Trip

Եղել է չէ՞, որ ճամփորդության ընթացքում հոգնես պլաններն անվերջ համաձայնեցնելուց ու «իսկ դու ո՞նց ես ուզում» արտահայտությունից: Հենց այդ պահին է միայնակ ճամփորդելու գաղափարը սկսում իսկապես գայթակղիչ թվալ։

  • Recent
  • Popular