Ինչպե՞ս ստանալ հավելյալ եկամուտ ներդրումների միջոցով առանց փորձի և մեծ գումարի - Ամերիա բլոգ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
31Հնվ

Ինչպե՞ս ստանալ հավելյալ եկամուտ ներդրումների միջոցով առանց փորձի և մեծ գումարի

3D illustration of a movie of phone

Եթե մտքովդ անցել է ներդրում կատարել, բայց չգիտես` ինչից սկսել, դու ճիշտ տեղում ես:

Նկատե՞լ ես` վերջերս Հայաստանում շատ են խոսում ներդրումների մասին: Արևմուտքում ներդրումներն արդեն իսկ մարդկանց կյանքի անբաժան մասն են: Մենք էլ կարծես սկսում ենք հասկանալ` եթե կարելի է լրացուցիչ եկամուտի աղբյուր ստեղծել, ինչո՞ւ չանել դա: Պետք է միայն ճիշտ կառավարել այն գումարը, որն ունես հիմա: Ի վերջո դու ես որոշում` դրանով նոր հագո՞ւստ կգնես, թանկարժեք պայուսա՞կ, որից մի քանի ամսից կհոգնես, թե՞ ներդրում կկատարես և պասիվ եկամուտ կունենաս: Գումարդ ինքն իրեն կավելանա, դու էլ քեզ ավելի հանգիստ կզգաս, որ աշխատավարձից կախված չես:

Գիտենք`   հիմա մտածում ես. «Ասելը հեշտ է: Ախր ներդրումների հարցում փորձ չունեմ»։ Հիմա շունչ քաշիր. այսօր Ամերիա բլոգում պատմում ենք` ինչպես կարող ես 5 րոպեում մի ամբողջ ներդրումային պորտֆել ունենալ և դարձնել այն քո լրացուցիչ եկամուտի աղբյուրը:

Ի՞նչ է ներդրումային պորտֆելը

Ներդրումներ կատարելիս դու կարող ես գնել մեկ արժեղթուղթ և բավարարվել դրանով. ընտրությունը քոնն  է: Բայց ինչո՞ւ են մասնագետները խորհուրդ տալիս հենց պորտֆել ստեղծել: Նախ` ներդրումային պորտֆելը քո գնած բոլոր պարտատոմսերի,  բաժնետոմսերի և այլ ակտիվների ամբողջությունն է: Պորտֆելներում արժեթղթերը կարող են տարբեր հարաբերակցություն ունենալ: Մեկում կարող են գերակշռել պարտատոմսերը, մյուսում` բաժնետոմսերը, մեկում կարող են հավասար լինել:

Հիմա բացատրենք, թե որն է տարբերությունը:

Ամեն արժեթուղթ ունի իր առանձնահատկությունները. օրինակ` բաժնետոմսերը կարող են շատ մեծ շահույթ բերել, բայց նաև ռիսկային են, որովհետև գինն էլ, շահույթն էլ կարող են կտրուկ իջնել: Պարտատոմսերը ավելի ապահով արժեթղթեր են. դրանց բերած շահույթն այնքան էլ մեծ չէ, բայց փոխարենը կայուն է:  Բաժնետոմսերի ու պարտատոմսերի առանձնահատկությունների մասին առավել մանրամասն կարող ես կարդալ այստեղ:

Պորտֆել կազմելիս պիտի աշխատես տարբեր ու իրար հետ չկապված ընկերությունների արժեթղթեր գնել, ներդրումային տերմիններով ասած` դիվերսիֆիկացնես պորտֆելդ: Այս դեպքում քո պորտֆելի ընդհանուր եկամտաբերությունը մեկ ընկերությունից կախված չի լինի: Եթե այդ ընկերության գործերը վատանան, դրանից չես տուժի, քանի որ մի քանի ընկերությունում ես ներդրում կատարել: Պորտֆելը դիվերսիֆիկացնելու մասին առավել մանրամասն կարող ես կարդալ մեր այս հոդվածում: 



Որպեսզի քեզ համար ճիշտ պորտֆել ընտրես, պետք է հասկանաս, թե ինչ ես ուզում և ինչի ես պատրաստ: Հիմա կծանոթանանք ներդրումային պորտֆելների տեսակներին ու կհասկանանք` որն է քեզ պետք:
 

Ներդրումային պորտֆելների ի՞նչ տեսակներ կան

Ներդրումների մասնագետները տարբեր ժամանակներում առաջարկել են պորտֆելների որոշակի «կազմություններ», որոնք լուծում են տարբեր խնդիրներ: Ներկայացնենք դրանցից մի քանիսը:

«Բոլոր եղանակների պորտֆել»: Հայտնի ներդրող Ռեյ Դալիոն ստեղծել է պորտֆել, որը կարողանում է դիմանալ շուկայի բոլոր «եղանակներին»: Սա միջին ռիսկայնության պորտֆել է, որի մոտ 30%-ը բաժնետոմսեր են, մոտ 40%-ը երկարաժամկետ և մոտ 20%-ը միջնաժամկետ պարտատոտմսեր են + ոսկի և ապրանքահումքային ակտիվներ: Այս պորտֆելի կառուցվածքը թույլ է տալիս, որ տնտեսական ցանկացած իրավիճակում պորտֆելից ստացված եկամուտը կայուն լինի:

«Հավերժական պորտֆել»: Հարի Բրաունի առաջարկած այս պորտֆելում հավասարապես ներառված են բաժնետոմսեր, երկարաժամկետ պարտատոմսեր, ոսկի և դրամի շուկայի ֆոնդեր կամ կարճաժամկետ պարտատոմսեր: Այս պորտֆելն էլ կենսունակ է ցանկացած տնտեսական իրավիճակում` ճգնաժամից մինչև տնտեսական աճ:

Բարձր աճի պորտֆել: Եթե ուզում ես մեծ շահույթ ստանալ և պատրաստ ես ռիսկի դիմել, այս պորտֆելը քեզ համար է: Պորտֆելի 60+%-ը կազմում են բաժնետոմսերը, իսկ մնացածը հայկական շուկայի պարտատոմսեր ու ոսկի են: Քանի որ վերջին երկուսը համեմատաբար կայուն գործիքներ են, դրանք որոշակիորեն մեղմում են ընդհանուր պորտֆելի ռիսկայնությունը:

Հավասարակշռված պորտֆել: Այս պորտֆելն ունի ռիսկի և եկամտաբերության միջին մակարդակ: Բարձր ռիսկային մասն արագ աճող ընկերությունների բաժնետոմսերն են, իսկ ցածր ռիսկային մասը հայկական ընկերությունների պարտատոմսերը: Եթե մեծ ռիսկի չես ուզում դիմել, բայց միայն կայունության հետևից էլ չես վազում, կարող ես ընտրել հավասարակշռված պորտֆելը:

Ցածր ռիսկային պորտֆել: Եթե ուզում ես ունենալ չափավոր և կայուն եկամուտ` առանց ռիսկի դիմելու, քեզ կհետաքրքրի այս պորտֆելը: Պորտֆելի մեծ մասը (70%) հայկական շուկայի պարտատոմսեր են և միայն 30%-ն ամերիկյան ամենախոշոր 500 ընկերությունների բաժնետոմսերը:

Դրամային պորտֆել: Սա էլ ամենից «ապահով» պորտֆելներից է: Այն ամբողջապես կազմված է հայկական շուկայի պարտատոմսերից: Այնպես որ, կարող ես գնել դրամով և ստանալ կայուն եկամուտ քո ներդրումից:


Ինչպե՞ս ձեռք բերել պատրաստի ներդրումային պորտֆել

Պարզվում է` ներդրումային պորտֆել ունենալու համար կարիք չկա երկար-բարակ ուսումնասիրություններ անել, համեմատել արժեթղթերը, ընտրել տեսակը: Հետո էլ ստիպված չես դիվերսիֆիկացնել պորտֆելդ, եթե լավ չգիտես, թե դա ինչպես են անում: Դա քո փոխարեն արդեն արել են մասնագետները. նրանք ստեղծել են պատրաստի ներդրումային պորտֆելներ: Քեզ մնում է միայն ընտրել քո նպատակներին համապատասխան պորտֆելը և գնել այն մեկ հպումով:

Պատրաստի ներդրումային պորտֆելները հասանելի են միայն MyAmeria հավելվածի MyInvest հարթակում: Այնտեղ կգտնես բոլոր այն պորտֆելները, որոնց մասին խոսել ենք, յուրաքանչյուրի նկարագրությունը, եկամտաբերությունը և գինը: Սեղմելով պորտֆելի վրա` կտեսնես, թե ինչ արժեթղթեր են ներառված այնտեղ և ինչ չափով:

Պատրաստի պորտֆել գնելու համար նախ պետք է ներբեռնել MyAmeria հավելված, ներքևի աջ անկյունում սեղմել MyInvest և բացել բրոքերային հաշիվ մի քանի րոպեում: Այնուհետև «Ինչ գնել» բաժնում տես «Պատրաստի պորտֆելներ» և գնիր քո նախընտրածը մեկ հպումով:

Իսկ եթե արդեն ունես MyAmeria հավելված, պարզապես թարմացրու այն, որ դու էլ կարողանաս օգտվել պատրաստի պորտֆել գնելու բացառիկ հնարավորությունից: 

Կարդա նաև...

Ինչպե՞ս կարող ես գումար աշխատել թվային ներդրումներով

Ինչպե՞ս կարող ես գումար աշխատել թվային ներդրումներով

Ներդրումների անցյալն ու ներկան 5 րոպեում Պատկերացրու` ապրում ես հեռավոր 1980-ականներում. պատրաստվում ես ներդրում կատարել ու գնել X ընկերության բաժնետոմս: Վարձում ես ...

7 գիրք, որոնք կօգնեն պլանավորել ծախսերը

7 գիրք, որոնք կօգնեն պլանավորել ծախսերը

Քեզ ենք ներկայացնում համաշխարհային 7 բեսթսելլեր, որոնք կօգնեն ճիշտ կողմնորոշվել այս հարցում ու հասկանալ` ինչից սկսել։ 

Ի՞նչ անել, որ տարին լավ սկսվի. ազգերն ու նրանց «հաջողության ավանդույթները»

Ի՞նչ անել, որ տարին լավ սկսվի. ազգերն ու նրանց «հաջողության ավանդույթները»

«Հունվարի 1-ից գնալու եմ մարզասրահ», «Սկսելու եմ առողջ սնվել», «Խնայելու եմ, որ ճամփորդության մեկնեմ», «Ամեն օր 10 էջ գիրք եմ կարդալու». էլ ի՞նչ ծրագրեր ես կազմում նոր տարվա համար, որոնք այդպես էլ ծրագիր են մնում:

  • Recent
  • Popular