Թոփ 7 գրքերը ֆինանսական գրագիտության մասին - Ամերիա բլոգ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
13Սպտ

Թոփ 7 գրքերը ֆինանսական գրագիտության մասին

3D illustration financial books

Եթե չգիտես՝ որտեղ ծախսել փողը, գրքեր գնիˊր:

Երբևէ ունեցե՞լ ես այնպիսի զգացողություն, որ չես հասկացել՝ ինչպես ծախսեցիր ամբողջ աշխատավարձը։ Փորձում ես վերհիշել ծախսերը, մանր ու մեծ գնումները, սակայն Վայլդբերիզի մի քանի պատվերից զատ ուրիշ ոչինչ չես կարողանում հիշել: Բայց ինչպե՞ս ծախսվեց գումարը, ինչպե՞ս ստացվեց այդպես:

Գումար աշխատելը մի բան է, պահելը այլ, իսկ ծախսելն ու կառավարելն ընդհանրապես այլ մուլտիվերսից է։  Որպեսզի այս երեքն էլ լինեն ներդաշնակության մեջ, անհրաժեշտ է ֆինանսապես գրագետ լինել։ Սա մշակույթի պես շատ բազմաշերտ հասկացություն է, այստեղ կարևոր է նաև տարածաշրջանը, որում ապրում ես, լեզվամտածողությունն ու շատ այլ գործոններ։ Սակայն կան ունիվերսալ մեթոդներ, որոնց հետևելով` գոնե աշխատավարձից մեկ շաբաթ անց ստիպված չես լինի անհամբերությամբ սպասել հաջորդ աշխատավարձին:
Ներկայացնում ենք 7 գիրք ֆինանսական գրագիտության մասին, որոնց օգնությամբ կսովորես կառավարել քո ֆինանսական միջոցները։

Բոդո Շեֆեր «Մանի կամ փողերի այբուբեն»

Եթե ուզում ես՝ երեխադ հաջողակ մեծանա, հենց փոքրուց սովորեցրու՝ ինչպես վարվել փողերի հետ։  Այս գիրքը նախատեսված է երեխաների համար, թեև մեծերին էլ չէր խանգարի։ Այն կլրացնի ֆինանսական գրագիտության բոլոր բացերը առնվազն բազային մակարդակում։ Գրքի հերոսը 12 ամյա աղջիկ է, որը պատմում է, թե ինչպես է պետք վարվել փողերի հետ, ու դա անում է՝ հետևելով Մանի անունով  շան խորհուրդներին։ Փոքրիկի արկածները կարդացվում են մեկ շնչով, այնպես որ սա լավագույն առաջին գիրքն է, որը կարելի նվիրել դեռահասին։

Ռեյ Դալո «Մեծ պարտքեր ու ճգնաժամեր»

Ռեյ Դալոն մեր ժամանակների ամենամոնումենտալ հեղինակներից մեկն է։  Այս գիրքը կարող է օգտակար լինել պարտք ու ֆինանսական պարտավորություն հասկացությունները հասկանալու համար։ Ըստ հեղինակի՝ գոյություն ունի մեկ ընդհանուր, այպես ասած, շաբլոն, որի մեջ տեղավորվում են աշխարհի բոլոր ֆինանսական պարտավորությունները։ Հասկանալով դրա էությունը՝ կկարողանաս կառավարել քո պարտքերն ու խուսափել ճգնաժամերից։

Նապոլեոն Հիլլ «Մտածիˊր և հարստացիˊր»

Գիրքը գրվել է տնտեսական ամենախոշոր ճգնաժամերից մեկի՝ «Մեծ դեպրեսիայի» տարիներին։  Գիրքը պատմում է, թե ինչպես են մարդիկ իրենց պահում սթրեսային իրավիճակներում և ծանոթացնում է հարուստ մարդկանց հոգեբանությանը։

Ջո Վիտալե «Ինչպե՞ս փող ստեղծել»

Եթե ցանկանում ես ընկերանալ փողերի հետ, այս գիրքը լավագույն ընտրությունն է։ Հեղինակը ֆինանսական հոգեբանության տեսանկյունից քննում է մարդու պահվածքը։

Ռոբերտ Շեֆեր «Ֆինանսական անկախության ճանապարհին»

Հարուստն այն մարդը չէ, որը շատ փող է  աշխատում, այլ նա, ում գումարը բավականացնում է։ Պարզապես անհրաժեշտ է վերաձևակերպել խնայողության ու ծախսերի կանոնները։

Նաթանիել Պոպպեր «Թվային ոսկի»

Նոր դարաշրջան, նոր փողեր, նոր կանոններ։  Նոր փողերի հետ ճիշտ վարվելու ձևը գտել են քչերը, ավելին, այդտեղ ամեն ինչ դեռ այնքան էլ հստակ չէ, ու դատելով անընդհատ փոփոխվող շուկայից` սովորելու ու հստակեցնելու շատ բան կա։ Այս գրքի շնորհիվ դու կծանոթանաս կրիպտոարժույթների բազային հասկացություններին, կանոններին ու բիթքոինի ֆենոմենին։

Ջորջ Քլեյսոն «Բաբելոնի ամենահարուստ մարդը»

Գիրքը հրատարակվել է ավելի քան տարի առաջ։ Այստեղ Բաբելոնում ապրող մի մարդու օրինակով ցուցադրվում են փողերի հետ մարդկանց փոխհարաբերությունների նրբությունները։ Այս գիրքը ցույց է տալիս, որ բոլոր դարերում փողերի հետ վարվելու կանոնները գրեթե նույնն են եղել։

Կարևոր է հիշել, որ այս գրքերը գրվել են տարբեր ժամանակներում ու միջավայրերում, և սրանցից դու կարող ես քաղել այն կետերը, որոնք ավելի համապատասխան են քեզ ու քո միջավայրին։
 

Կարդա նաև...

Սեպտեմբերմեկյան չեքլիստ

Սեպտեմբերմեկյան չեքլիստ

Հիմա ուսումնական տարին արդյունավետ սկսելու, ժամանակը ճիշտ օգտագործելու և հստակ նպատակներ սահմանելու մասին պատմելու ժամանակն է: Քանի որ ուսումնական տարուն մնացին հաշված օրեր, մենք կազմել ենք քեզ անհրաժեշտ իրերի չեքլիստ:

Ինչպե՞ս ստանալ լրացուցիչ եկամուտ

Ինչպե՞ս ստանալ լրացուցիչ եկամուտ

Լինում է, չէ՞, որ տանը ընկերների հետ ժամանակ անցկացնելիս կամ նույնիսկ աշխատանքի վայրում նստած մտածում ես` այ հիմա «կողքից» եկամուտ ունենայի ....

Ինչպե՞ս խուսափել մարքեթոլոգների ծուղակներից

Ինչպե՞ս խուսափել մարքեթոլոգների ծուղակներից

Իմպուլսիվ գնումներն իրականում այնքան էլ իմպուլսիվ չեն: Մերչենդայզերները լավ գիտեն իրենց գործը:

  • Recent
  • Popular