
Եթե արդեն ունես քո բիզնեսը, ժամանակն է մտածելու վճարումների ընդունման գործիքների մասին: Առանց POS-երի գործն առաջ չի գնա: Ինքդ էլ տեսնում ես, թե անկանխիկ վճարումները որքան տարածված են այսօր: Տնից դուրս գալիս մարդիկ արդեն ոչ միայն դրամապանակ, այլև քարտ չեն վերցնում: Վճարումները սմարթֆոնով են կատարում․ կցում են քարտը Apple/Google Pay-ին կամ վճարում QR կոդով: Ստացվում է` քո պոտենցիալ հաճախորդը կարող է դուրս գալ տնից ու միայն սմարթֆոն վերցնել, և քո բիզնեսը պիտի պատրաստ լինի նրան սպասարկելուն:
Անկանխիկ վճարումները նաև օրենքի պահանջ են: Ըստ հարկային օրենսգրքի` ՀԴՄ ունենալու պարտավորություն ունեցող բոլոր բիզնեսները պետք է ապահովեն նաև անկանխիկ վճարման տարբերակ: Այս պահանջը չի տարածվում միայն կրպակների վրա:
Դե ինչ, դու արդեն ունես քո բիզնեսը և գիտակցում ես, որ քեզ POS է պետք: Իսկ ո՞րն ընտրել:
Այսօր Ամերիա բլոգում պատմելու ենք POS տերմինալների տեսակների մասին, որ դու կարողանաս ճիշտ ընտրություն կատարել:
ՀԴՄ POS
Ենթադրենք` դու ունես փոքրիկ կրպակ և որոշել ես բանջարեղեն վաճառել։ Քանի որ նոր ես սկսում քո բիզնեսը, հստակ չես կարող ասել, թե ամսական որքան շրջանառություն կունենաս: Այս դեպքում կարող ես POS ծառայությունն ակտիվացնել հենց ՀԴՄ-ի վրա:
- Կօգտվես ծառայությունից` անկախ շրջանառության ծավալից
- Առանձին POS տերմինալի ու ՀԴՄ սարքի փոխարեն կունենաս մեկ սարք, որով նաև կտպես կտրոնը
- Համակարգը շատ պարզ է աշխատում. հետևաբար ստիպված չես լինի երկար-բարակ սովորել
- Ծառայությունն ակտիվացնելու հայտը կարող ես ուղարկել օնլայն
PhonePOS
Եթե բիզնեսդ անընդհատ «շարժման մեջ է», քեզ պետք է PhonePOS: Օրինակ` դու ունես օնլայն խանութ սոցհարթակներում. կատարում ես առաքումներ, և մարդիկ հենց առաքման հասցեում են վճարում: Կամ մասնակցում ես միջոցառումների ու վճարումներն ընդունում ես միջոցառման վայրում: Որպեսզի ամեն անգամ քեզ հետ չտանես POS տերմինալը կամ ՀԴՄ-ն, ընդամենը կարող ես քո հեռախոսում ակտիվացնել PhonePOS-ը: Անհրաժեշտ է միայն, որ այն լինի Android 8.1 կամ ավելի բարձր դասի, NFC ունեցող սմարթֆոն: Այս դեպքում քո սմարթֆոնը քո տերմինալն է: PhonePOS-ն ունի նաև այլ առավելություններ.
- Աշխատում է թե′ սմարթֆոնի, թե′ պլանշետի վրա
- Անբավարար շրջանառության դեպքում միջնորդավճար չի գանձում
- Գեներացնում է վճարման կտրոն և ուղարկում հաճախորդի էլ. հասցեին
- PhonePOS-ն ակտիվացնելու հայտը կարող ես ուղարկել օնլայն
POS տերմինալ
Եթե բիզնեսդ մեծ է, ունի մեծ շրջանառություն, կարող ես ընտրել POS տերմինալ:
- Սարքը տրամադրում և սպասարկում է բանկը
- POS-երն ավելի արագ են աշխատում, ինչը թույլ է տալիս ավելի արագ սպասարկել հաճախորդներին
- POS տերմինալ ստանալու և ակտիվացնելու հայտը կարող ես ուղարկել օնլայն
Այս դեպքում պիտի հաշվի առնես, որ եթե POS տերմինալով իրականացված ամսական շրջանառությունը փոքր է 1 000 000 դրամից, ստիպված կլինես ամսական 5000 դրամ վճարել սպասարկման համար:
Այսպիսով` տերմինալի ընտրությունը կախված է քո գործունեության բնույթից և շրջանառությունից: Եթե բիզնեսդ նոր է, իսկ շրջանառությունը` անկանխատեսելի, քեզ պետք է ՀԴՄ POS: Եթե բիզնեսդ այնպիսին է, որ վճարումները պետք է տարբեր տեղերում ընդունես, քեզ պետք է PhonePOS: Իսկ եթե ունես մեծ շրջանառություն և շատ հաճախորդներ, քեզ պետք է POS տերմինալ, որ արագ սպասարկես հաճախորդներին:
Այն մասին, որ գումարը բարձի տակ չեն պահում, հաստատ լսել ես: Բայց երբ բանը հասնում է ավանդին, շատերը հայտնվում են երկընտրանքի առաջ՝ ֆիքսվա՞ծ, թե՞ ճկուն։ Սկսում ես փորփրել, որ ընտրես, բայց անհասկանալի տերմինները քննության տոմս են հիշեցնում։
Ի՞նչ անել, երբ աշխատանքն արդեն սպասում է, բայց տոնական տրամադրությունը դեռ քեզ չի լքել: Քո գլխում դեռ տոնածառի ու տոնական լույսերի փայլերն են, նվերներ բացելու ձայներն ու համեղ ուտեստների բույրերը, իսկ թասքերն ու դեդլայներն արդեն սպասում են:
Այսօր կան բազմաթիվ հարթակներ, այդ թվում` անվճար, որտեղ կարող ես քեզ ու քո պահանջներին հարմար դասընթացներ գտնել ֆինանսների ամենատարբեր ուղղությունների վերաբերյալ: