Ինչպե՞ս դիմել POS-տերմինալ ստանալու համար:
        
        
            POS-տերմինալ տեղադրելու համար անհրաժեշտ է պարզապես այցելել բանկի ցանկացած մասնաճյուղ և լրացնել առևտրային կետի գրանցման հայտ-պայմանագիրը:
         
     
    
        
          Արդյո՞ք POS-տերմինալների միջոցով գործարքների դեպքում քարտապանից կարող է գանձվել հավելյալ միջնորդավճար:
        
        
            Ոչ: Առևտրի կետի կողմից վաճառքը և ծառայությունների մատուցումը քարտապաններին իրականացվում է առանց լրացուցիչ միջնորդավճարների և գնային պայմանների փոփոխման` կանխիկ կամ այլ եղանակով վճարման համար սահմանված պայմաններով և գներով:
         
     
 
        
           Արդյո՞ք առևտրի կետն իրավասու է կանխիկ գումար տրամադրել քարտապանին՝ անկանխիկ գործարքի դիմաց:
        
        
            Ոչ: Առևտրի կետն իրավասու չէ քարտապանին տրամադրել կանխիկ գումար`կատարված անկանխիկ գործարքների դիմաց: Քարտերով կատարված գործարքը անվավեր ճանաչելու դեպքում գործարքի գումարը վերադարձվում է բացառապես անկանխիկ եղանակով՝ անմիջապես վճարումը կատարած քարտին:
         
     
 
        
         Արդյո՞ք անհրաժեշտ է պահպանել գործարքների անդորրագրերի պատճենները:
        
        
            Այո: Քարտերով կատարված գործարքների անդորրագրերի (սլիփ) պատճեններն անհրաժեշտ է պահպանել գործարքի կատարման օրվանից սկսած 1 (մեկ) տարվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում բանկը կարող է պահանջել անդորրագրերը, որոնք պետք է ներկայացվեն 3 (երեք) բանկային օրվա ընթացքում` բանկից ստացված հարցման օրվանից սկսած:
         
     
        
       Ու՞մ է պատկանում սարքավորումը և ի՞նչ պատասխանատվություն է նախատեսվում տերմինալը վնասելու և/կամ կորստի դեպքում:
        
        
            Առևտրի կետում տեղադրված POS-տերմինալը և հարակից սարքավորումը հանդիսանում են բանկի սեփականությունը: Սարքավորումը վնասելու և/կամ դրա կորստի դեպքում դրա համար լրիվ գույքային պատասխանատվությունը կրում է առևտրի կետը:
         
     
        
     Ինչպե՞ս են միացվում POS-տերմինալները:
        
        
           POS-տերմինալները միացվում են բջջային GPRS կապի միջոցով, որի ծախսերը հոգում է Բանկը, կամ առևտրի կետի տարածքում աշխատող wifi կապի միջոով: