Օնլայն/Մոբայլ բանկինգ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ

Հաճախ տրվող հարցեր

Օնլայն/Մոբայլ բանկինգի ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի Հաշիվների հեռավար կառավարում էջում։

Ինչպե՞ս կարող եմ օգտվել Ամերիա Մոբայլ բանկինգ հեռախոսային հավելվածից։

Համապատասխան օնլայն խանութից (App Store, Google Play Store) ներբեռնի՛ր Ամերիա Մոբայլ բանկինգ հավելվածը, մուտքագրի՛ր օգտագործողի անունն ու գաղտնաբառը:

Ինչպե՞ս ակտիվացնել մուտքի հնարավորությունը PIN կոդով կամ մատնահետքի /FaceID-ի միջոցով։

PIN կոդի միջոցով Մոբայլ հավելված մուտք գործելու հնարավորությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է կարգավորումներում ընտրել «PIN կոդ» տարբերակը, բացված պատուհանում մուտքագրել ընթացիկ գաղտնաբառն ու սահմանել PIN կոդը, որի նիշերի առավելագույն քանակը 4-ն է:

Մատնահետքով /FaceID-ով մուտքն ակտիվացնելու համար կարգավորումներից ընտրի՛ր «Մատնահետք» տարբերակը և բացված պատուհանում հաստատի՛ր մատնահետքդ (IOS համակարգի դեպքում հաստատում չի պահանջվում): Մատնահետքի (FaceID-ի) միջոցով մուտքն ակտիվանում է այն դեպքում, եթե հեռախոսն ունի համապատասխան տեխնիկական հնարավորություն, և տվյալ սմարթֆոնում այն ակտիվացված է:

Ընդ որում, PIN կոդ սահմանելու կամ մատնահետքով մուտք գործելու սխալ փորձերի քանակը 3-ն է, որոնք սպառելուց հետո Հավելվածի մուտքը հնարավոր է համապատասխան գաղտնաբառի միջոցով։ Հնարավոր հաճախակի արգելափակումից խուսափելու նպատակով դու կստանաս զգուշացում փորձերի հասանելի քանակի մասին։

Ի՞նչ գործարքներ կարող եմ կատարել Օնլայն բանկինգով:

Օնլայն բանկինգը թույլ է տալիս զգալիորեն խնայել ժամանակը և կատարել հիմնական բանկային գործարքները՝ առանց Բանկ գալու: Օրինակ՝ կարող ես դիտել քո հաշիվների ընթացիկ մնացորդներն ու շրջանառությունը, վարկերի ու ավանդների մնացորդները, մարման ժամանակացույցը, ծանոթանալ արտարժույթի փոխարժեքին: Օնլայն բանկինգի միջոցով կարելի է շատ արագ և հեշտ կատարել կոմունալ վճարումներ, փոխանցումներ սեփական հաշիվների միջև և այլ անձանց: Համակարգի միջոցով դու կարող ես տարբեր ծառայությունների համար հայտեր ներկայացնել, օրինակ՝ կանխիկի տրամադրում, քարտի թողարկում, տեղեկանքների կամ այլ փաստաթղթերի ստացում, խնայողական հաշվի, ավանդի բացում և այլն:

Ի՞նչ պետք է անեմ, եթե մոռացել եմ գաղտնաբառը:

Կարող ես ինքնուրույն վերականգնել գաղտնաբառը՝ պատասխանելով անվտանգության ապահովման համար համակարգի կողմից տրվող հարցերին: Եթե գաղտնաբառի վերականգնման հետ կապված խնդիրներ ունես, կապ հաստատիր մեզ հետ, և մենք սիրով կօգնենք վերակագնել այն:
Գաղտնաբառը վերականգնելու համար անհրաժեշտ է ունենալ լրացված անձնական տվյալներ, որոնք հնարավոր է լրացնել և/կամ փոփոխել «Կարգավորումներ» բաժնի՝ «Իմ տվյալները» ենթաբաժնում: Տվյալները լրացված չլինելու դեպքում գաղտնաբառն ինքնուրույն վերականգնել հնարավոր չէ, և պետք է զանգահարել կամ մոտենալ Բանկ: