Ինչպե՞ս ստանալ լրացուցիչ եկամուտ - Ամերիա բլոգ
06Սպտ

Ինչպե՞ս ստանալ լրացուցիչ եկամուտ

nor te hin meqena

Լինում է, չէ՞, որ տանը ընկերների հետ ժամանակ անցկացնելիս կամ նույնիսկ աշխատանքի վայրում նստած մտածում ես` այ հիմա «կողքից» եկամուտ ունենայի .... 

Իրականում մի քանի տարի հետո դու իրոք կարող ես տանը նստել ու լրացուցիչ եկամուտ ունենալ: Դրա համար պիտի պարզապես թույլ տաս, որ «բարձի տակ պահած» գումարդ աշխատի քո փոխարեն: 


Ասենք, որ այս ամենն իրականություն դարձնելու համար ամենևին պարտադիր չէ միլիոններ ունենալ: Ուղղակի պետք է գրագետ վարել բյուջեն ու խնայել՝ սկսելով շատ փոքր քայլերից: Քեզ մոտիվացնելու համար ասենք, որ աշխարհի ամենահաջողակ ներդրողներից մեկը` Ուորեն Բաֆեթը, իր առաջին ներդրումը կատարել է 11 տարեկանում. հիմա նա աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է:
Գումար խնայելու մասին մեր բլոգում արդեն պատմել ենք։ Այսօր խոսում ենք ֆինանսական այն գործիքների մասին, որոնք թույլ կտան մեկ քայլ առաջ գնալ, ավելացնել խնայած գումարն ու լրացուցիչ եկամուտ ստանալ: 

Հարմար տեղավորվիր․ պատմում ենք ավանդների, պարտատոմսերի ու բաժնետոմսերի մասին պարզ բառերով:

Պարտատոմս

Նախ արի հասկանանք, թե ինչ է և ինչպես է «աշխատում» պարտատոմսը: Կյանքում գոնե մեկ անգամ վարկ վերցրած կլինես. եթե ոչ, առնվազն պատկերացում ունես վարկի մասին: Պարզ ասած` պարտատոմս գնելիս դու ես ընկերությանը «վարկ» տալիս: Հիմա հասկանանք` ինչպես:


Պարտատոմսեր թողարկում են պետությունն ու ընկերությունները: Ինչի՞ համար. նույն պատճառով, որով դու վարկ ես վերցնում: Նրանք էլ նպատակներ ունեն, բայց գումարը երբեմն չի բավարարում: Ի՞նչ է անում ընկերությունը, որին պետք է, օրինակ, 100 000$: Ընկերությունը թողարկում է 1000 հատ 100$-անոց պարտատոմս պայմանական 12 ամսով: Այն բոլոր մարդիկ, որոնք ունեն առնվազն 100$ խնայած գումար, գնում են պարտատոմս, որ եկամուտ ստանան: Ամեն պարտատոմսի դիմաց ընկերությունը պարտավորվում է 3 ամիսը մեկ որոշակի տոկոս վճարել, օրինակ` տարեկան 10%, 2.5% յուրաքանչյուր եռամսյակում։  Կարող ես գնել 1, 2, 3 պարտատոմս կամ որքան ցանկանաս: Չնայած երբեմն ընկերությունները սահմանում են պարտատոմսերի ձեռքբերման նվազագույն կամ առավելագույն քանակ։
Հիմա ենթադրենք` դու ունես 1000$ խնայած գումար: Դու գնում ես 10 հատ պարտատոմս և ամեն 3 ամիսը մեկ ստանում ես 25$ եկամուտ: Հետո 12 ամիս անց ընկերությունը վերադարձնում է քեզ 1000$-ը: Ի՞նչ ստացվեց. դու կարող էիր այդ 1000$-ը 12 ամիս պահել բարձի տակ, և այն չէր փոխվի: Փոխարենը 12 ամիս անց դու ունես 1100$: Բնականաբար որքան շատ պարտատոմս գնես, այնքան շատ եկամուտ կստանաս: 

Բացի տոկոսներից, պարտատոմսերի գները կարող են բարձրանալ՝ պայմանավորված տարբեր գործոններով (օրինակ՝ տոկոսադրույքների նվազման դեպքում)։ Այս պարագայում ներդրողը կարող է մինչև ժամկետի ավարտը պարտատոմսերը վաճառել ավելի բարձր գնով, քան գնել էր, ու ստանալ հավելյալ եկամուտ:

Ընդ որում, եթե տեղաբաշխման ժամկետը 12 ամիս է, դա չի նշանակում, որ չես կարող վաճառել պարտատոմսը: Եթե քեզ շտապ գումար է պետք, դու կարող ես վաճառել այն, վերցնել գումարն ու կուտակած տոկոսները:

Ու մի լավ կողմ էլ. պարտատոմսից ստացված եկամուտից (պարբերաբար ստացված տոկոսներ կամ պարտատոմսի գնի հավելաճ, այսինքն՝ բարձր գնով վաճառելուց ստացված եկամուտ) դու հարկ չես վճարի, քանի որ այդ եկամուտը ենթակա չէ հարկման:
Հիմա կասես` իսկ եթե բանկը, որի պարտատոմսը գնել ես, անվճարունակ դառնա: Այս հարցում էլ կարող ես հանգիստ լինել, որովհետև պարտատոմսերի հատուցումը երաշխավորվում է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: Ի դեպ, ամբողջ աշխարհում, որպես կանոն, նվազ ռիսկային են համարվում պետական պարտատոմսերը։ 

4+4 xorurd sovorelu hamar
 

Ավանդ

Հիմա տեսնենք` ինչ կլինի քո 1000$-ի հետ, եթե այն ներդնես որպես ավանդ: Ավանդի եկամտաբերությունը սովորաբար մոտ է պարտատոմսի եկամտաբերությանը (սովորաբար մինչև 10%): Ավանդը գումարը «աշխատեցնելու» քիչ ռիսկային գործիք է: Այս դեպքում դու գումար ես տալիս բանկին ու դրա դիմաց տոկոսներ ստանում: Դու ինքդ կարող ես ընտրել, թե ինչ պարբերականությամբ ստանաս տոկոսագումարը: Եթե այդ գումարը հավաքում ես շատ կարևոր նպատակի համար, որը պիտի իրագործես 3 տարի հետո, կարող ես ավանդ դնել և տոկոսը ստանալ 3 տարի հետո: Ավանդը ճկուն գործիք է: Ժամանակի ընթացքում դու կարող ես ավելացնել կամ նվազեցնել ավանդի գումարը:

Ի տարբերություն պարտատոմսի` ավանդից ստացված եկամուտը հարկվում է: Բայց ավանդի դեպքում դու ավելի մեծ վերահսկողություն ունես քո գումարի նկատմամբ: Եթե ներդրած գումարդ քեզ պետք է, կարող ես դադարեցնել ժամկետային ավանդը և հետ վերցնել գումարը: Սակայն պետք է հաշվի առնես, որ այս դեպքում, կախված ավանդի տեսակից ու պայմաններից, կարող ես կորցնել կուտակված տոկոսագումարները: Պարտատոմսի վաճառքի դեպքում հնարավոր է` գինը փոխված լինի, և դու ամբողջությամբ չստանաս քո ներդրած գումարը, սակայն կպահպանես մինչև այդ պահը կուտակված տոկոսագումարները: 

Ինչպես պարտատոմսի դեպքում, ավանդների հատուցումն էլ երաշխավորվում է համապատասխան հիմնադրամի կողմից: Ամերիաբանկի ավանդների պայմաններին կարող ես ծանոթանալ այստեղ։

4+4 xorurd sovorelu hamar
 

Բաժնետոմս 

Երկարաժամկետում բաժնետոմսերը համեմատաբար ավելի շահութաբեր են համարվում, բայց միաժամանակ ավելի ռիսկային են: Եթե պարտատոմսերի ու ավանդների եկամտաբերությունը սովորաբար մոտ է 10%-ին, ապա բաժնետոմսերինը կարող է անկանխատեսելի աճ գրանցել: Ձեռք բերելով բաժնետոմս` դու դառնում ես ընկերության բաժնետերերից մեկը և դիվիդենտների տեսքով ստանում քո մասնաբաժինն ընկերության շահույթից: Բացի այդ, բաժնետոմսի գինը կարող է ժամանակի ընթացքում աճել՝ պայմանավորված մի շարք գործոններով, օրինակ՝ ընկերության գործունության արդյունքների կամ ընդհանուր տնտեսական վիճակի հետ կապված դրական սպասելիքներով: Օրինակ՝ 1997թ. Ամազոնի մեկ բաժնետոմսը 0.27$ էր, ու շատ ներդրողներ հրաժարվել էին այն գնելուց. 2024թ. այն արդեն մոտ 180$ է: 

Իրականում բաժնետոմսերի «թույլ» կետը նրանց ռիսկայնությունն է, որը հիմնականում դրսևորվում է նրանց գների մեծ տատանողականությամբ: 

Բայց այդ ռիսկն էլ կարելի է զսպել: Եթե դու քո խնայած 1000$-ը ներդնես մեկ ընկերությունում, ռիսկը մեծ կլինի: Փոխարենը կարող ես պորտֆելդ դիվերսիֆիկացնել․ քո 1000$-ը բաշխել ու գնել մի քանի ընկերության բաժնետոմս ու պարտատոմս: Այդպիսով դու մեկ ընկերությունից կամ արժեթղթից կախված չես լինի: Եթե անգամ այդ ընկերության գործերը վատանան, դու չես կորցնի քո ամբողջ գումարը, և մեկի գնի իջեցումը կփոխհատուցվի մյուսի գնի բարձրացմամբ, ու դու որոշակի կայունություն կունենաս: Ռիսկերը նվազեցնելու այս եղանակը հենց ներդրումային պորտֆելն է, որի մասին ավելի մանրամասն կարող ես կարդալ այստեղ:

Իսկ եթե չգիտես` ինչից սկսել, այդ հարցում էլ քեզ կօգնենք: Ընդամենը պիտի բացես MyAmeria հավելվածը, ներքևի աջ անկյունում սեղմես MyInvest և 5 րոպեում բացես բրոքերային հաշիվ: MyInvest-ում կգտնես 20 000+ արժեթուղթ և կտեսնես աճի դինամիկան: Ընտրի′ր ընկերությունը և գնի′ր բաժնետոմս մեկ հպումով: Քայլերի հստակ հաջորդականությունը կարող ես տեսնել այստեղ:
Ներդրումների մասին ավելին կարող ես իմանալ MyInvest-ի տելեգրամյան ալիքում


 

4+4 xorurd sovorelu hamar

          Store-Badge   google-Badge
 

Կարդա նաև...

Ո՞ր մուլտֆիլմերն են օգնում ֆինանսապես ավելի գրագետ դառնալ

Ո՞ր մուլտֆիլմերն են օգնում ֆինանսապես ավելի գրագետ դառնալ

Հոգեբաններն ասում են՝ երեխաներին գումար պետք է տալ փոքր տարիքից, թույլ տալ տնօրինել սեփական միջոցները՝ ծախսել ըստ անհրաժեշտության ու խնայել։

Արձակուրդի ընթացքում գումար խնայելու 5 եղանակ

Արձակուրդի ընթացքում գումար խնայելու 5 եղանակ

Եթե ուզում ես խնայել ու չվճարել ավելին, քան նախատեսել էիր,  ապա կարող ես հանգստի մեկնել ամռան սկզբում կամ էլ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

Երիտասարդ մասնագիտություններ․ ինչ է պետք իմանալ դրանց մասին

Երիտասարդ մասնագիտություններ․ ինչ է պետք իմանալ դրանց մասին

IT ոլորտը եկել է գրավելու աշխարհն ու աշխատաշուկան․ տեխնոլոգիան բուրգի գագաթին է։ Այս ոլորտում նորաստեղծ մասնագիտությունների պակաս չկա։

  • Recent
  • Popular