You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Ընտանիքի ֆինանսական պլան. ինչո՞ւ և ինչպե՞ս - Ամերիա բլոգ
16Մյս

Ընտանիքի ֆինանսական պլան. ինչո՞ւ և ինչպե՞ս

3D illustration of a movie of phone

Ընտանիքի ֆինանսական պլանը ընտանեկան եկամուտների և ծախսերի մասին երկարաժամկետ տեսություն է։  Այն թույլ կտա հստակ իմանալ, թե ինչի համար որքան գումար ես ծախսում, կօգնի պլանավորել ծախսերը և խնայել գումար նոր նպատակների իրագործման համար։

Այսօր մեր բլոգում խոսում ենք այն մասին, թե ինչ է պետք հաշվի առնել ընտանիքի ֆինանսական պլանը կազմելիս։

Ի՞նչ հաշվի առնել

Ընտանիքի յուրաքանչյուր անդամի շահը

Նոր հագուստ, արձակուրդ, կրթություն, ժամանց. ընտանիքի ֆինանսական պլանը կազմելիս անհրաժեշտ է հաշվի առնել քո ընտանիքի յուրաքանչյուր անդամի կարիքները:

Գնաճ

Պլանը կազմելիս անհրաժեշտ է հաշվի առնել գնաճը։ Եթե տարեսկզբին քո աշխատավարձով կարող էիր գնել պայմանական թվով ապրանքներ, ապա տարեվերջին թիվը կարող է փոխվել։  

Ակտիվներն ու պասիվները

Փորձիˊր ազատվել պասիվներից և համալրել ակտիվները։ Օրինակ՝ մեքենան, որն օգնում է գումար վաստակել, համարվում է ակտիվ, իսկ մեքենան, որը գնված է պարզապես սոցիալական կարգավիճակն ընդգծելու համար, համարվում է պասիվ։

Ինչի՞ց սկսել

Սկսիˊր վարել եկամուտների և ծախսերի աղյուսակ

Սա կարող է ձանձրալի թվալ, բայց երկու-երեք ամիս հետո կտեսնես, թե ինչքան այն կօգնի քեզ ֆինանսները կառավարելու հարցում։ Հաշվետվությունը պետք է վարել մանրամասնորեն՝ ներառելով բոլոր եկամուտներն և ծախսերը։

Ուսումնասիրիˊր եկամուտներն ու ծախսերը

Առանձնացրոˊւ ամեն ամիս կրկնվող ծախսերը, հաշվիˊր դեղերի, տրանսպորտի, հագուստի, ուտելիքի և կոմունալ վճարների համար միջինում ծախսվող գումարի չափը։

 Սահմանիˊր նպատակներ 

Սահմանիˊր նպատակ ու այն իրագործելու Ժամանակահատվածը` երկարաժամկետ (5-20 տարի) կամ կարճաժամկետ (մի քանի ամիս)։

 Կազմիˊր պլանը 

Պլանի մեջ ներառիˊր ամսական բոլոր ծախսերը, սահմանված նպատակին հասնելու մի քանի տարբերակ` չմոռանալով խնայողությունների մասին։

Հետևիˊր պլանին և ժամանակին խմբագրիˊր այն

Պլանն օգնում է հետևել նպատակին հասնելու գործընթացին, ժամանակին նկատել սխալները, իրադրության փոփոխության դեպքում խմբագրել ծախսերը և չկորցնել մոտիվացիան։

Ինչպե՞ս հեշտացնել հաշվարկը

Ֆինանսական շատ հարմար հավելվածներ կան, որոնք օգնում են բյուջե վարել և գրագետ կառավարել ֆինանսները։ Կան հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս մի քանի հոգու հասանելիություն ունենալ տվյալներին, ինչը հեշտացնում է ընտանեկան ֆինանսական պլանի կազմումը։ Ահա մի քանիսը։

 

YNAB  YNAB հավելվածը բյուջեն լրջորեն կառավարողների համար է։

 

Goodbudget  Goodbudget-ը հիանալի հավելված է սկսնակների համար, նաև հնարավորություն է տալիս հետևել պարտավորությունների վճարումներին։

 

PocketGuard  PocketGuard-ը տեսակավորում է ծախսերը, հաշվում և կանխատեսումներ է անում:

 

Simplifi  Simplifi-ը թույլ է տալիս մանրամասնորեն հետևել ֆինանսներին և պլանավորել ծախսերը։

 

Mint  Mint-ն առաջարկում է ֆինանսների կառավարման լայն շրջանակ։

 

Կարող ես ընտրել ամենահարմար տարբերակը և սկսել ֆինանսներիդ պլանավորման ուղին, ինչը, վստահաբար, կապահովի քո ընտանիքի բարեկեցիկ ապագան։

Կարդա նաև...

Ինչպե՞ս 2026-ը դարձնել քո տարին

Ինչպե՞ս 2026-ը դարձնել քո տարին

«Վե՛րջ, հունվարի 1-ից նոր կյանք եմ սկսելու»: Եթե երբևէ այս արտահայտությամբ ես տարին ամփոփել, ապա այս բլոգը քեզ համար է: Կյանքն ամբողջությամբ փոխելու մեր ծրագրերը հաճախ մնում են անկատար: Արի այս տարի այլ կերպ վարվենք. պարզապես որոշենք, որ 2026-ը մեզ համար դարձնելու ենք անձնական կայուն աճի տարի:

Սովորությունների ուժը. Ինչպե՞ս կառավարել սովորություններն ու բարձրացնել կյանքի որակը

Սովորությունների ուժը. Ինչպե՞ս կառավարել սովորություններն ու բարձրացնել կյանքի որակը

«Սովորություն է էլի». ասում ես դու ու անգամ չես նկատում, թե որքան է այդ փոքրիկ, կրկնվող գործողությունը ազդում քո այսօրվա և վաղվա վրա: Որքան էլ աննշան թվան մեր սովորությունները, ժամանակի ընթացքում դրանք դառնում են մեր կյանքի որակի ու մասնագիտական հաջողությունների հիմքը։

5 պատճառ` ներդրումներ անելու համար

5 պատճառ` ներդրումներ անելու համար

Փող խնայելն իհարկե լավ է, բայց բարձի տակ պահած գումարը օգուտ չի բերում: Իսկ որպեսզի այն օգուտ բերի, պետք է լինի շարժման մեջ և աշխատի քեզ համար:

  • Recent
  • Popular