You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Արձակուրդի ընթացքում գումար խնայելու 5 եղանակ - Ամերիա բլոգ
11Օգս

Արձակուրդի ընթացքում գումար խնայելու 5 եղանակ

pink umbrella

Փորձը ցույց է տալիս, որ մարդկանց մեծ մասն իր արձակուրդը պլանավորում է  օգոստոսին:  Մեծ պահանջարկի պատճառով ամռան վերջին ամսին հյուրանոցներն ու ավիաընկերությունները ծառայությունների համար ավելի  բարձր գին են սահմանում: Եթե ուզում ես խնայել ու չվճարել ավելին, քան նախատեսել էիր,  ապա կարող ես հանգստի մեկնել ամռան սկզբում կամ էլ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

Ամրագրիˊր  հյուրանոցն ու տոմսերը  նախապես:

Ասենք, որ պահանջարկ ունեցող ամիսներին`  հատկապես օգոստոսին և ամանորյա տոներին, հյուրանոցների և տոմսերի արժեքը համեմատաբար բարձր է:  

Օնլայն տոմս պատվիրելիս մաքրիˊր բոլոր cookie-ները, բրաուզեր մուտք գործիˊր անանուն կամ օգտագործիˊր VPN, քանի որ քո համակարգչում առկա տեղեկատվությունը կարող է ազդել քեզ առաջարկվող տոմսի արժեքի վրա։

Արձակուրդը պլանավորելիս տարադրամի  փոխանակումը պետք է կատարել նախապես։ Հետևիˊր տարադրամի շուկային և փոխանակումը կատարիˊր մաս առ մաս։

Խնայիˊր էքսկուրսիաների  համար հատկացվող գումարը: Պետք չէ ընտրել թանկարժեք տուրեր: Նախապես ուսումնասիրիˊր քաղաքը, ուր պատրաստվում ես մեկնել, ընտրիˊր տեսարժան վայրերը և բացահայտիˊր դրանք ճամփորդական տարբեր  հավելվածների միջոցով։
Հայտնի և պահանջված վայրերում հյուրանոց ամրագրելիս դու վճարում ես ոչ միայն ծառայությունների, այլև հյուրանոցի գտնվելու  վայրի, համարից բացվող տեսարանի և զուտ անվան համար։

Փորձիˊր ընտրել հյուրանոցներ կամ բնակարաններ, որոնք գտնվում են տուրիստական հայտնի վայրերից դուրս: Այդ կերպ դու ավելի շատ հնարավորություն կունենաս շփվելու տեղաբնակների հետ և կօգտվես սրճարաններից, որոնք մի քանի անգամ ավելի մատչելի են, քան տուրիստական գոտում գտնվողները։

Շատ երկրներում կան հատուկ զբոսաշրջիկների համար ստեղծված փաթեթներ, որոնք ներառում են հասարակական տրանսպորտից օգտվելու, թանգարաններ մուտք գործելու տոմսեր և սննդի կետերից օգտվելու կտրոններ: Օգտվիˊր այդ փաթեթներից և գումարդ քամուն միˊ տուր:

Տուրիստական քաղաքներում տեղի բնակիչների եկամուտի հիմնական աղբյուրը զբոսաշրջիկներն են և նրանց առաջարկվող ծառայությունները: Նրանք կարող են քեզ առաջարկել ծառայություններ`  համեմատաբար բարձր գնով`  հաշվի առնելով, որ դու ծառայությունների արժեքներին կամ երկրում գործող կարգին այդքան էլ ծանոթ չես:

Օրինակ`  Իսպանիայում մինչև պատվեր գրանցելը մատուցողը կարող է քեզ ջուր բերել, իսկ վերջում գինը ներառել հաշվի մեջ:
Այնպես որ, մինչև  ճամփորդության մեկնելը ծանոթացիˊր այդ երկրի սովորություններին, կարդաˊ այլ զբոսաշրջիկների խորհուրդներն ու կարծիքները:

Դե բարի ճանապարհ ու հաճելի հանգիստ։
 

Կարդա նաև...

Դրա՞մ, թե՞ դոլար․ Ո՞րն ընտրել արտերկրից գնումներ անելիս, որ խնայես

Դրա՞մ, թե՞ դոլար․ Ո՞րն ընտրել արտերկրից գնումներ անելիս, որ խնայես

Amazon-ից գնում ես կատարում ու հասնում վճարման փուլ. հարց է առաջանում` «Վճարել դրամո՞վ, թե՞ դոլարով»: Հենց այս պահին դու փաստացի ընտրում ես ավելի շատ վճարելու և խնայելու միջև: Այսօր Ամերիա բլոգում պատմում ենք, թե միջազգային հարթակներում որ արժույթով վճարելն է առավել շահավետ և ինչու:

AI-Proof կրթություն.  Ի՞նչ է պետք երեխային, որ հաջողի ապագայում

AI-Proof կրթություն. Ի՞նչ է պետք երեխային, որ հաջողի ապագայում

Մի քանի տարի առաջ ծնողների գլխավոր մտահոգությունն այն էր, թե ինչ մասնագիտություն ընտրի երեխան, որ լավ ապագա ունենա: Այսօր, երբ հեռավոր, գիտաֆանտաստիկ ապագա թվացող կյ...

Միայնակ ճամփորդելու արվեստը. Ինչպե՞ս պլանավորել Solo Trip

Միայնակ ճամփորդելու արվեստը. Ինչպե՞ս պլանավորել Solo Trip

Եղել է չէ՞, որ ճամփորդության ընթացքում հոգնես պլաններն անվերջ համաձայնեցնելուց ու «իսկ դու ո՞նց ես ուզում» արտահայտությունից: Հենց այդ պահին է միայնակ ճամփորդելու գաղափարը սկսում իսկապես գայթակղիչ թվալ։

  • Recent
  • Popular