AI-ն ու աշխատաշուկան. Ո՞վ է հաջորդ ավելորդը - Ամերիա բլոգ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
23Օգս

AI-ն ու աշխատաշուկան. Ո՞վ է հաջորդ ավելորդը

3D illustration of robot on the blue background

Երբևէ մտածե՞լ ես՝ ինչ տեսք ունի ավելորդը։ Սրանք պարզապես անցյալի վավերագրություններ չեն։ Այս բոլոր մասնագիտությունները ժամանակի ընթացքում ավելորդ են դարձել:

Սառցահատը մթերքների սառեցման համար բևեռային գոտիներից ու լեռներից սառույցներ էր բերում։ 

Լապտերավառը երեկոյան վառում էր փողոցների լապտերները, որոնք աշխատում էին կերոսինով։

 

Զարթուցիչն առավոտյան արթնացնում էր Լոնդոնի քաղաքացիներին: Դա անում էր հատուկ փայտի միջոցով։

 

Լեկտորը ֆաբրիկաների աշխատակիցների համար բարձրաձայն կարդում էր օրվա թերթերը։

 

Հեռախոսավարուհիների մասին չենք պատմի, նրանց հիշում ենք բոլորս։

 

Բոլոր այս մասնագիտությունների կարիքը վաղուց չկա։ Շատ մասնագիտություններ վերացել են, երբ հայտնագործվել է էլեկտրականությունը, մյուսներին փոխարինելու են եկել տեխնոլոգիաները։ Հավանաբար
ժամանակին այս մասնագիտությունների տեր մարդիկ ընդդիմանում էին տեխնոլոգիական պրոգրեսին, էլեկտրականությանը, գործարաններին, քանի որ առանց ապրուստի էին մնալու։ 

Այն ժամանակ աշխատաշուկայում հեղափոխություն մտցրեց էլեկտրականությունը, որը դարձել էր բազմաթիվ աշխատավորների թշնամին։ Շատերն ընդդիմացան, նույնիսկ քաղաքացիական շարժում սկսվեց, որը վերածվեց մինի տեռորի։ Նրանք իրենց լուդդիտներ էին կոչում։

Նման մի տենդեցն էլ հիմա է նկատվում։ Այժմ գործ ունենք մի երևույթի հետ, որն իր հեղափոխական ազդեցությամբ նոր էլեկտրականություն է հիշեցնում։ Ավելին, Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայն համոզված է, որ դրա թողած ազդեցությունն ու նշանակությունն ավելի մեծ են լինելու, քան էլեկտրականության ազդեցությունը։ Երևի արդեն հասկացար, որ խոսքն արհեստական բանականության մասին է։ 

Թե ինչ է արհեստական բանականությունը, ինչպես է աշխատում, արդյոք տեղին է բանականություն բառն այս կոնտեքստում, չենք քննարկի։ Գուգլիր։

Արի հասկանանք՝ ինչ ազդեցություն այն կունենա աշխատաշուկայի վրա։

Արդյոք ճի՞շտ են այն ապոկալիպտիկ կանխատեսումները, որ ամբողջ աշխատաշուկան շուտով զբաղեցնելու են ռոբոտները։ 
Այժմ կա երկու ծայրահեղ ուղղություն։ Մի մասը կտրականապես դեմ է տեխնոլոգիական զարգացմանն ու կարծում է, որ այն բոլորին կթողնի առանց աշխատանքի։

Մյուս մասն էլ կարծում է, որ ավտոմատացումն ու տեխնոլոգիական զարգացումը միայն օգուտ կբերեն մարդկանց ու որևէ վնաս չեն հասցնի: Մեխանիկական աշխատանքն ավտոմատացնելով`  ստեղծագործելու ու կյանքը վայելելու համար ավելի շատ ժամանակ կունենանք։ 
Իսկ ճշմարտությունն ու հնարավոր հեռանկարն ինչպես միշտ ընկած են այս երկու տեսանկյունների միջև։ 

Արհեստական բանականությունն արդեն լայնորեն կիրառվում է մեզ ծանոթ գրեթե բոլոր ոլորտներում, ու աստիճանաբար որոշ պրոցեսներ ավտոմատացվում են։ Ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի կատարած հետազոտության արդյունքների՝ արդեն 2025 թվականին արհեստական բանականության ու ավտոմատացման շնորհիվ ամբողջ աշխարհում կկրճատվի շուրջ 75 միլիոն աշխատատեղ։ ԲԱՅՑ։ Այդ նուն արհեստական բանականության շնորհիվ այդ նույն շրջանում կստեղծվի 133 միլիոն նոր աշխատատեղ։ Վիճակագրությունը կարծես թե դեռ արհեստական բանականության օգտին է։ 

Բանն այն է, որ խոսքը հիմնականում վերաբերում է մեխանիկական աշխատանքին:

Ո՞ր մասնագիտություններն են վտանգի տակ․

Հոսքագծի բանվորներ - որևէ մեկը չի կարող մրցել ռոբոտների հետ ոչ ֆիզիկական ուժով, ոչ էլ արագությամբ։

Դրամարկղերի աշխատակիցներ - Այդ ֆունկցիան հնարավոր է իրականացնել տերմինալների միջոցով։

Տուրիստական գործակալներ - Դեռ 2013 թվականից սկսած`  մարդկանց 60 տոկոսից ավելին ճամփորդությունների համար չի դիմում գործակալություններին։ Այստեղ նույնիսկ նեյրոցանց պետք չէ։ Իսկ եթե չափից շատ ալարկոտ ես, արդեն կան նեյրոցանցեր, որոնք քո փոխարեն ու քեզ համար կգծեն ամենահարմար երթուղին ու նույնիսկ տոմս կպատվիրեն։ 

Արի մի շատ հավանական սցենար նկարագրենք: Պատկերացրու խելացի սառնարան, որը կարողանում է հաշվարկել իր մեջ առկա մթերքների քանակը։ Սառնարանը հասկանում է, որ կաթը վերջացել է կամ շատ քիչ է մնացել։ Նա այդ մասին տեղեկացնում է քեզ կամ էլ միանգամից սուպերմարկետից կաթ գնում, քանի որ դու քո քարտը կցել ես սառնարանին։ Ու առաքում պատվիրում, իսկ սուպերմարկետն էլ կաթը դրոնով առաքում է քո տուն։ 

Վերը նկարագրվածը ֆանտաստիկ սցենար չէ։ Բոլոր այդ տեխնոլոգիաներն առկա են։ Մենք միայն դրանց գործակցության տրամաբանական շղթան ստեղծեցինք։ Իսկ հիմա ինքդ հաշվիր, թե այս շղթայում քանի մարդ կարող էր լինել։
 

Ի՞նչ ազդեցություն է ունենալու այս ամենը աշխատաշուկայի վրա, և որ մասնագիտություններն ապագա ունեն, կիմանանք մեր մյուս հոդվածում։ 

Ի դեպ, Ամերիա թիմին միանալու համար կարող ես անցնել այս հղումով։
 

Կարդա նաև...

Ֆինանսական ի՞նչ հարցեր չտալ զրուցակցին

Ֆինանսական ի՞նչ հարցեր չտալ զրուցակցին

Անձնական ֆինանսներին վերաբերող թեմաներին շատ նրբանկատորեն է պետք մոտենալ: Եթե չես ուզում փչացնել հարաբերություններդ զրուցակցիդ հետ, ապա պետք է խուսափես ֆինանսների վերաբերյալ հարցեր տալուց.

7 գիրք, որոնք կօգնեն պլանավորել ծախսերը

7 գիրք, որոնք կօգնեն պլանավորել ծախսերը

Քեզ ենք ներկայացնում համաշխարհային 7 բեսթսելլեր, որոնք կօգնեն ճիշտ կողմնորոշվել այս հարցում ու հասկանալ` ինչից սկսել։ 

Ինչպե՞ս կազմել ճանապարհորդության բյուջե

Ինչպե՞ս կազմել ճանապարհորդության բյուջե

Ճամփորդության բյուջեի պլանավորում անելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ուսումնասիրել ու համեմատել, գտնել արդեն բացահայտված ճանապարհները ու լսել ընկերներին, բարեկամներին կամ բլոգերներին, որոնք արդեն անցել են այդ երթուղիով:

  • Recent
  • Popular