You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Սև ուրբաթի ստվերները - Ամերիա բլոգ
08Նյմ

Սև ուրբաթի ստվերները

3D illustration of black basket

Թեև Սև ուրբաթի ստեղծման մի քանի ամսաթիվ կա, սակայն մի փոքր խորանալու դեպքում պարզվում է, որ այն բավականին հետաքրքիր ու խորը գնացող արմատներ ունի։
Բայց այսօր տարվա ամենահայտնի ուրբաթի ստեղծման մասին չենք պատմելու: Այսօր կխոսենք վաճառքի տեխնոլոգիաների մասին, որոնք կիրառվում են Սև ուրբաթի օրերին:

Մի քիչ վիճակագրություն 

Adobe Analytics-ի տվյալներով`  2020 թվականին Սև ուրբաթի գնումների վրա ծախսվել է 9,03 միլիարդ դոլար, իսկ 2022-ին նոր ռեկորդ սահմանվեց՝ 9,12 միլիարդ դոլար, ինչը 2,3%-ով գերազանցում էր նախորդ ռեկորդը։ 
Եթե խոսենք կոնկրետ երկրների մասին, ապա վիճակագրության համաձայն`  միջին ամերիկացին Սև ուրբաթին ծախսում է 485 դոլար։ Ընդհանրապես ԱՄՆ-ի հասարակությունը ամենաշատն է ծախսում այդ օրերին։ Երկրորդ տեղում Կանադան է՝ 430 դոլարով, իսկ նրան հաջորդում է Մեծ Բրիտանիան ՝ 397 դոլարով։ 
Իսկ ամենացածր ծախսերը կատարում են Նիգերիան, Ղազախստանն ու Պակիստանը, համապատասխանաբար՝ 61, 58 և 35 դոլար։

Պատրաստ եղեք, որ Սև ուրբաթից առնվազն 2 շաբաթ առաջ գովազդի գները բարձրանալու են առնվազն 20 տոկոսով, մեկ շաբաթ առաջ՝ 50 տոկոսով, իսկ հենց «Սև ուրբաթի» օրը կարող են կրկնապատկվել։ 

Սակայն Սև ուրբաթը միայն աճող վիճակագրության մասին չէ, այլ տարեցտարի փոփոխվող ու կատարելագործվող տեխնոլոգիաների, որոնք ավելի ու ավելի են դրդում գնումների։ Ու դրանցից ամենակոնստանտն ու տարածվածը զեղչային համակարգն է։ 

Եթե սովորական օրերին զեղչերը տատանվում են միջինում 5-15%-ի միջակայքում, ապա Սև ուրբաթի օրերին դրանք սկսվում են 25%֊ից ու հասնում 50-80%-ի։ 

Հիմա անցնենք վաճառքում կիրառվող տեխնոլոգիաներին, որոնք կոչվում են տրիգեռներ։ Թեև դրանց կատարումը գրեթե ամեն օր փոխվում է, սակայն հիմնված է մարդկային հիմնական բնազդների վրա։

ժամանակի տրիգեռ

Առաջինը ժամանակի սղության ու այդքան երազած ապրանքի սահմանափակ քանակի տրիգեռն է։
Սա հոգեբանական հնարք է, որի արդյունքում ամեն տարի լսում ենք անհավանական պատմություններ խանութների մուտքի մոտ գիշերող ամբոխի մասին:  

Ունիկալության տրիգեռ

Եթե ձեռք բերես այս մեջքքորիչը, դու կտարբերվես քո շրջապատից, կընդգծես քո անհատականությունը, մի խոսքով կլինես ուշադրության կենտրոնում։ Իսկ հիմա դու ունես բացառիկ շանս այս մեջքքորիչը ձեռք բերելու 40 տոկոս զեղչով, նաև կստանաս նվեր այս ատամի խոզանակը:

Նույնականացման տրիգեռ

Սա հիմա ավելի հայտնի է ինֆլյուենսեր մարքեթինգ անվանմամբ։ Երբ ցույց են տալիս որևէ ապրանք ու ընդգծում, որ, օրինակ, այս մածուկով իր կոշիկներն է մաքրում գյուղի հերոսը։ Այդ պահից սկսած`  մարդիկ հակված են գնելու հենց այդ մածուկը, քանի որ գյուղի հերոսի անունն արդեն բրենդ է, իսկ նրա օգտագործած ցանկացած ապրանք պարզապես չի կարող վատը լինել։ Ավելին, այդ ապրանքն օգտագործելով, ինչ-որ պահի իրենք էլ իրենց գյուղի հերոսն են զգում։

Վերջին տարիներին բավականին մեծ տարածում են ստացել նաև կրեատիվ վիզուալները, ու Սև ուրբաթի գովազդային արշավները աստիճանաբար վերածվում են դիզայներական յուրատեսակ մրցույթի`  սկսած մեյլինգի վիզուալներից մինչև գովազդային բաներներ։ Մեկը մյուսից խելահեղ ու կրեատիվ բաներները այդ օրերին ողողում են ինչպես թվային, այնպես էլ արտաքին գովազդի շուկան։ Ի դեպ, բազմաթիվ հետազոտություններ փաստում են, որ վերջին տարիներին հենց վիզուալն է գրավում ու դրդում վաճառքի, անգամ այն դեպքում, երբ հարևան խանութը կարող է համարժեք ապրանքի համար ավելի մեծ զեղչ առաջարկել։
Վերջում մի խորհուրդ. որպեսզի չընկնես վաճառքի մասնագետների թակարդը, համեմատիր բոլոր առաջարկները։ 
Այդ ժամանակ դու ավելի սառը կդատես ու ավելի սթափ ընտրություն կանես: 

Ուրախացիր, այսօր Սև ուրբաթ է
Մեր առաջարկներին ծանոթացիր այստեղ․

Կարդա նաև...

Ինպե՞ս և ինչո՞ւ ինքնուրույն կազմել բիզնես պլան

Ինպե՞ս և ինչո՞ւ ինքնուրույն կազմել բիզնես պլան

Բիզնեսների 60 տոկոսը վաղաժամ փակվում է, քանի որ բացվելիս չի ունեցել որևէ բիզնես պլան։

Վարկերի վերաֆինանսավորում. ի՞նչ է և ե՞րբ է պետք

Վարկերի վերաֆինանսավորում. ի՞նչ է և ե՞րբ է պետք

Ենթադրենք՝ ունես մի քանի վարկ տարբեր բանկերում կամ վարկային կազմակերպություններում. ապառիկով հեռախոս ես գնել, տան վերանորոգման վարկ ես վերցրել և ճամփորդության համար սպառողական վարկ ես վերցրել։

Սև ուրբաթը Հայաստանում․ 10 խորհուրդ գնումներին ընդառաջ

Սև ուրբաթը Հայաստանում․ 10 խորհուրդ գնումներին ընդառաջ

Այս տարի սև ուրբաթը լինելու է նոյեմբերի 28-ին, և գրեթե բոլոր խանութները խոստանում են «տարվա ամենամեծ զեղչերը»։ Բայց արդյո՞ք բոլոր առաջարկներն են իսկապես շահավետ: Պարզվում է` ոչ միշտ. SALE պիտակը պարզապես լավ մտածված մարքեթինգային հնարք է։

  • Recent
  • Popular