You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Սովորում ենք խաղալով. ֆինանսական գրագիտություն երեխաների համար - Ամերիա բլոգ
02Փտվ

Սովորում ենք խաղալով. ֆինանսական գրագիտություն երեխաների համար

3D illustration of a book

Երբևէ մտածե՞լ ես, որ միայն դպրոցում կամ համալսարանում ստացած կրթությունը բավարար չէ կյանքում լուրջ հաջողությունների հասնելու համար։ Ֆինանսական ոլորտի գուրուները պնդում են, որ ավելի կարևոր է երեխաներին ֆինանսական գրագիտություն սովորեցնել վաղ տարիքից ու դա անել ոչ թե ավանդական մեթոդներով, այլ ամենահասարակ խաղերի օգնությամբ։ 

Խաղերից երեխաները կսովորեն․

1․ Փողն ավելի արդյունավետ ծախսել
2․ Երկարաժամկետ հեռանկարում ճիշտ բաշխել ծախսերը
3․Ավելի պատասխանատու վերաբերմունք ունենալ ֆինանսական հարաբերություններում
4․ Նախաձեռնողականություն դրսևորել
5․ Կծանոթանան ֆինանսների աշխարհին ու նորագույն տեխնոլոգիաներին
6․ Կսովորեն պայմանավորվել ու գործնական հարաբերություններ կառուցել

Արիˊ դիտարկենք, թե որ խաղն ինչ օգուտ կարող է տալ:

Մոնոպոլիա

Սա ամենահայտնի խաղն է, որը ծանոթացնում է առևտրի ու բիզնեսի հիմնարար սկզբունքներին։ Պատահական չէ, որ խաղը ստեղծվել է ԱՄՆ-ում «Մեծ դեպրեսիայի» տարիներին։
Այս խաղը զարգացնում է հետևյալ հմտությունները.

1. Ֆինանսների կառավարում
2. Փողի պահպանում ու բազմապատկում
3. Բիզնեսի վարման և ներդրումներ կատարելու կարողությունների զարգացում
4. Գումար աշխատելու նոր մեթոդներ 
5. Տրամաբանական մտածելակերպ ու հիշողություն
6. Ղեկավարման ու պլանավորման որակների բարելավում ու մարզում

Cash flow

Այս խաղն ավելի շատ համապատասխանում է 8 տարեկանից բարձր երեխաներին։ Սա ընտանեկան ժամանցի հիանալի տարբերակ է։ Խաղի օգնությամբ երեխան սկսում է հասկանալ, որ հարուստ ու ֆինանսապես անկախ լինելու համար նախ պետք է սովորել ճիշտ վարվել փողի հետ։ Ընդամենը մի քանի սեանս անց փոքրիկն արդեն կսկսի ռազմավարություն մշակել ու պլանավորում անել։

Այս խաղի շնորհիվ երեխաները ինքնակատարելագործվելու շատ մեծ մոտիվացիա են ստանում։ Խաղացողներն աստիճանաբար սովորում են ճիշտ ներդրում կատարել անշարժ գույքի ոլորտում, արժեթղթերում ու բիզնեսում։ Փողերի հոսքը մարզում է ֆինանսական ինտելեկտն ու սովորեցնում է մտածել։ 

Ստարտափ

Այս խաղը միտված է ՏՏ նախագծերի ստեղծմանը։ Այս տարբերակն ավելի շատ դուր կգա դեռահասներին, որոնք ցանկանում են զարգանալ տվյալ ոլորտում։  Խաղի ընթացքում պետք է թիմ ստեղծել, բաշխել աշխատանքը և սովորել օգտագործել ընձեռված հնարավորությունները։

Աշխատանքի հիմնական տեսակը տարբեր նախագծերի մշակումն է։ Ընդ որում, այդ ընթացքում պետք է հատուկ ստեղծված կայքը լցնել կոնտենտով ու առաջխաղացնել։ 

Դասական միլիոնատեր

Ավանդական խաղ, որը նաև ժամանակակից մոտիվներ ունի։ Խաղի ընթացքում անհրաժեշտ կլինի ոչ միայն հաջողություն, այլև պլանավորման ունակություններ։ Խաղի նպատակը՝ աշխատել հնարավորինս շատ գումար ու ներդնել այն որևէ ձեռնարկությունում։ Խաղացողները կարող են տարատեսակ գործարքներ կնքել անշարժ գույքի ոլորտում։ Հաղթում է այն մասնակիցը, որը դառնում է մոնոպոլիստ ու գնում է դաշտում առկա ամբողջ գույքը։

Մենեջեր

Սա բավականին պարզ խաղ է, որը զարգացնում է երեխայի ինտելեկտը։ Երեխաները խաղի միջոցով ծանոթանում են բիզնեսի հիմունքներին և զարգացնում են մաթեմատիկական ու տնտեսագիտական մտածելակերպը։

Կապիտալ

Սա «Մոնոպոլիա» խաղի ավելի կատարելագործված տեսակն է։ Մասնակիցները կարող են ձեռք բերել հողամասեր և նույնիսկ քաղաքներ ու բնակավայրեր, կարող են օգտակար հանածոների բիզնես հիմնել և ստեղծել հարկային համակարգ։

Բիզնես life

Այս խաղը կօգնի քեզ ու քո փոքրիկին հանդես գալ բրոքերի ու բանկիրի դերում։ Խաղն օգնում է զարգացնել տրամաբանական մտածելակերպը, հստակ ռազմավարության շրջանակում գործելու կարողությունը, սովորեցնում է հաշվել։ Ֆինանսական գործողությունների հմուտ իմիտացիան քեզ կօգնի գլուխ հանել բորսաներից ու մրցակցությունից։

Շուկա

Այս խաղը կօգնի ծանոթանալ տնտեսագիտության հիմունքներին։ Խաղի ընթացքում պետք է ստեղծել ու զարգացնել որևէ ձեռնարկություն։ Խաղի ընթացքում դու հայտնվում ես այնպիսի իրավիճակներում, որոնք վերցված են ռեալ բիզնեսից՝ վարկեր, հարկեր, աշխատակիցների ներգրավում, բաժնեմասերի առք ու վաճառք և այլն։ 

Այս խաղերի շնորհիվ կզարգանան ոչ միայն երեխաները, այլև ծնողները: Ի վերջո, երեխաները առաջին հերթին սովորում են նաև իրենց ծնողների օրինակով։
 

Կարդա նաև...

Ինչպե՞ս կանխել հուզական այրումը կամ burnout-ը. 5 խորհուրդ բիզնեսմեններին

Ինչպե՞ս կանխել հուզական այրումը կամ burnout-ը. 5 խորհուրդ բիզնեսմեններին

Բիզնես սկսելը միշտ ոգևորիչ է: Դու վերջապես ունես քե սեփականը, մոտիվացված ես ու անում ես առավելագույնը, որ այն հաջողի (երբեմն առանց քեզ խնայելու): Իսկ ի՞նչ է սովորաբար հաջորդում այս ոգևորությանը. անքուն գիշերներ, անվերջ թվեր, զանգեր և օրեր, երբ անգամ սուրճը չի փրկում։

Այն ամենը, ինչ պետք է իմանաս  եկամտային հարկի վերադարձի մասին

Այն ամենը, ինչ պետք է իմանաս եկամտային հարկի վերադարձի մասին

Դե ինչ, եթե որոշել ես տուն գնել և օգտվել եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, ճիշտ տեղում ես: Ընդամենը 3 րոպեում դու կիմանաս այն ամենը, ինչ պետք է․ ովքե՞ր կարող են դիմել, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ և ինչպե՞ս դիմել:

Ինչպե՞ս է ձևավորվում արժույթի փոխարժեքը

Ինչպե՞ս է ձևավորվում արժույթի փոխարժեքը

Փոխարժեքները, ճիշտ ինչպես քամելեոնները, անընդհատ փոփոխվում են՝ հարմարվելով համաշխարհային տնտեսությանը։ Արժույթների փոխարժեքները գլոբալ առևտրի էներգիայի աղբյուրն են և ծառայում են որպես տնտեսությունները կապող և միջազգային առևտուրը կարգավորող օղակ։

  • Recent
  • Popular