You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Բնակարան կառուցապատողից: Ինչպե՞ս դառանալ բնակարանի սեփականատեր 5 րոպեում: - Ամերիա բլոգ
13Դկտ

Նորակառույց բնակարան ու օնլայն հիփոթեք՝ սուրճից արագ

3D illustration of a house

Գտնել քո երազանքի տունը կամ բնակարանը, գնել այն, վերանորոգել ու նոր տանը վայելել մեկ բաժակ սուրճը։ Իհարկե, ավելի հեշտ է ասել կամ, մեր դեպքում, գրել, քան իրագործել։ Սակայն մենք փորձում ենք հեշտացնել այս ճանապարհն առնվազն առաջին երկու կետի մասով։ 
Առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) օնլայն հիփոթեքային վարկավորման համար դիմել հնարավոր է ավելի արագ, քան կպատրաստվի քո սիրելի սուրճը։ Ինչպե՞ս․ հիմա կպատմենք։ 

Կառուցապատողի ու բնակարանի ընտրություն

Եթե սուրճն արդեն գազօջախին է, ժամանակն է սկսելու ուսումնասիրել կառուցապատողներին, ծանոթանալ շուկայում առկա առաջարկներին: Դրա համար կարող ես մուտք գործել MyHome.am հարթակ ու կառուցապատողների շարքում գտնել քո երազանքի բնակարանը, առանձնատունը կամ թաունհաուսը։ 

Այս հարթակում հավաքված են հայաստանյան առաջատար կառուցապատողների լավագույն ու արդիական առաջարկները։ Փոքրիկ հուշում․ եթե նույնիսկ դեռևս չես դիմելու վարկավորման համար, սա լավագույն տարբերակներից է՝  նորակառույցների շուկան ուսումնասիրելու ու մի տեղում գտնելու բնակարանաշինության գրեթե բոլոր հասցեները։ 

Դիմում վարկավորման համար

Իսկ եթե պահը հասունացել է, լի ես տուն գնելու վճռականությամբ ու դիմելու ես վարկավորման համար, պատասխանը երկար սպասեցնել չի տա։ Մի քանի պարզ քայլ բնակարանի չափանիշների ընտրության համար, ու կարող ես սպասել թե՛ սուրճիդ պատրաստվելուն, թե՛ վարկիդ հաստատմանը։ 
Սուրճդ եփվեց, օնլայն հիփոթեքային վարկավորման հայտի պատասխանը նույնպես պատրաստ է։ Անկախ պատասխանից՝ մենք մտքումդ պտտվող շատ հարցերի հետ քեզ մենակ չենք թողնի։ 

Վարկի պատասխան 

Օնլայն վարկավորումը հաստատվել է․ նախ շնորհավորում ենք, դու մեկ քայլով մոտ ես քո երազանքների բնակարանին։ Հետո պետք է պատրաստ լինես երազանքիդ ճանապարհով անցնելու հաջորդ քայլերին։ Այս փուլում անհրաժեշտ է մոտենալ ու ստորագրել պայմանագիրը, կատարել գույքի պետական գրանցում (ուշադրություն՝ այս փուլում առկա են պետական պարտադիր վճարներ)։ Գումարը կառուցապատողի հաշվին կփոխանցվի գույքի պետական գրավի գրանցումից 3 օր հետո։ Իսկ վերջում՝ ամենասպասվածը. շինարարական աշխատանքների ավարտից և կառուցապատողի կողմից գնորդին բնակարանը հանձնելուց հետո նորից պետական գրանցում է կատարվում, ու գնման իրավունքը դառնում է սեփականության իրավունք։

Եթե վարկավորման օնլայն հայտը մերժվել է, չշտապես տխրել: Շարունակիր վայելել սուրճդ, մենք այդ մասին հոգացել ենք։ Մենք անպայման կապ կհաստատենք քեզ հետ ու օֆլայն հանդիպման կհրավիրենք։ Այս հանդիպման ժամանակ նույնպես կարիք կլինի ներկայացնել մի շարք փաստաթղթեր։

Չմոռանանք՝ քեզ համար լավ  լուր ունենք․ բացի փաստաթղթավորված եկամուտից`  մենք հաշվի ենք առնում հայտարարագրված այլ եկամուտները (ֆինանսական օգնության, դրամական փոխանցումների վերաբերյալ քաղվածքներ, վարձակալությամբ տրված բնակարանի սեփականության վկայական, վարձակալության պայմանագիր և այլնԱմերիաբանկում հաշվի շարժը ևս դրական է ազդում վարկունակության ստուգման հաշվարկի ժամանակ։

Քո նոր տունը

Օնլայն վարկավորման հաստատումից կամ օֆլայն հանդիպումից հետո, երբ պատրաստ են բոլոր փաստաթղթերը, իսկ շենքի կառուցումն ավարտված է, դու արդեն կանգնած ես երազանքիդ «դռան» առջև. պարզապես պտտիր բանալին ու բարի գալուստ քո նոր տուն, որտեղ անգամ սուրճն է ավելի համեղ։

Հետգրություն

Հիփոթեքով բնակարան ձեռք բերելը մի շարք առավելություններ ունի: Օրինակ`  եկամտահարկի վերադարձ, կառուցապատողի հետ կապված հնարավոր ռիսկերը զսպող մեխանիզմներ, հիփոթեքից հրաժարվելու հնարավորություն: Այս ամենին ու հիփոթեքով տուն գնելու հետ կապված միֆերին ու վախերին կանդրադառնանք մեկ ուրիշ անգամ: 
 

Կարդա նաև...

Բանկինգի ապագան․ թվային բանկ

Բանկինգի ապագան․ թվային բանկ

Տեխնոլոգիաներն ամեն օր զարգանում են լույսի կամ սահում ավազի հատիկների արագությամբ, ու այդ արագությունից հետ մնալ դու պարզապես չես կարող։

Ինչպե՞ս արագ աշխատանք գտնել․ 5 խորհուրդ

Ինչպե՞ս արագ աշխատանք գտնել․ 5 խորհուրդ

Բացում ես մեյլդ ու վերջապես տեսնում՝ «Աշխատանքի առաջարկ»։ Հավատա` այդ օրը հեռու չէ, եթե «պատրաստ ես» աշխատանք գտնելուն։ Ընդամենը մի քանի պարզ քայլով դու կարող ես ավելի արագ հասնել ցանկալի արդյունքի: Ու դա մենք չենք ասում, այլ հետազոտությունների արդյունքները:

Առողջ կենսակերպ 24/7 ռեժիմով աշխարհում

Առողջ կենսակերպ 24/7 ռեժիմով աշխարհում

Աշխարհն ապրում է 24/7 ռեժիմով։ Աշխատանք-կյանք բալանսը գտնելու ընթացքում մենք փորձում ենք աշխատել, շփվել ընտանիքի ու ընկերների հետ, մարզվել, ժամանցի վայրեր այցելել, պարզապես ապրել ու վայելել կյանքը:

  • Recent
  • Popular