You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Կանաչ ապագա. այսօրվա որոշումները՝ վաղվա կայուն ապագայի հիմքում - Ամերիա բլոգ
18Հկտ

Կանաչ ապագա. այսօրվա որոշումները՝ վաղվա կայուն ապագայի հիմքում

sepakan business

Աշխարհը շարժվում է դեպի կայուն ապագա, և մեր այսօրվա քայլերը` մեծ թե փոքր, որոշիչ են լինելու։

Բնապահպանական կայունությունը, միտում լինելուց բացի, նախևառաջ ընտրություն է` ուղղված մոլորակի բարեկեցությանը այժմ և երկարաժամկետ հեռանկարում:  

Այսօր խոսելու ենք այն մասին, թե ինչպես են մեր կայացրած որոշումները նպաստում այն միջավայրի ձևավորմանը, որտեղ ապրում ենք մենք, և որտեղ ապրելու են մեր հետագա սերունդները:

Էկոգիտակցված որոշումները առողջ ապագայի հիմքն են: Այս ուղին են որդեգրել նաև ամենատարբեր ոլորտների համաշխարհային գիգանտ ընկերությունները։ Ահա մի քանի օրինակ:

 

tesla75x75  Tesla

Tesla-ն կայուն փոխադրամիջոցների ոլորտում առաջատար ընկերություն է: Ընկերությունն արտադրում է էլեկտրական մեքենաներ` նվազեցնելով հանածո վառելիքի օգտագործումը:
 

automarket

 

apple75x75  Apple

Apple-ի նպատակն է նվազեցնել ածխածնի արտանետումը և համագործակցել միայն այնպիսի ընկերությունների հետ, որոնք ունեն կայունությանն ուղղված արժեքներ: Նրանք հիմնականում օգտագործում են ալյումին, քանի որ այն արտադրելիս արտանետումներն ավելի քիչ են:
 

online loan

 

thebodyshop75x75  The Body Shop

The Body Shop-ը կոսմետիկայի ընկերություն է, որն իր արտադրանքում օգտագործում է բնական և օրգանական բաղադրիչներ` միաժամանակ չկատարելով փորձարկումներ կենդանիների վրա:
 

google75x75  Google

Google-ն, ինչպես միշտ, մի քանի քայլ առաջ է: Նրանց կենտրոնները, այլ ընկերությունների համեմատ, 50%-ով ավելի քիչ էներգիա են օգտագործում, իսկ թափոնների 91%-ն աղբավայրեր ուղարկվելու փոխարեն վերամշակվում են:
 

esteelauder75x75  Estée Lauder

Այս կոսմետիկ ընկերության կողմից աղբավայրեր ուղարկված թափոնները գրեթե զրոյական են, քանի որ նրանց թափոնները կամ վերամշակվում են, կամ այրվում և վերածվում էներգիայի:
 

digital card

 

lego75x75  Lego

Դժվար է հավատալ, որ մի ընկերություն, որի արտադրության հիմնական նյութը պլաստիկն է, ևս հակված է կայունության քաղաքականությանը։ Lego-ն արդեն իսկ որոշ չափով անցում է կատարել բուսական պլաստիկի օգտագործմանը և ներկայացրել է թղթե փաթեթավորում:

 

intel75x75  Intel

Այս հայտնի տեխնոլոգիական ընկերությունը վերամշակում է իր թափոնների 75%-ը, իսկ օգտագործված էներգիայի 90%-ից ավելին ստանում է վերականգնվող աղբյուրներից։ 2010թ․ ցուցանիշի համեմատ՝ ընկերությունը 70%-ով կրճատել է ջերմոցային գազերի իր արտանետումները: Բացի այդ, Intel-ը նպատակ ունի մինչև 2030թ․ վերականգնել ավելի շատ ջուր, քան սպառում է:
 

cube Ամերիաբանկի համար կայունությանն ուղղված օրակարգ վարելն առաջնային է:

Մենք հավատում ենք, որ պատասխանատու ենք այն աշխարհի համար, որում ապրում ենք։  Մենք մտածում ենք կանաչ` կրճատելով ջրի, թղթի սպառումը, տնկելով ծառեր, խնայելով էներգիան, իրականացնելով աղբի տարանջատում, օգտագործելով վերամշակվող նյութեր: Ի դեպ, Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանում «Կայուն ֆինանսավորման գծով լավագույն բանկը», այն էլ ոչ մեկ անգամ:

Կայուն ընտրություն կատարելը ոչ միայն պատասխանատվություն է, այլ անհրաժեշտություն, քանի որ այսօրվա որոշումները ձևավորում են վաղվա աշխարհը և բարեկեցիկ ապագա  երաշխավորում յուրաքանչյուրի համար:

 

Կարդա նաև...

Ինչպե՞ս չդառնալ զեղծարարության զոհ

Ինչպե՞ս չդառնալ զեղծարարության զոհ

Կեղծ նամակ բանկից, «պաշտոնական» զանգ պետական մարմնից, ներդրումային առաջարկ, որը չափազանց գրավիչ է հնչում. այո, զեղծարարները օր օրի ավելի խելացի են դառնում, գործում են աննկատ ու անկանխատեսելի են: Ֆինանսական խարդախության բոլոր տեսակներն ունեն մեկ ընդհանրություն` ստիպել քեզ գործել արագ՝ առանց մտածելու։

Ի՞նչ ֆիլմ դիտել: Բացահայտում ենք ներդրումային աշխարհը

Ի՞նչ ֆիլմ դիտել: Բացահայտում ենք ներդրումային աշխարհը

Ներդրումների աշխարհը, ինչպես կինոաշխարհը, լի են անկանխատեսելի զարգացումներով, ռիսկով ու ադրենալինով: 

Ինչպե՞ս է ձևավորվում արժույթի փոխարժեքը

Ինչպե՞ս է ձևավորվում արժույթի փոխարժեքը

Փոխարժեքները, ճիշտ ինչպես քամելեոնները, անընդհատ փոփոխվում են՝ հարմարվելով համաշխարհային տնտեսությանը։ Արժույթների փոխարժեքները գլոբալ առևտրի էներգիայի աղբյուրն են և ծառայում են որպես տնտեսությունները կապող և միջազգային առևտուրը կարգավորող օղակ։

  • Recent
  • Popular