Սև ուրբաթը շաբաթից շուտ եկավ - Ամերիա բլոգ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
22Նյմ

Սև ուրբաթը շաբաթից շուտ եկավ

black friday

Եթե ամբողջ աշխարհում «Սև ուրբաթը» միայն մեկ օր է՝ նոյեմբերի վերջին ուրբաթը, ապա Հայաստանում այն սկսվում է 1-2 շաբաթ առաջ և շարունակվում գրեթե մինչև Ամանոր։ Ամեն դեպքում որոշ խանութ-սրահներ պահպանում են ավանդույթն ու զեղչ հայտարարում միայն այդ օրը։

Էպիկական զեղչերի ու կիլոմետրերով հերթերի օրվան ընդառաջ առանձնացրել ենք մի քանի խորհուրդ, որոնք ավելին են, քան «ցուցակ կազմելու» կամ «բյուջեին կառչած մնալու» մշտական հորդորները:

Բայց մինչև այդ արի հասկանանք` ինչու է այս օրը կոչվում «Սև ուրբաթ»:

Տերմինն առաջացել է 1960-ականներին Ֆիլադելֆիայում, որտեղ այն օգտագործվում էր ոստիկանության աշխատակիցների կողմից՝ նկարագրելու Գոհաբերության օրվա հետ կապված զանգվածային իրարանցումն ու խցանումները: Այն ընդգծում էր սպառողականության մութ կողմը, սակայն ավելի ուշ դրական գունավորում ստացավ՝ հնարավորություն տալով սպառողներին օգտվելու զանգվածային զեղչերից, իսկ առևտրի սրահներին` ունենալու հաճախորդների աճ և եկամուտ:

Իսկ ինչպե՞ս առավելագույն օգուտով դուրս գալ Սև ուրբաթից։

  • «Sleepy deals»

Ուշադրություն դարձրու ապրանքներին, որոնք շատ չեն գովազդվում: Ավելի լայն լսարան գրավելու համար առևտրային կենտրոնները հիմնականում գովազդում են ավելի մեծ սպառում ունեցող իրերի վրա գործող զեղչերը, ինչպիսիք են՝ հագուստը, կենցաղային տեխնիկան: Իսկ եթե ավելի հեռու նայենք, «Սև ուրբաթը» նաև հիանալի ժամանակ է ձեռք բերելու այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են՝ մարզասրահի անդամակցությունը, սննդի կամ նույնիսկ ճամփորդական փաթեթները:

  • Price Match Game

Արտերկրի որոշ խանութ-սրահներ կատարում են գների ճշգրտում, այսինքն` եթե գնումից հետո ապրանքի գինը իջնում է, դու կարող ես ստանալ գնման պահին վճարած հավելյալ մասը: Այնպես որ` հետևիր գներին նաև «Սև ուրբաթից» հետո: Honey-ը և CamelCamelCamel-ը հավելվածներ են, որոնք քեզ կօգնեն հետևել գներին և կզգուշացնեն փոփոխությունների մասին:
 

mytour
 

  • Զգուշացիր «Phantom» զեղչերից

Ոչ բոլոր զեղչերն են այն, ինչ թվում են: Իրական գները երբեմն ուռճացվում են, որպեսզի զեղչն ավելի մեծ թվա: Ստուգիր գների պատմությունը․ այստեղ քեզ օգնության կգան Keepa-ն կամ PriceBlink-ը՝ տեսնելու, թե իրականում ինչ առաջարկից ես օգտվում:

  • «Գիշերային խաղ»

Շատ խանութներ մինչև ուշ գիշեր թարմացնում կամ կիրառում են հավելյալ զեղչեր: Փորձիր գիշերային ժամերին ստուգել վերջին թարմացումները, որոնց մասին գուցե տեղյակ չէիր: Սա հատկապես աշխատում է առցանց խանութների դեպքում:

  • Սև ուրբաթի հոգեբանությունը

Մանրածախ առևտրով զբաղվողները գիտեն, թե ինչպես խաղալ սպառողի զգացմունքների հետ. սակավությունը, շտապողականությունը և FOMO-ն (բաց թողնելու վախը) նրանց սիրելի հնարքներն են: Սահմանափակ քանակ, հետհաշվարկի ժամանակաչափեր և «վերջին հնարավորություն» պաստառները խուճապի զգացում են առաջացնում, ինչը կարող է հանգեցնել ավելորդ ծախսերի: Այս մարտավարությունը գերազանցելու համար.

  • Գնելուց առաջ կանգ առ. 10 վայրկյան տրամադրիր հասկանալուն` արդյոք գնումդ քեզ իրոք պետք է:
  • Բաց թող Hype Zones-ը. կենտրոնացիր իրերի վրա, որոնք քեզ համար թիրախային են, խուսափիր վառ ցուցադրություններից, որոնք նախատեսված են քեզ գրավելու համար:
  • Եվ, իհարկե, ավելորդ չի լինի կրկնել՝ նախապես սահմանիր բյուջե և հնարավորինս մնա դրա սահմաններում:
  • Օգտվիր երկարացված վերադարձի քաղաքականությունից՝ ի շահ քեզ

Շատ վաճառողներ երկարաձգում են իրենց վերադարձի քաղաքականությունը տոնական սեզոնի ընթացքում, ինչը նշանակում է, որ կարող ես գնում կատարել, նույնիսկ եթե վստահ չես, քանի որ հնարավորություն ունես վերադարձնելու:
 

mytour
 

  • Օգտվիր երկարացված վերադարձի քաղաքականությունից՝ ի շահ քեզ

Շատ վաճառողներ երկարաձգում են իրենց վերադարձի քաղաքականությունը տոնական սեզոնի ընթացքում, ինչը նշանակում է, որ կարող ես գնում կատարել, նույնիսկ եթե վստահ չես, քանի որ հնարավորություն ունես վերադարձնելու: 

Կարդա նաև...

Բացահայտելով աշխատող մայրերի ուժն ու հզորությունը

Բացահայտելով աշխատող մայրերի ուժն ու հզորությունը

Գաղտնիք չէ, որ կնոջ դերը և ներգրավվածությունը ցանկացած ոլորտում շարունակաբար աճում է։ Մայրանալը, անշուշտ, առաջին միտքն է, որ ծագում է, երբ մտածում ես աշխարհում կանանց դերի մասին, բայց անցել են այն ժամանակները, երբ կանանցից ակնկալվում էր ընտրություն կատարել կարիերայի և ընտանիք կազմելու միջև։

VR տեխնոլոգիաների կիրառումն աշխարհում

VR տեխնոլոգիաների կիրառումն աշխարհում

Վիրտուալ իրականության գաղափարն առաջին անգամ հայտնվել է դեռ համակարգիչների հայտնվելուց առաջ։ Այն նախատեսված էր օդաչուների համար։

Երիտասարդ մասնագիտություններ․ ինչ է պետք իմանալ դրանց մասին

Երիտասարդ մասնագիտություններ․ ինչ է պետք իմանալ դրանց մասին

IT ոլորտը եկել է գրավելու աշխարհն ու աշխատաշուկան․ տեխնոլոգիան բուրգի գագաթին է։ Այս ոլորտում նորաստեղծ մասնագիտությունների պակաս չկա։

  • Recent
  • Popular