You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Թոփ ծրագրեր կրթությունդ նոր մակարդակի բարձրացնելու համար - Ամերիա բլոգ
30Հկտ

Թոփ ծրագրեր կրթությունդ նոր մակարդակի բարձրացնելու համար

sepakan business

Պատկերացրու` արթնանում ես, պատուհանից նայում Սագրադա Ֆամիլիա տաճարին, պատրաստվում, վերցնում սուրճ և չուռռոս ու շտապում դասի։

Շատ ֆիլմեր հենց այսպես էլ սկսվում են, ու այս ամենը շատ իրատեսական է: Հնարավորությունները մի քիչ ուսումնասիրելու դեպքում ինքդ էլ կհամոզվես, որ այսպիսի դրվագով քո օրերն էլ կարող են սկսվել:

Գործդ հեշտացնելու համար այսօր առանձնացրել ենք լավագույն ծրագրերը, որոնք կօգնեն քեզ ուսումնական նպատակներիդ հասնելու ճանապարհին:

Erasmus   Erasmus+

Էրազմուսը ուսանողների փոխանակման թերևս ամենահայտնի ծրագրերից է, որը ունի հնարավորությունների լայն շրջանակ: Այն ԵՄ ծրագիր է, որն առաջարկում է բակալավրիատի, մագիստրատուրայի և դոկտորանտուրայի մակարդակներում ուսանողական փոխանակումներ եվրոպական բուհերում։  ԵՄ-ն նաև տրամադրում է մինչև 1,500 եվրո ճանապարհորդության և ամսական 800-900 եվրո՝ կեցության ծախսերը հոգալու համար: Հաշվի առ, որ «Էրազմուս»-ի փոխանակման ծրագրին մասնակցելը ենթադրում է ուսուցման լեզվով դասախոսությունների ունկնդրում, անհատական գրավոր աշխատանքների պատրաստում և քննությունների հանձնում:  

Որոշ  դասընթացներ կազմակերպում են  անգլերենով,  շատերը՝ հյուրընկալող երկրի  լեզվով։ Ուստի կախված այն  երկրից, որտեղ սովորելու ես, անհրաժեշտ է ունենալ համապատասխան լեզվի բավարար մակարդակ: Որպես ևս մեկ առավելություն նշենք, որ ավարտելուց՝ հետո մեկ տարվա ընթացքում, Էրազմուսն աջակցում է շրջանավարտների աշխատանքի տեղավորմանը և պրակտիկային:
 

Flex  FLEX

Future Leaders Exchange (ապագա առաջնորդների փոխանակման) ծրագիրն իրականացվում է Ամերիկյան խորհուրդներ կազմակերպության կողմից։ Մրցույթը հաղթող 9-12-րդ դասարանի դպրոցականները կարող են մեկ տարի անվճար սովորել ԱՄՆ ավագ դպրոցներում` ապրելով ամերիկյան հյուրընկալ ընտանիքներում: Ստացվում է, որ մշակութային փոխանակում տեղի է ունենում նաև հյուրընկալող ընտանիքում: Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է անցնել մի քանի փուլ, որոնցից առաջինը թեստն է: Մյուս փուլերը ներառում են շարադրություններ, ELTIS թեստ, խմբային աշխատանքներ և հարցազրույցներ:
 

 DAAD  DAAD

DAAD-ն ակադեմիական փոխանակման ծրագիր է, որը թույլ է տալիս այլ երկրների ուսանողներին և գիտնականներին ֆինանսավորում ստանալ Գերմանիայում սովորելու համար: DAAD-ի շրջանակում գործում են մի շարք կրթաթոշակային ծրագրեր: Ամսական կրթաթոշակը տատանվում է՝ կախված ծրագրից, և կազմում է ամսական 850-1200 եվրո: Քանի որ Գերմանիայի պետական բուհերում կրթությունն անվճար է կամ պահանջում է միայն չնչին վճարում, այս գումարը թույլ է տալիս ծածկել բոլոր հիմնական ծախսերը: Ծրագիրը հնարավորություն է տալիս մինչ մեկնելը ստանալու գերմաներենի առաջնային գիտելիքներ, իսկ լեզվական հմտությունների հետագա զարգացումը, բնականաբար, տեղի է ունենում տվյալ միջավայրում ապրելու արդյունքում: 
 

ԻմՀայաստան  Իմ Հայաստան, իմ ապագա

Սա Ամերիաբանկի և VISA-ի համատեղ մրցույթն է Հայաստանի պետական և մասնավոր բուհերի բոլոր ուսանողների համար։

Այս նախագիծն ունի երեք կոմպոնենտ՝ կրթաթոշակ 160 ուսանողի, նախագծերի ֆինանսավորում և աշխարհի լավագույն բուհերից մեկում ուսանողական կարճաժամկետ ծրագրի մասնակցելու հնարավորություն:

Կրթաթոշակի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է հավաքել ամենաբարձր միավորներն ըստ հետևյալ երկու չափանիշների`  թեստի արդյունքներ և 2023-2024 ուս․ տարվա միջին ՄՈԳ։

Նախագծի ֆինանսավորում ստանալու և/կամ աշխարհի լավագույն բուհերից մեկի ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է հավաքել ամենաբարձր միավորները և՛ թեստից, և՛ նախագծերի գնահատումից:

Եթե նախագիծը հետաքրքրեց քեզ, անպայման փորձիր:

Նշենք, որ ուսանողները կրթաթոշակը ստանալու են իրենց Visa Student  քարտին:
digital card

Կարդա նաև...

Ինչպե՞ս սովորեցնել երեխաներին ճիշտ վերաբերվել փողին. ուղեցույց 6-18 տարեկանների համար

Ինչպե՞ս սովորեցնել երեխաներին ճիշտ վերաբերվել փողին. ուղեցույց 6-18 տարեկանների համար

Երբ ծնողներին հարցնում ենք՝ արդյոք կարևոր է երեխայի ֆինանսական գրագիտությունը, բոլորը միաձայն դրական են պատասխանում։

Իմ առաջին պորտֆելը. Ինչպե՞ս նվազեցնել ներդրումային ռիսկերը

Իմ առաջին պորտֆելը. Ինչպե՞ս նվազեցնել ներդրումային ռիսկերը

«Որտե՞ղ ներդրում կատարեմ, ի՞նչ արժեթուղթ գնեմ, որ շատ եկամուտ ստանամ», «Իսկ եթե չստացվի՞»․ երևի հաճախ ես քեզ այս հարցերը տալիս, հատկապես եթե նոր ես մուտք գործում ներդրումների աշխարհ:

Ֆիքսվա՞ծ, թե՞ ճկուն ավանդ․ Ո՞րն ընտրել

Ֆիքսվա՞ծ, թե՞ ճկուն ավանդ․ Ո՞րն ընտրել

Այն մասին, որ գումարը բարձի տակ չեն պահում, հաստատ լսել ես: Բայց երբ բանը հասնում է ավանդին, շատերը հայտնվում են երկընտրանքի առաջ՝ ֆիքսվա՞ծ, թե՞ ճկուն։ Սկսում ես փորփրել, որ ընտրես, բայց անհասկանալի տերմինները քննության տոմս են հիշեցնում։

  • Recent
  • Popular