You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot VR-ն ամենուր - Ամերիա բլոգ
24Նյմ

VR-ն ամենուր

3D illustration of VR

Դարեր շարունակ մարդու առաջնային մոտիվացիաներից մեկը պատրանքներն իրականություն դարձնելն է եղել։ Ու եթե կար ժամանակ, երբ պատրանքները շփոթում էին իրականության հետ, հիմա այդ ամենն ավելի քան շոշափելի է։ Ու դրան նպաստել են հենց VR տեխնոլոգիաները։ Հազարավոր կիլոմետրերի վրա հաջողվում է ստեղծել ոչ միայն վիզուալ ներկայություն, այլև փոխանցել զգացողություններ։ 

Ավելին, հազարավոր կիլոմետրերի վրա մարդիկ բավականին հաջող կերպով կազմակերպում են հեռավար ուսուցում, գտել են վիրահատություններ անցկացնելու ձևը, իսկ 3D դիզայնը VR-ի շնորհիվ բոլորովին նոր մակարդակի է հասել։ Եկեք տեսնենք, թե էլ ի՞նչ ոլորտներում են կիրառվում VR տեխնոլոգիաները։ 

Հիշողության բարելավում

Կալիֆոռնիայի համալսարանը հետազոտություն է անցկացրել 27 երիտասարդների և 49 տարեցների շրջանում: Հետազոտության հարցն է` արդյոք Labyrinth-VR հավելվածը կբարելավի հարցման մասնակիցների հիշողությունը: Մասնակիցները պետք է լաբիրինթոսից ելք փնտրեն: Նշենք, որ այսպես նրանք մարզվել են ուղիղ մեկ ամիս։  

Ավագ խումբը երիտասարդների համեմատ կարողանում է բարելավել երկարաժամկետ հիշողության միջին միավորները:
Վերահսկող խումբը խաղում է նմանատիպ խաղ, բայց առանց VR-ի: Պարզվում է, որ VR-ն ավելի արդյունավետ տարբերակ է հիշողությունը ամրապնդելու համար։

Հեռավար ուսուցում

Սթենֆորդի համալսարանը ստեղծել է «Վիրտուալ մարդկանց» դասընթաց, որը փորձարկվել է 2020թ.՝ ինքնամեկուսացման ժամանակ։
2021թ. ամռանը դասընթացի մասնակից ուսուցիչներն ու ուսանողները վիրտուալ իրականության մեջ անցկացրել են 1000 ժամ։ Նրանք ուսումնասիրում էին համակարգչային գիտություն, կենսաբանություն, սոցիոլոգիա, հոգեբանություն, գրականություն և արվեստ:
Ուսանողները նշել են, որ դասընթացի փորձն անսովոր էր, բայց VR-ով նրանք նույնն էին զգում, ինչ իրական դասերին:

VR շարժիչի դիզայն

Սամարայում՝ Կորոլևի համալսարանում, ապագա ինժեներներն ու դիզայներները կսկսեն նախագծել շարժիչներ VR-ում՝ ուսուցիչների կողմից պատրաստված դասընթացի համաձայն: VR հավելվածը թույլ կտա ուսումնասիրել NK-8 շարժիչը, մոդելավորել այն, վերանորոգել և թեստեր անցկացնել։
Սամարայի պետական բժշկական համալսարանում նաև օգտագործվում են տարբեր սիմուլյատորներ, օրինակ` հետազոտելու, տրախեոստոմիա կատարելու համար:

Վերջերս համալսարանի համար մշակվել է ինսուլտի և սրտի կաթվածի առաջին օգնության VR սիմուլյատորը, որը սովորեցնում է ուսանողներին հաղթահարել սթրեսային իրավիճակները:

Վիրաբուժության առաջընթաց

Յեյլի համալսարանն իրականացրել է հետևյալ հետազոտությունը. ինչպե՞ս VR-ի ուսուցումը կազդի լեղապարկի վիրահատության հաջողության վրա:
Հետազոտությանը մասնակցել է 16 ասպիրանտ վիրաբույժ: Մի խումբը վերապատրաստվել է ստանդարտ ծրագրով, իսկ մյուսը՝ վիրտուալ իրականության լրացուցիչ ուսուցմամբ։

Արդյունքները. VR-ով վերապատրաստված վիրաբույժները վիրահատությունն ավարտել են 29%-ով ավելի արագ: Այն մարդկանց դեպքերում, որոնք չեն մասնակցել VR վերապատրաստմանը, սխալվելու հավանականությունը 9 անգամ ավելի բարձր էր: Ավելի մեծ էր նաև լեղապարկի վնասվածքի կամ որևէ հյուսվածքի այրման հավանականությունը՝ շուրջ 5 անգամ:

Վիրտուալ շրջագայություններ Ալթայում

AlSU-ի կենսաբանները Ալթայում կատարած արշավի ժամանակ ձայնագրել են 26 տեսանյութ՝ 360 աստիճան ֆորմատով։ Բոլորը կարող են այցելել գեղեցիկ վայրեր՝ առանց տանից դուրս գալու: Տեսանյութերը վերբեռնվում են YouTube-ում, և այն ամենը, ինչ հարկավոր է, VR ակնոց և սմարթֆոն։ Հեղինակներն իրենց նյութերն օգտագործում են նաև «Համակարգչային տեխնոլոգիաները կենսաբանության մեջ» առցանց դասընթացում։

Լուրջ վիրահատությունների նախապատրաստում

Բրազիլիայում VR-ի օգնությամբ կատարել են բավականին բարդ վիրահատություն ՝ բաժանել են սիամական երկվորյակներին։
Լոնդոնի վիրաբույժները VR ինժեներների հետ մշակել են երկվորյակների անատոմիայի ճշգրիտ 3D մոդել՝ օգտագործելով CT և MRI մեխանիզմները: Դրա վրա բուժաշխատողները վերապատրաստվել են վիրահատությունից առաջ և փնտրել ամենաարդյունավետ և անվտանգ միջոցը։

Իրական վիրահատությունը տևել է ընդհանուր առմամբ 27 ժամ, բաղկացած է եղել յոթ առանձին վիրահատություններից, որոնցում ներգրավվել է ավելի քան 100 բժիշկ: Երեխաների գլուխները հաջողությամբ բաժանվել են:
 

Կարդա նաև...

Մեքենա սրահի՞ց, թե՞ շահագործված. Ո՞րը գնել և ի՞նչ սպասել

Մեքենա սրահի՞ց, թե՞ շահագործված. Ո՞րը գնել և ի՞նչ սպասել

Մտածում ես մեքենա գնելու մասին, բայց չգիտես` որն ընտրել: Մի կողմից` նորը թանկ է, մյուս կողմից` հինը ռիսկային է. չգիտես, թե որքան կծառայի ու իրականում ինչ պատմություն ունի:

Սովորում ենք խաղալով. ֆինանսական գրագիտություն երեխաների համար

Սովորում ենք խաղալով. ֆինանսական գրագիտություն երեխաների համար

Ֆինանսական ոլորտի գուրուները պնդում են, որ ավելի կարևոր է երեխաներին ֆինանսական գրագիտություն սովորեցնել վաղ տարիքից ու դա անել ոչ թե ավանդական մեթոդներով, այլ ամենահասարակ խաղերի օգնությամբ։ 

Tech + Business.  Մասնագիտություններ, որոնք ձևավորում են ապագան

Tech + Business. Մասնագիտություններ, որոնք ձևավորում են ապագան

Այն մասին, թե ինչպես են տեխնոլոգիաները վերափոխում աշխատաշուկան, բազմիցս խոսել ենք: Այս բլոգում կարող ես կարդալ, թե որ մասնագիտությունները պահանջված կլինեն 2030-ին, իս...

  • Recent
  • Popular