Ինչպե՞ս կարող ես գումար աշխատել թվային ներդրումներով - Ամերիա բլոգ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
03Հկտ

Ինչպե՞ս կարող ես գումար աշխատել թվային ներդրումներով

nor te hin meqena

Ներդրումների անցյալ vs ներկա

Պատկերացրու` ապրում ես հեռավոր 1980-ականներում. պատրաստվում ես ներդրում կատարել ու գնել X ընկերության բաժնետոմս: Վարձում ես միջնորդ, պայմանավորվում նրա հետ ու գնում-հասնում «ներդրումային շուկա»` արժեթուղթ գնելու համար: Գնում ես ու տեսնում, որ փակ է: Վերջ. այդ օրդ ներդրումների համար ավարտված է:

Այո, մի ժամանակ ներդրումներով զբաղվելն իսկական «գլխացավանք» էր: Բայց դա հեռավոր 80-ականներին էր: Հիմա տեղափոխվենք 2024թ.։

Մինչ դու կարդում էիր այս բլոգը, ինչ-որ մեկը իր հեռախոսով գնեց բաժնետոմս ու դարձավ խոշոր ընկերության բաժնետեր: Ու դա ամենևին էլ «կույր» գնում չէր, որովհետև նա տեսել էր ընկերության ֆինանսական ցուցանիշները վերջին տարում: Բոլոր փոփոխությունները նրա աչքի առաջ են. նա հստակ գիտի, թե այս պահին ինչ արժեն իր բաժնետոմսերը: Դա նշանակում է, որ նա կարող է ճիշտ պահի վաճառել դրանք ու մեծ գումար աշխատել: Իսկ բաժնետոմսերը կարող են շատ աճել, եթե խելամիտ ներդրում կատարես: Դիտարկենք Apple-ի օրինակը: 1980-ին Apple-ի մեկ բաժնետոմսի գինը 22$ էր: Նրանք, ովքեր կատարել էին թեկուզ 500$-ի ներդրում, հետագայում միլիոններ են վաստակել իրենց ներդրումից: 1980-ականներից ի վեր Apple-ի 1 բաժնետոմսի գինն աճել  է 2302 անգամ:

 

Ո՞վ կարող է ներդրում կատարել


Առաջին բանը, որ շատերը մտածում են ներդրումների մասին լսելիս, «Իմ խելքի բանը չէ» կամ «Գումարս չի հերիքի»: Սա գուցե ճիշտ լիներ նույն 80-ականներին, բայց ոչ հիմա: Բացատրենք` ինչու:

Գումարը խնդիր չէ: Այսօր դու կարող ես ներդնել գրեթե ցանկացած գումար։ Ներդրումներն ամենևին էլ միայն ապահովված մարդկանց գործը չեն: Պարզ է` որքան շատ ներդրում կատարես, այնքան ավելի մեծ շահույթ ունենալու հնարավորություն կստանաս: Բայց ներդրում կատարել կարող է ցանկացածը:

Մեծ միջնորդավճարներ չկան: Թվային հարթակների առավելությունն այն է, որ դու ես քո ներդրումների տերը. այլ անձանց հետ կապված չես ու պարտավոր չես վճարել նրանց: Եթե ուզում ես վարձել պրոֆեսիոնալ մեկին, ով կզբաղվի քո ներդրումներով, այլ հարց է: Բայց ընտրությունը քոնն է:

Ամեն ինչ օնլայն է: Ներդրում կատարելու համար ստիպված չես քեզ նեղություն տալ, ժամանակ կորցնել ու ինչ-որ տեղ գնալ: Ամեն ինչ հասանելի է օնլայն և անգամ քո հեռախոսում: Հեռախոսով գնում ես, հեռախոսով հետևում գնային փոփոխություններին, հեռախոսով էլ վաճառում երբ պետք է:

Եթե ուզում ես ծանոթանալ ներդրումային կյանքը հեշտացնող նորարար լուծումներին, կարող ես հոկտեմբերի 4-ին, 5-ին կամ 6-ին մասնակցել տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսին` DigiTec-ին: Կծանոթանաս հայկական ներդրումային հարթակներին, կիմանաս ավելին ներդրումների մասին և կմասնակցես հետաքրքիր խաղերի ու նվերներ կստանաս:

 

4+4 xorurd sovorelu hamar

 

Հնարավո՞ր է կորցնել ողջ գումարը

Պատկերացրու` ունես 5000$: Այդ 5000$-ն ուղարկում ես 5 տարբեր ուղղաթիռներով (ամեն ուղղաթիռում` 1000$): Որքա՞ն հավանական է, որ այդ 5 ուղղաթիռներն էլ վթարի կենթարկվեն, ու դու կկորցնես քո ամբողջ գումարը: Այ հենց նույնքան է քո ներդրած ողջ գումարը կորցնելու հավանականությունը, եթե ներդրումային պորտֆել ես ստեղծում. ներդրումային տերմիններով ասած` դիվերսիֆիկացնում ես ներդրումներդ: Ի՞նչ է սա նշանակում է: Դու քո 5000$-ը ներդնում ես ոչ թե մեկ, այլ տարբեր ու իրար հետ չկապված ընկերություններում: Եթե մի ընկերության գործերը վատանան, դու չես կորցնի քո ողջ գումարը, որովհետև գումարիդ միայն մի մասն ես այդտեղ ներդրել: Օրինակ` COVID 19-ի ժամանակ ավիաընկերությունները լուրջ կորուստներ կրեցին, փոխարենը մեծ շահույթ էին ստանում դեղատները: Նրանք, ում ներդրումային պորտֆելում առկա էին և´ ավիաընկերությունների, և´ դեղատների բաժնետոմսեր, այդքան էլ սուր չզգացին COVID-ի ազդեցությունը. դեղատների բաժնետոմսերի աճը փոխհատուցեց ավիաընկերությունների բաժնետոմսերի անկումը: Այնպես որ, պետք է դիվերսիֆիկացված պորտֆել կազմել: Գրագետ ներդրումային պորտֆել կազմելու մասին առավել մանրամասն կարող ես կարդալ մեր «Ինչպե՞ս նվազեցնել ներդրումային ռիսկերը» հոդվածում:

 

Ինչի՞ց սկսել

Ենթադրենք, որոշել ես քո խնայած գումարով ներդրումներ կատարել: Ինչի՞ց սկսել:

Նախ պիտի հասկանաս` որտեղ ներդրում կատարել: Դրա համար պիտի մի փոքր ուսումնասիրես շուկան, որ ընտրես մեծ պոտենցիալ ունեցող ընկերություններ: Քեզ պետք են որոշ հարթակներ ու գործիքներ, որոնք կօգնեն հետևել բաժնետոմսերի գների փոփոխություններին, շուկայի նորություններին, ծանոթանալ վերլուծություններին: Ներդրումների վերաբերյալ 10+ լավագույն հարթակների ու գործիքների մասին կարող ես կարդալ այստեղ: Իսկ հայալեզու բովանդակության համար հետևիր մեր տելեգրամյան ալիքին: Այստեղ մենք պարբերաբար հրապարակում ենք նորություններ, ուսուցողական նյութեր, ներդրումային գաղափարներ, գրաֆիկներ ու աղյուսակներ, որ դու պատկերացնես, թե ինչ է կատարվում ներդրումների աշխարհում:

Եթե արդեն որոշել ես` որտեղ կարելի է ներդրում կատարել, ընտրիր ներդրումներով զբաղվելու վստահելի հարթակ: MyAmeria հավելվածի MyInvest բաժնում կարող ես բացել բրոքերային հաշիվ 5 րոպեում: Այստեղ կգտնես 30+ շուկաների ավելի քան 20 000 արժեթղթեր: Ընդամենը պետք է ներքևի աջ անկյունում սեղմել MyInvest, այնուհետև «Ինչ գնել» կոճակը, ընտրել արժեթուղթը և կատարել գործարքը: MyInvest-ից օգտվելու ամբողջական ուղեցույցին կարող ես ծանոթանալ այստեղ:

bacir broqerayin hashiv

Կարդա նաև...

10+1 տուրիստական հավելված, որ հանգիստդ հանգիստ անցնի

10+1 տուրիստական հավելված, որ հանգիստդ հանգիստ անցնի

Հիշու՞մ ես՝ մեր բլոգի այս տարվա առաջին նյութն արձակուրդից անցնցում վերադառնալու մասին էր։

Ո՞ր մուլտֆիլմերն են օգնում ֆինանսապես ավելի գրագետ դառնալ

Ո՞ր մուլտֆիլմերն են օգնում ֆինանսապես ավելի գրագետ դառնալ

Հոգեբաններն ասում են՝ երեխաներին գումար պետք է տալ փոքր տարիքից, թույլ տալ տնօրինել սեփական միջոցները՝ ծախսել ըստ անհրաժեշտության ու խնայել։

Սև ուրբաթը շաբաթից շուտ եկավ

Սև ուրբաթը շաբաթից շուտ եկավ

Եթե ամբողջ աշխարհում «Սև ուրբաթը» միայն մեկ օր է՝ նոյեմբերի վերջին ուրբաթը, ապա Հայաստանում այն սկսվում է 1-2 շաբաթ առաջ և շարունակվում գրեթե մինչև Ամանոր։ Ամեն դեպքում որոշ խանութ-սրահներ պահպանում են ավանդույթն ու զեղչ հայտարարում միայն այդ օրը։

  • Recent
  • Popular