You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Ինչպես լավացնել ուղեղի աշխատանքը - Ամերիա բլոգ
09Օգս

Ինչպես լավացնել ուղեղի աշխատանքը

3D illustration of brain on the green background

Ուղեղը մարմնի ծավալի ընդամենը 2%-ն է կազմում, բայց կառավարում է մեր ամբողջ մարմինը: Նա ևս ծերանալու հակում ունի, բայց եթե անընդհատ մարզես ու նոր մարտահրավերներ նետես նրան, այն քեզ ավելի երկար կծառայի:

Ուղղի՛ր մեջքդ

Մայրիկները մի բան գիտեն, որ միշտ հորդորում են ուղիղ պահել մեջքը. ուղղահայաց դիրքում էներգիան ավելի արագ է հասնում մեր գլխուղեղի բջիջներին, լավանում է տրամադրությունը ու բարձրանում ինքնավստահությունը:

Լա՛վ սնվիր

Իսկ տատիկների համար դու միշտ քաղցած ես։ Սնվի՛ր առողջ ու չափավոր՝ չենթարկվելով տատիկի հարձակումներին: Շատ օգտագործի՛ր ընկուզեղեն, ձկնեղեն, հացահատիկեղեն, մրգեր ու բանջարեղեն:

Պահպանի՛ր ֆիզիկական ակտիվությունը

Մարզվելիս քո սրտի ռիթմը մեծանում է, թթվածինը ուղեղ է հասնում շատ ավելի արագ, ու զարգանում են ուղեղի նոր բջիջներ: Դու դառնում ես ավելի արդյունավետ:

Պահպանի՛ր մտավոր ակտիվությունը

Նոր բաներ փորձարկելը կօգնի մարզել ուղեղը. սովորի´ր նոր լեզու կամ կիթառ նվագել:

Արա՛ «էլեկտրոնային դեթոքս»

Քնից 30-60 րոպե առաջ անջատի´ր բոլոր էկրանները:

Մեդիտացիա արա՛

Դի՛ր մեդիտացիոն երաժշտություն, խաղաղվի՛ր ու գրկի՛ր բարձդ։
 

Կարդա նաև...

Dopamine Detox. Ինչպե՞ս է այն խնայում քո բյուջեն

Dopamine Detox. Ինչպե՞ս է այն խնայում քո բյուջեն

Պատահե՞լ է, որ սոցիալական ցանցերն ես թերթում, հետո հայտնվում օնլայն խանութում, իսկ մի քանի րոպե անց արդեն մտածում ես՝ «Լավ, ինչո՞ւ չգնեմ»։ Կամ աշխատանքային ծանր օրվանից հետո որոշում ես քեզ «մի փոքր ուրախացնել» և տուն ես վերադառնում հերթական ոչ այնքան անհրաժեշտ գնումով։

Ինչպե՞ս կանխել հուզական այրումը կամ burnout-ը. 5 խորհուրդ բիզնեսմեններին

Ինչպե՞ս կանխել հուզական այրումը կամ burnout-ը. 5 խորհուրդ բիզնեսմեններին

Բիզնես սկսելը միշտ ոգևորիչ է: Դու վերջապես ունես քե սեփականը, մոտիվացված ես ու անում ես առավելագույնը, որ այն հաջողի (երբեմն առանց քեզ խնայելու): Իսկ ի՞նչ է սովորաբար հաջորդում այս ոգևորությանը. անքուն գիշերներ, անվերջ թվեր, զանգեր և օրեր, երբ անգամ սուրճը չի փրկում։

Ի՞նչ ֆիլմ դիտել: Բացահայտում ենք ներդրումային աշխարհը

Ի՞նչ ֆիլմ դիտել: Բացահայտում ենք ներդրումային աշխարհը

Ներդրումների աշխարհը, ինչպես կինոաշխարհը, լի են անկանխատեսելի զարգացումներով, ռիսկով ու ադրենալինով: 

  • Recent
  • Popular