Ինչպե՞ս խուսափել մարքեթոլոգների ծուղակներից - Ամերիա բլոգ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
03Նյմ

Ինչպե՞ս խուսափել մարքեթոլոգների ծուղակներից

3D illustration of shopping

Գնում ես ձեր բակի խանութ`  հաց ու կաթ գնելու, բայց վերադառնում ես երկու լի տոպրակով. ծանո՞թ իրավիճակ է:

Դե արի՛ պատմենք, թե ինչպես կարող ես խուսափել չպլանավորված գնումներից:

Ամեն ինչ իր տեղում

Իմպուլսիվ գնումներն իրականում այնքան էլ իմպուլսիվ չեն: Մերչենդայզերները լավ գիտեն իրենց գործը: Ապրանքների դասավորությունն ու համակարգումը մասնագիտություն է, որն ունի իր կանոնները: Օրինակ`  հացը, կաթնամթերքը տեղադրված են խանութի ամենավերջում, այն էլ`  իրարից շատ հեռու: Դրանք գնելու համար դու անցնում ես տարբեր ապրանքների կողքով և վերցնում նաև դրանք, իսկ դրամարկղի մոտ քեզ սպասում են շոկոլադները: Վիճակագրությունը փաստում է, որ գայթակղությանը չեն դիմանում շատերը:
Հագուստի խանութներում էլ է նույն կերպ: Սրահներում կողք կողքի դրված են  գունային և ոճային գեղեցիկ համադրությամբ շապիկներ և տաբատներ, պայուսակները ցուցադրված են կոշիկների մոտ, իսկ դրամարկղում սպասում են աքսեսուարներն ու օծանելիքները:

Ինչպե՞ս խուսափել ավելորդ ծախսերից

- Կազմի՛ր անհրաժեշտ իրերի  ցանկ և հետևի՛ր դրան:
- Նախապես հաշվի՛ր, թե որքան գումար ես նախատեսում ծախսել և հետևի՛ր քո  բյուջեին: Իսկ եթե նախատեսում ես գնումներ կատարել կանխիկ եղանակով, ապա նախատեսվածից ավելի կանխիկ գումար մի՛ վերցրու:
- Սոված մի՛ գնա խանութ:
- Շոփինգի գնալուց առաջ ուսումնասիրի՛ր զգեստապահարանդ, կազմի՛ր համադրություններ և տե՛ս, թե ինչն է պակասում: Այսպես կխուսափես հերթական շապիկը գնելուց: Չէ՞ որ այսօր իր աստեղային ժամին սպասող վերնաշապիկի համար տաբատ էիր փնտրում:
- Խանութում ուսումնասիրի՛ր դարակների վերևում և ներքևում  դրված ապրանքները: Այդտեղ սովորաբար ավելի մատչելի տարբերակներ կգտնես:

Դեֆիցիտի էֆեկտ

Հաճախ վաճառողները ստեղծում են ապրանքի բացակայության էֆեկտ`  քո աչքին բարձրացնելով ապրանքի գինը: Օրինակ`  օնլայն խանութներում հաճախ կարելի է նկատել, որ ապրանքի կողքին նշված է առկա սահմանափակ քանակը, օրինակ`  3 հատ: Հյուրանոցների դեպքում էլ գործում նույն մեխանիզմը: Կայքում կարող ես տեսնել, թե զուգահեռաբար քանի հոգի է դիտարկում տվյալ հյուրանոցը: Այս քայլերը միտում ունեն շտապեցնելու քեզ և դրդելու գնման:

Ինչպե՞ս չտրվել խուճապի

- Մի՛ շտապիր, նույնիսկ եթե քո նախընտրած ապրանքից մնացել է մի քանի հատ:  Եթե այն սպառվի, ապա այլ խանութում հնարավոր կլինի գտնել այն միգուցե ավելի մատչելի արժեքով:
- Միանգամից գնում մի՛ կատարիր, հատկապես եթե խոսքը խոշոր գնումների մասին է: Ավելացրո՛ւ այն զամբյուղում, հաջորդ օրը թարմ ուղեղով մեկ անգամ էլ մտածի՛ր`  արժե գնել, թե ոչ:
- Մի՛ շտապիր դիմել խնայողական հաշվիդ օգնությանը: Օրինակ`  եթե որևէ օնլայն դասընթաց ես ցանկանում գնել, և մնացել է մի քանի օր, փորձի՛ր ճշտել, թե ինչ հաճախականությամբ է կազմակերպվում այդ դասընթացը:

Միֆ զեղչեր և ակցիաներ

Կան սրահներ, որոնք ոչ թե իրական զեղչեր են տրամադրում, այլ ստեղծում են զեղչի իմիտացիա: Որոշ խանութներ էլ զեղչերը տրամադրում են միայն իրենց քարտապաններին: Իհարկե, կան խանութներ, որոնց զեղչերն իրական են ու շոշափելի: Դրա համար պետք է կարողանալ տարբերել իրական զեղչը միֆից և չընկնել թակարդը:

Ինչպե՞ս տնտեսել

- Մանրամասն ուսումնասիրի՛ր, թե որ դեպքում է տրամադրվում զեղչը:
- Ստուգի՛ր`  արդյոք դրամարկղում հաշվել են զեղչը
- Երբ զեղչը գործում է մի քանի ապրանք գնելու դեպքում, մտածի՛ր`  արդյոք քեզ անհրաժեշտ են այդ ապրանքները:
- Երկար ժամանակով որևէ բաժանորդագրություն ձեռք բերելն ավելի մատչելի է, բայց, օրինակ,  ֆիթնես ակումբի տարեկան բաժանորդագրություն ձեռք բերելիս լավ մտածի՛ր`  արդյոք դու պատրաստ ես կանոնավոր կերպով հաճախել մարզումների: Հակառակ դեպքում տարեկան բաժանորդագրությունը կլինի գումարի կորուստ:
- Երբ պատրաստվում ես խոշոր գնում կատարել, համեմատի՛ր  գները: Օնլայն խանութների առկայությունը թույլ է տալիս դա անել հաշված րոպեների ընթացքում:
 Խորամանկ գնապիտակներ
Մեր ուղեղը  հաճախ մեզ խաբում է: Օրինակ`  3900 թիվը ընկալում է 3000, այնինչ դա ավելի մոտ է 4000-ին: Վաճառողներն օգտվում են այս հնարքից և գները նշում են հենց այս կերպ`  դրանով դրդելով քեզ գնումների:

Ի՞նչ անել

Նման գնապիտակների դեպքում կենտրոնացի՛ր և գումարը մեծացրո՛ւ դեպի վերև`  իրական հաշվարկ կատարելու համար:
Առջևում Սև ուրբաթն է: Այդ առիթով արժի մեկ անգամ էլ կարդալ այս նյութը մինչ գնումներ անելը:

 

Կարդա նաև...

4 անվճար հարթակ, որոնք կօգնեն ֆինանսական գիտելիք ստանալ

4 անվճար հարթակ, որոնք կօգնեն ֆինանսական գիտելիք ստանալ

Այսօր կան բազմաթիվ հարթակներ, այդ թվում` անվճար, որտեղ կարող ես քեզ ու քո պահանջներին հարմար դասընթացներ գտնել ֆինանսների ամենատարբեր ուղղությունների վերաբերյալ:

Visa VS MasterCard: Որո՞նք են նմանություններն ու տարբերությունները

Visa VS MasterCard: Որո՞նք են նմանություններն ու տարբերությունները

«Mastercard, թե՞ Visa»․ վստահ ենք, որ վճարային քարտ պատվիրելիս սա առաջին հարցն է, որի շուրջ մտածում ես։

Ֆինանսների մասին լավագույն գրքերը երեխաների համար

Ֆինանսների մասին լավագույն գրքերը երեխաների համար

Մեր բլոգում բազմիցս խոսել ենք ֆինանսական գրագիտության մասին և եկել այն եզրակացության, որ երեխաների հետ ֆինանսների ու փողի մասին խոսելը դժվար է, բայց շատ անհրաժեշտ:

  • Recent
  • Popular