You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Ինչպե՞ս խելացի կառավարել տոնական ծախսերը և խուսափել պարտքերից - Ամերիա բլոգ
19Դկտ

Ինչպե՞ս խելացի կառավարել տոնական ծախսերը և խուսափել պարտքերից

incbpes xelaci karavarel tonakan caxsery

✨ Լույսերը վառվում են, գնումների ցուցակը  մեծանում է, նվերների ցանկը`  երկարում: Ամանորը գալիս է, իսկ ծախսերը մի տեսակ սկսում են առանձին կյանքով ապրել: Ամեն անգամ հաշիվի մնացորդը ստուգելիս հարց է առաջանում`  «Ե՞րբ ու ինչպե՞ս»:


Բայց ամանորյա ծախսերը կառավարելը չի նշանակում հրաժարվել ամեն ինչից ու զոհաբերել տոնական տրամադրությունը։ Ճիշտ մոտեցմամբ կարելի է լիարժեք վայելել տոնը` միաժամանակ խնայելով ու չվտանգելով քո «ֆինանսական առողջությունը»։

Պարզապես պետք է մի քիչ պլան, մի քիչ սառնասրտություն և մի փոքր հեռատեսություն:
 

Խմբավորիր գնումները և սահմանիր ծախսի առավելագույն շեմ 👛

Նախապես որոշիր, թե որքան ես պատրաստ վճարել նվերների, տոնական զարդարանքի և սննդի համար։ Յուրաքանչյուր խմբի համար սահմանիր առավելագույն շեմ և փորձիր չանցնել այն։
Սա պարզ, բայց շատ արդյունավետ քայլ է․ գումարն արդեն հասցե ունի, և դու ավելի քիչ ես տրվում գայթակղություններին։

 

Կազմիր ամանորյա գնումների ցանկ 📋

Տոնական քաոսը սկսվում է հենց այն պահին, երբ գնումների ես գնում առանց ցուցակի: Կարող ես շատ պարզ ցուցակ կազմել, օրինակ` note-երի մեջ մի քանի տողով նշիր անհրաժեշտ հիմնական ապրանքները։
 

Կատարիր խելացի և հաշվարկված գնումներ 🛍️

Ամանորին գնումներ կատարելիս հաճախ հաղթում են հույզերը։ Լույսեր, երաժշտություն, «վերջին հնարավորության» առաջարկներ։ Բայց հենց այստեղ է պետք մի պահ կանգ առնել ու մտածել` արդյոք դա իրոք անհրաժեշտ է քեզ։
 

Նվերները պատրաստիր նախապես 🎁

Դեկտեմբերյան զեղչերը ոչ միշտ են այնքան «շահավետ», որքան թվում են առաջին հայացքից։ Նախապես պլանավորած գնումներն օգնում են խուսափել իմպուլսիվ ծախսերից ու ավելորդ պարտքերից։ Փորձիր գնել նվերները մաս-մաս, օրինակ` սկսիր նոյեմբերից:
 

Կատարիր ամբողջական պատվերներ 📦

Եթե օնլայն գնում ես կատարում, ուշադրություն դարձրու անվճար առաքման շեմին։ Ավելի խելացի է մեկ ամբողջական պատվեր անել, քան մի քանի անգամ առաքման գումար վճարել:
 

Մի վախեցիր ասել «ոչ» ❌

Թեև հակասական կհնչի, բայց «Ավելացրու ևս 3000 ֏ պատվեր ու ստացիր նվեր» առաջարկները հաճախ շատ թանկ են նստում։
Հատկացրու 10 րոպե և փորձիր հստակ հասկանալ՝ առաջարկը իրո՞ք շահավետ է, թե՞ պարզապես հերթական թակարդ է:

 

Նվերները պատրաստիր ինքդ 💝

Պարտադիր չէ, որ ամանորյա նվերը լինի թանկ, որպեսզի արժեք ունենա։
Ինքնուրույն պատրաստած նվերը արտահայտում է ուշադրություն, ժամանակ և իրական հոգատարություն։ Handmade նվերները հաճախ ավելի երկար են հիշվում ու իրական արժեք ստեղծում: Մի մոռացիր, որ տոները նյութական նվերներով չեն ջերմանում:

 

Խուսափիր պարտքերից ⚠️💰

Ամանորը բոլորի համար ֆինանսապես ծանր շրջան է։ Քո հարազատներն ու ընկերները նույնպես ունեն իրենց ծախսերն ու պարտավորությունները։


Եթե հավելյալ ֆինանսական միջոցների կարիք ունես, ավելի առողջ լուծում է օգտվել ֆինանսական գործիքներից, որոնք թույլ են տալիս գնումների համար վճարել մաս-մաս` առանց տոկոսների:

Desktop/Tablet Image

 

Հիշիր, որ տոներից հետո էլ կյանք կա 💡

Շատերը մոռանում են, որ ծախսերը չեն ավարտվում հունվարի 1-ին։ Իրական կյանքը սկսվում է հենց հետո։ Հաշվի առ՝

  •  կոմունալները,
  • վարկային մարումները,
  •  առօրյա ծախսերը:

Հետտոնական ֆինանսական ճնշումը հաճախ ավելի ծանր է, քան տոնականը, եթե դրան պատրաստ չես։ Ամանորը պետք է լինի ջերմ, ուրախ ու հիշվող, բայց ոչ պարտքով, սթրեսով կամ էլ դատարկ հաշվով։

Ծախսերի խելացի կառավարումը քեզ թույլ է տալիս վայելել տոնը՝ առանց հետագայում ֆինանսապես վերականգնվելու անհրաժեշտության:
Եվ հավատա՝ դա ամենալավ ամանորյա նվերն է, որ կարող ես անել ինքդ քեզ։

 

 

Կարդա նաև...

Ինչո՞ւ ներդրումներ կատարել պարտատոմսերում

Ինչո՞ւ ներդրումներ կատարել պարտատոմսերում

Այստեղ փորձելու ենք պարզ բառերով պատմել քեզ պարտատոմսերի մասին, որպեսզի օգնենք ֆինանսապես ավելի գրագետ դառնալ ու առաջին քայլերն անել ներդրումների ոլորտում:

Ֆինանսական ծուղակներ սոցիալական ցանցերում. Ինչպե՞ս խուսափել

Ֆինանսական ծուղակներ սոցիալական ցանցերում. Ինչպե՞ս խուսափել

Սոցիալական տարբեր հարթակներում մենք ստանում ենք բազմաթիվ նոր գիտելիքներ, օրինակ` սովորում ենք նոր բաղադրատոմսեր, ֆիզիկական վարժություններ և նույնիսկ ֆինանսական խորհուրդներ ենք ստանում։

Սքրոլ, քլիք, գնում․ ինչպե՞ս են ձևավորվում ծախսելու քո սովորությունները

Սքրոլ, քլիք, գնում․ ինչպե՞ս են ձևավորվում ծախսելու քո սովորությունները

Նկատե՞լ ես, թե ինչպես կարող է Instagram-ի մի կարճ Reel-ն ազդել որևէ իր գնելու քո որոշման վրա։

  • Recent
  • Popular