Օվերդրա՞ֆտ, վարկային գի՞ծ, թե՞ սպառողական վարկ - Ամերիա բլոգ
23Օգս

Օվերդրա՞ֆտ, վարկային գի՞ծ, թե՞ սպառողական վարկ

nor te hin meqena

Բոլորիս կյանքում էլ լինում է, երբ գումար է պետք, բայց աշխատավարձը ստացած չենք լինում, խնայած գումար էլ չունենք: 

Ի՞նչ անել. վարկ վերցնե՞լ: Վարկատեսակներն այսօր այնքան բազմազան են. օվերդրաֆտ, վարկային գիծ, սպառողական վարկ: Ինչպե՞ս կողմնորոշվել, թե որն է քեզ պետք:

Այսօր Ամերիա բլոգում խոսում ենք վարկերի տեսակների և դրանց տարբերությունների մասին:

Օվերդրաֆտ

Օվերդրաֆտը լավագույն լուծումն է չնախատեսված իրավիճակների համար, երբ քեզ շտապ գումար է պետք, բայց այն չկա կամ չի հերիքում: Այն քո «ապահով գոտին» է, որ դու ձեռքիդ տակ միշտ գումար ունենաս:  Ենթադրենք` դու պիտի կատարես 100 000 դրամի գնում, բայց քո հաշվին ընդամենը 50 000 դրամ է: Եթե ունես օվերդրաֆտ, դու կարող ես վճարել քո 100 000-ը: Միայն թե այս դեպքում հաշիվդ կդառնա ‒50 000 դրամ: Հետո եթե քո հաշվին մուտքագրես պայմանական 200 000 դրամ, 50 000-ն ավտոմատ «կծածկի» բացասական հաշիվդ, և կմնա 150 000-ը: Ստացվում է դու միշտ էլ կարող ես վճարել այնքան, որքան թույլ է տալիս օվերդրաֆտդ, անգամ եթե հաշվիդ այդքան գումար չունես:

Կարիք չկա ամեն անգամ դիմել օվերդրաֆտի համար: Դու մեկ անգամ ստանում ես օվերդրաֆտ, և այն միշտ լինում է քո հաշվի վրա: Օվերդրաֆտի տոկոսը հաշվարկվում է միայն ծախսված գումարի նկատմամբ: Այսինքն` եթե անգամ դու ունես 1 մլն դրամ օվերդրաֆտի հնարավորություն, բայց ծախսել ես 50 000-ը, վճարելու ես միայն այդ 50 000-ի տոկոսը: Օվերդրաֆտը կցված է քո հաշվին, և այն կարող ես անվճար կանխիկացնել: Այս դեպքում առկա է նվազագույն վճար, բայց ստիպված չես լինի ամեն ամիս մեծ գումար վճարել: Հանգիստ կարող ես տարբեր չափերով մարումներ կատարել` կախված քո այդ ամսվա ֆինանսական վիճակից: Բայց պիտի հաշվի առնես, որ որքան շատ լինի օվերդրաֆտից ծախսված գումարը, այնքան շատ տոկոս կվճարես:

Ամերիաբանկում առանց գրավի օվերդրաֆտ կարող ես ստանալ աշխատավարձիդ մինչև 4-ապատիկ, իսկ որոշ ոլորտներում աշխատելու դեպքում՝ նաև 14-ապատիկի չափով: Գրավ ունենալու դեպքում դրա գնի 40-50%-ի չափով գումարի ստացումը երաշխավորված է:
Առանց գրավի օվերդրաֆտ կարող ես ստանալ օնլայն` առանց բանկ գալու:

order card via MyAmeria

Վարկային գիծ

Վարկային գիծը նման է օվերդրաֆտին, բայց մի փոքր այլ կերպ է աշխատում: Այս դեպքում դու ունես որոշակի սահմանաչափ, օրինակ` 1 մլն դրամ, որն առանձին հաշիվ է: Դու այդ սահմանաչափից ծախսում ես որոշակի գումար, որը պիտի ժամանակի ընթացքում մարես: Ընդ որում, ժամկետը ֆիքսված չէ. դու ստիպված չես, օրինակ, 2 տարում մարել այդ գումարը:

Տոկոսն այս դեպքում էլ հաշվարկվում է միայն ծախսված գումարի նկատմամբ: Բայց վարկային գծի գումարը 51 օրում վերադարձնելու դեպքում դու տոկոս չես վճարի: Ի տարբերություն օվերդրաֆտի` վարկային գիծը նպատակահարմար է անկանխիկ օգտագործել, քանի որ կանխիկացման վճարը բարձր է:  Այս դեպքում էլ առկա է պարտադիր նվազագույն վճար, որը կախված է ծախսված գումարի չափից: Դրանից զատ դու ես որոշում որքան ավել վճարել: Եթե ֆինանսական վիճակդ լավ է, ավել կվճարես ու կնվազեցնես պարտքդ, եթե ոչ, միայն նվազագույնը կվճարես:

Ամերիաբանկում առանց գրավի վարկային գիծ կարող ես ստանալ աշխատավարձիդ մինչև 4-պատիկի, իսկ որոշ ոլորտներում աշխատելու դեպքում՝ նաև 14-ապատիկի չափով: Գրավ ունենալու դեպքում դրա գնի 40-50%-ի չափով գումարի ստացումը երաշխավորված է:
Առանց գրավի վարկային գիծ կարող ես ստանալ նաև օնլայն` առանց բանկ գալու:

 

order card via MyAmeria

Սպառողական վարկ

Եթե պլանավորում ես մեծ ծախսեր կատարել և ունես կայուն եկամուտ, քեզ հարմար է սպառողական վարկը: Օրինակ` տան համար ուզում ես նոր կահույք և տեխնիկա գնել կամ պլանավորում ես թանկարժեք ճամփորդության մեկնել: Այս դեպքում կարող ես ստանալ աշխատավարձիդ մինչև 8-ապատիկի չափով գումար, բայց ամեն ամիս պիտի ֆիքսված մարումներ կատարես: Տոկոսն այս դեպքում չի հաշվարկվում ծախսված գումարի նկատմամբ: Այսինքն` եթե դու վերցրել ես 3 մլն դրամի սպառողական վարկ՝ ամսական 20%-ով, ապա վճարելու ես հենց այդ 3 մլն-ի տոկոսը` անկախ նրանից, թե որքան ես ծախսել: Բացի այդ, սպառողական վարկը պետք է մարես սահմանված ժամկետում: Այն օվերդրաֆտի ու վարկային գծի նման անժամկետ չի տրվում: Բայց գումարն էլ այս դեպքում ավելի մեծ է, և այն կարող ես կանխիկացնել: 


Ամերիաբանկում առանց գրավի սպառողական վարկ կարող ես ստանալ նաև օնլայն` առանց բանկ գալու:
 

order card via MyAmeria

Այսպիսով` եթե քեզ շտապ գումար է պետք կարճաժամկետ օգտագործման համար, քեզ հարմար են օվերդրաֆտն ու վարկային գիծը: Եթե գումարը կարող ես միայն անկանխիկ օգտագործել, վարկային գիծ ձևակերպիր: Եթե պետք է նաև կանխիկացնես և ուզում ես, որ միշտ հենց քո հաշվին գումար ունենաս, օվերդրաֆտ ձևակերպիր: Իսկ եթե ավելի մեծ գումար է պետք և ունես կայուն եկամուտ, որով կարող ես ամեն ամիս ֆիքսված մարումներ կատարել, կարող ես սպառողական վարկ ձևակերպել:
 

Կարդա նաև...

VR տեխնոլոգիաների կիրառումն աշխարհում

VR տեխնոլոգիաների կիրառումն աշխարհում

Վիրտուալ իրականության գաղափարն առաջին անգամ հայտնվել է դեռ համակարգիչների հայտնվելուց առաջ։ Այն նախատեսված էր օդաչուների համար։

Աշխատանքային mood on. վերադարձ իրականություն

Աշխատանքային mood on. վերադարձ իրականություն

Մի քանի օր տոնական տրամադրությամբ ապրելուց, հյուրընկալվել ու հյուրընկալելուց հետո աշխատանքի վերադառնալն, ինչ խոսք, հեշտ գործերից չէ։

Ինչպե՞ս կազմել ճանապարհորդության բյուջե

Ինչպե՞ս կազմել ճանապարհորդության բյուջե

Ճամփորդության բյուջեի պլանավորում անելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ուսումնասիրել ու համեմատել, գտնել արդեն բացահայտված ճանապարհները ու լսել ընկերներին, բարեկամներին կամ բլոգերներին, որոնք արդեն անցել են այդ երթուղիով:

  • Recent
  • Popular