You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Բետա մտածելակերպ. հաջողության նոր բանաձև - Ամերիա բլոգ
23Ապր

Բետա մտածելակերպ. հաջողության նոր բանաձև

 beta mtacelakerp hajoghutyan nor banadzev

Երբեմն թվում է՝ հենց նոր ինչ-որ բան սովորեցիր, ու հանկարծ տեսնում ես, որ դրա ավելի նոր տարբերակը կա։ Կյանքը հիմա նման է անընդհատ թարմացվող համակարգի, որտեղ պայմանները փոխվում են այն պահին, երբ նոր ես դրանց հարմարվել։

Ու հենց այստեղ է, որ կարևոր է ոչ թե իմանալ ամեն ինչ, այլ պատրաստ լինել սովորել, փոխել մոտեցումները ու չմնալ տեղում։ Սա բետա մտածելակերպն է։

 

Ի՞նչ է բետա մտածելակերպը (Beta-Mindset)

Բետա մտածելակերպը մոտեցում է, որտեղ դու քեզ դիտարկում ես որպես անընդհատ զարգացող համակարգ։ Ինչպես ծրագրերը, որոնք ունեն Beta Version և մշտապես թարմացվում են, դու ևս կարող ես լինել «զարգացման ընթացքի մեջ»։

Սա նշանակում է՝

  • բաց լինել նորի համար,
  • չվախենալ փոփոխություններից,
  • ընդունել, որ միշտ կա զարգանալու տեղ:

Այս մոտեցմամբ դու քեզ չես սահմանափակում ներկա հմտություններով. բետա մտածելակերպը առաջընթացի մասին է:

 

Ինչո՞ւ ստատիկ գիտելիքն այլևս բավարար չէ

Նախկինում կար պարզ սցենար. ընտրում ես մասնագիտություն, սովորում ես, ու դա քեզ «բավարարում» է երկար տարիներ։

Այսօր այդ մոդելը չի աշխատում, քանի որ ինչպես պատմել ենք այստեղ, տեխնոլոգիաները, աշխատաշուկան, պահանջները. ամեն ինչ անընդհատ փոխվում է։

Սա նշանակում է, որ քո ամենամեծ առավելությունն այն է, թե որքան արագ ես սովորում նորը։

 

Ինչպե՞ս ձախողումը վերածել փորձի

Բետա մտածելակերպում ձախողումը վերջակետ չէ։ Այստեղ «Չստացվեց, վերջ»-ը դառնում է «Ինչ սովորեցի այս փորձից»։

Վերաբերմունքի այս թվացյալ փոքր, բայց որոշիչ փոփոխությունն օգնում է, որ ամեն անհաջողջ փորձը դարձնես հաջորդ քայլի հիմքը:

Երբ դադարում ես խուսափել սխալներից, սկսում ես ավելի արագ առաջ շարժվել։

 

Ինչպե՞ս է ուղեղը հարմարվում նոր պայմաններին

Մեր ուղեղը զարմանալիորեն ճկուն է։ Նոր բան սովորելիս այն ֆիզիկապես փոխվում է՝ ստեղծելով նոր կապեր նեյրոնների միջև։

Սա նշանակում է, որ յուրաքանչյուր նոր հմտություն, փորձ կամ գիտելիք
իրականում «վերակառուցում» է քո ուղեղը։

Բարձր IQ-ն և փորձը, իհարկե, կարևոր են, բայց արագ փոփոխվող աշխարհում AQ-ն (Adaptability Quotient-ն կամ հարմարվողականության գործակիցը) դառնում է ոչ պակաս կարևոր։

Այստեղ է որոշվում՝ որքան արագ ես կարողանում վերակազմակերպվել, սովորել ու շարունակել առաջ շարժվել։

 

Ինչպե՞ս պլանավորել ապագան

Երբ ապագան հստակ չէ, պլանավորուման մեջ էլ պետք է փոփոխություններ մտցնել։ Հստակ պլանի փոխարեն ավելի արդյունավետ է ունենալ ճկուն մոտեցում։

Ահա մի քանի քայլ՝

  • Սովորիր սովորել. կենտրոնացիր ոչ թե կոնկրետ գիտելիքի, այլ սովորելու կարողության վրա:
  • Զարգացրու բազմակողմանի հմտություններ. տարբեր ոլորտներից ընդհանուր գաղափար ունենալը բարելավում է հարմարվողականությունը:
  • Մի խուսափիր անորոշությունից, այլ սովորիր շարժվել դրա մեջ՝ փոքր քայլերով, փորձելով ու ճանապարհին ճշգրտելով քո ուղղությունը:
  • Փորձիր, փորձիր, փորձիր. ամեն փորձ քեզ տալիս է նոր գիտելիք քո ու աշխարհի մասին:

Փոքր, բայց շարունակական քայլերը հաճախ ավելի արդյունավետ են, քան իդեալական պլանը։

 

Բետան մտածելակերպը օգնում է քեզ մնալ շարժման մեջ, չվախենալ փոփոխություններից ու ամեն իրավիճակում գտնել աճելու հնարավորություն։

Դու պարտավոր չես լինել «պատրաստ»։ Բավարար է լինել բաց՝ սովորելու, փոխվելու ու առաջ գնալու։

Կարդա նաև...

5 խորհուրդ նոր ուսումնական տարին հաջող սկսելու համար

5 խորհուրդ նոր ուսումնական տարին հաջող սկսելու համար

Սեպտեմբերն արդեն մոտենում է․ դպրոցներն ու բուհերը շուտով կլցվեն զրույցներով, ծիծաղով ու նոր նպատակներով։ Դու էլ երևի սպասում ես նոր ծրագրին, ուսուցիչներին/դասախոսներին ու դասընկերներին։ Նոր ուսումնական տարվա սկիզբը ոգևորիչ է, բայց նաև պատասխանատու և լի նոր մարտահրավերներով։

Թվային դետոքս. Ինչպե՞ս բալանսավորել իրական և թվային կյանքը

Թվային դետոքս. Ինչպե՞ս բալանսավորել իրական և թվային կյանքը

Երբ հեռախոսդ մշտապես ձեռքումդ է և ամեն պահի ծանուցումներ ես ստանում, դժվար է պահել հավասարակշռությունը իրական և թվային կյանքի միջև։

Ինչպե՞ս սովորեցնել երեխաներին ճիշտ վերաբերվել փողին. ուղեցույց 6-18 տարեկանների համար

Ինչպե՞ս սովորեցնել երեխաներին ճիշտ վերաբերվել փողին. ուղեցույց 6-18 տարեկանների համար

Երբ ծնողներին հարցնում ենք՝ արդյոք կարևոր է երեխայի ֆինանսական գրագիտությունը, բոլորը միաձայն դրական են պատասխանում։

  • Recent
  • Popular