You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Միայնակ ճամփորդելու արվեստը. Ինչպե՞ս պլանավորել Solo Trip - Ամերիա բլոգ
22Մյս

Միայնակ ճամփորդելու արվեստը. Ինչպե՞ս պլանավորել Solo Trip

 menak champordelu arvesty

Եղել է չէ՞, որ ճամփորդության ընթացքում հոգնես պլաններն անվերջ համաձայնեցնելուց ու «իսկ դու ո՞նց ես ուզում» արտահայտությունից: Հենց այդ պահին է միայնակ ճամփորդելու գաղափարը սկսում իսկապես գայթակղիչ թվալ։

Միայնակ ճամփորդելը ազատության, ինքնուրույնության ու սեփական ռիթմով աշխարհը բացահայտելու մասին է:

 

Ինչո՞ւ է այն դարձել համաշխարհային թրենդ

Solo traveling-ը դարձել է համաշխարհային թրենդ, որովհետև այն համադրում է երկու կարևոր բան՝ ազատություն և հասանելիություն։ Այսօր հնարավոր է ճանապարհորդել ավելի անվտանգ, ավելի բյուջետային, ինչի շնորհիվ միայնակ ճամփորդելը այլևս բացառիկ երևույթ չէ, այլ սովորական ընտրություն։

 

Միայնակ ճամփորդելու հիմնական առավելությունները

Solo travel-ի ամենագայթակղիչ կողմը լիարժեք անկախությունն ու ճկունությունն է։ Դու ինքդ ես որոշում՝ երբ արթնանալ, ուր գնալ, ինչ տեմպով ու որ փողոցով քայլել, որտեղ և երբ սուրճ խմել կամ ինչքան մնալ որևէ վայրում։

Բացի այդ, միայնակ ճամփորդելիս մարդիկ սովորաբար ավելի բաց են դառնում նոր շփումների համար։ Երբ մենակ ես, ավելի հեշտ ես տեղացիների հետ հաղորդացվում, նոր ծանոթություններ ձեռք բերում ու հաճախ հայտնվում այնպիսի իրավիճակներում, որոնք խմբով ճամփորդելիս պարզապես չէին լինի։ Շատերի համար սա նաև ինքնաճանաչման միջոց է:

 

Ֆինանսական պլանավորում և բյուջեի կառավարում

Միայնակ ճամփորդելիս բյուջեն կառավարելը մի կողմից ավելի հեշտ է, որովհետև որոշումները միայն դու ես կայացնում, մյուս կողմից՝ քոնն է ամբողջ պատասխանատվությունը։ Ահա մի քանի խորհուրդ`

  • Ամրագրիր փաթեթ

Եթե հնարավոր է, նախապես ամրագրիր թռիչքը, հյուրանոցն ու մյուս հիմնական ծախսեր ենթադրող ծառայությունները։ Շատ դեպքերում այսպես ավելի մատչելի է ստացվում։

 

 

  • Մի խնայիր ապահովագրության վրա

Ճամփորդական ապահովագրությունը հաճախ ավելորդ ծախս է թվում, մինչև ստեղծվում է իրավիճակ, որտեղ այն իսկապես խնայում է թե՛ նյարդերդ, թե՛ գումարդ։

  • Բաժանիր բյուջեդ

Ավելի անվտանգ է հիմնական ծախսերը կատարել քարտով կամ անկանխիկ եղանակով, իսկ փոքր գնումների ու թեյավճարների համար ունենալ սահմանափակ կանխիկ գումար։

 

Անվտանգություն և թվային գործիքներ

Միայնակ ճամփորդելիս անվտանգության հարցն առանձնահատուկ կարևորություն ունի։ Բայց դա չի նշանակում օրերն անցկացնել մշտական անհանգստությամբ։ Պարզապես պետք է մի քանի բան նախապես մտածել։

  • Նախքան մեկնելը ներբեռնիր տվյալ տարածաշրջանի օֆլայն քարտեզները, GPS և տրանսպորտային հավելվածները, որոնք կօգնեն կողմնորոշվել նույնիսկ ինտերնետի բացակայության պայմաններում։
  • Կարևոր է նաև տեղադիրքի ճիշտ ընտրությունը. նախքան հյուրանոց կամ բնակարան ամրագրելը, կարդա ոչ միայն գնահատականները, այլև մեկնաբանությունները: Նախապատվությունը տուր այն վայրերին, որոնք ունեն վստահելի ու դրական արձագանքներ և զբոսաշրջային ենթակառուցվածքներ։
  • Միշտ ունեցիր փաստաթղթերիդ թվային պատճենները Google Drive-ում կամ iCloud-ում։
  • Ընտանիքիցդ կամ մտերիմներից մեկին պարբերաբար տեղեկացրու՝ որտեղ ես կամ ուր ես գնում։

Եվ ամենակարևորը, վստահիր ինտուիցիայիդ։ Եթե որևէ վայր, իրավիճակ կամ մարդ քեզ անհարմարության զգացում է պատճառում, ավելի լավ է հեռանաս, քան հետո մտածես, որ հավանաբար չափազանցնում ես։

 

Լավագույն ուղղություններն առաջին Solo Trip-ի համար

Եթե սա քո առաջին միայնակ ճամփորդությունն է, ընտրիր այնպիսի ուղղություններ, որտեղ հեշտ է կողմնորոշվել, անվտանգ է ու ենթակառուցվածքները հարմար են զբոսաշրջիկների համար։

Վրաստան (Թբիլիսի)
Մոտ է, ծանոթ մշակույթ ունի, համեմատաբար բյուջետային է և հարմար է առաջին անգամ առանց սթրեսի միայնակ ճամփորդելու համար։

Չեխիա (Պրահա)
Քայլելու համար հարմար, անվտանգ ու շատ «ճամփորդական» քաղաք է, որտեղ միայնակ ճանապարհորդելը ոչ թե տարօրինակ, այլ սովորական թվացող ու հաճելի փորձառություն է։

Իտալիա (Միլան կամ Ֆլորենցիա)
Եթե սիրում ես քաղաքային կյանք, արվեստ ու երկար քայլել, հիանալի տարբերակ է։

Պորտուգալիա (Լիսաբոն)
Վերջին տարիներին դարձել է solo traveler-ների սիրելի ուղղություններից մեկը հանգիստ մթնոլորտի, լավ տրանսպորտի ու սիրալիր մարդկանց շնորհիվ։

 

Solo Trip-ի մեկնելու որոշումը միշտ չէ, որ համարձակությամբ է կայացվում, բայց վստահաբար հենց այդ ճանապարհորդությունից ես վերադառնում հաջորդ տոմսերը գնելու ցանկությամբ ու «ինչո՞ւ շուտ չէի գնում» մտքով։

Կարդա նաև...

Dolce far niente. Ոչինչ չանելու արվեստը

Dolce far niente. Ոչինչ չանելու արվեստը

Արձակուրդից վերադառնում ես, բացում աշխատանքային օրացույցդ ու հասկանում, որ ծովը, արևը և երկար նախաճաշերը մնացել են անցյալում։ Բայց մի քանի օր անց նկատում ես, որ կարոտում ես ոչ միայն արձակուրդը, այլև այն զգացողությունը, երբ ոչինչ անելու կարիք չկար։

5 լայֆհաք միջոցառումն առանց սթրեսի վայելելու համար

5 լայֆհաք միջոցառումն առանց սթրեսի վայելելու համար

Միջոցառման գնալիս տոմս գնելը հեշտ մասն է։ Դրանից հետո սկսվում է կազմակերպչական փոքրիկ նախագիծը՝ հավաքել ընկերներին, որոշել՝ երբ դուրս գալ տնից կամ աշխատավայրից, հասկանալ՝ ինչքան գումար է պետք, ու ամենակարևորը՝ չհայտնվել սխալ հասցեում այն պահին, երբ միջոցառումն արդեն սկսվել է։

Ինպե՞ս փոքրացնել կոմունալների հաշիվը` առանց խնայելու

Ինպե՞ս փոքրացնել կոմունալների հաշիվը` առանց խնայելու

Կոճակով կամ վահանակով անջատելուց հետո քո բոլոր սարքերը` հեռուստացույցը, լվացքի մեքենան, ջեռոցը, PlayStation-ը, անցնում են սպասման ռեժիմի ու թեև քիչ, բայց էներգիա են սպառում: Իսկ ի՞նչ անել, որ հավելյալ գումար չվճարես այն էներգիայի համար, որը չես օգտագործում:

  • Recent
  • Popular