Ինպե՞ս փոքարցնել կոմունալների հաշիվը` առանց խնայելու - Ամերիա բլոգ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
20Հնս

Ինպե՞ս փոքրացնել կոմունալների հաշիվը` առանց խնայելու

inchpes a tvajine poxarinum qo kyanqe

Պատկերացրու` հեռուստացույցով ֆիլմ ես դիտում: Ֆիլմն ավարտվեց, ու դու անջատեցիր հեռուստացույցը. սև էկրան, լռություն, կարմիր լույս: Կարծում ես` վե՞րջ. հեռուստացույցն այլևս էներգիա չի՞ սպառում: Արի ու տես, որ սպառում է, իսկ հոսանքի հաշվը` մեծանում:

Կոճակով կամ վահանակով անջատելուց հետո քո բոլոր սարքերը` հեռուստացույցը, լվացքի մեքենան, ջեռոցը, PlayStation-ը, անցնում են սպասման ռեժիմի ու թեև քիչ, բայց էներգիա են սպառում: Իսկ ի՞նչ անել, որ հավելյալ գումար չվճարես այն էներգիայի համար, որը չես օգտագործում:

Այս անգամ պատմում ենք, թե  ինչպես խնայել էներգիա` առանց խնայելու էներգիան:

 Համոզվի′ր, որ «քնած» սարքերը հոսանք չեն սպառում

Վերադառնանք մեր հեռուստացույցին․ ինչպե՞ս է անջատելուց հետո այն էներգիա սպառում: Բանն է այն է, որ անգամ սպասման ռեժիմում սարքերը կատարում են որոշակի «աշխատանք». արի կոչեք դա պասիվ աշխատանք: Օրինակ` հեռուստացույցն անջատված է, բայց կարմիր լույսը վառվում է (լույսը վառելու համար էներգիա է պետք)։ Հեռուստացույցը նաև «աշխատում է», որ որսա հեռակառավարման վահանակի ազդանշանը: Այլ կերպ ասած` այն անջատված է, բայց կազմ-պատրաստ սպասում է միանալուն:

PlayStation-ն անջատված վիճակում անընդհատ Wi-Fi է որոնում, գտնելուց հետո էլ կարող է թարմացնել ծրագիրը. սա էլ է պասիվ աշխատանք: Այնպես որ, ցանկացած սարք, որի վրա պատկերված է տառ կամ թիվ, ունի լույս, կոճակներ, վահանակ, Wi-Fi-ին միանալու հնարավորություն, պասիվ աշխատանք է կատարում և այդ ընթացքում էներգիա է սպառում: Հաճախ մենք լիցքավորման լարը վարդակից չենք հանում: Բայց անգամ 100% լիցքավորվելուց հետո հեռախոսը կամ համակարգիչը էներգիա են սպառում։ Հիմա հասկանանք` ինչպես լուծել այդ խնդիրը:

Նախ` 100% լիցքավորելուց հետո հեռախոսիդ (կամ այլ սարքի) լարը վարդակում մի՛ թող։ Այդպես և′ հեռախոսդ չես վնասի, և′ էներգիա կխնայես:

Եթե երկար ժամանակ չես օգտվելու սարքից, անջատի′ր այն վարդակից: Կարող ես ուղղակի փոխել կարգավորումներն ու անջատել ավտոմատ ծրագրային թարմացումները, որ սարքն ինքնագլուխ չորոշի թարմանալ կամ Wi-Fi ազդանշան որսալ: Այդպիսով այն պասիվ աշխատանք չի կատարի ու էներգիա չի սպառի:
 

Օգտվի՛ր էներգախնայող LED լամպերից

Լուսավորության համար օգտագործի՛ր էներգախնայող LED լամպեր: Ավանդական լամպերի համեմատ դրանք օգտագործում են 90%-ով ավելի քիչ էներեգիա: LED լամպերը փոխակերպում են էներգիան լույսի, իսկ ավանդական լամպերը նաև ջերմություն են ստեղծում և «ուտում» էներգիան: Բացի այդ, LED-երը միջինում ծառայում են 25 000 ժամ, որը մոտ 25 անգամ ավելի երկար է, քան ավանդական լամպերը: Իհարկե, էներգախնայող LED լամպերն ավելի թանկ արժեն, բայց երկարաժամկետում ավելի ձեռնտու  են: Նախ` ավելի քիչ ես վճարում հոսանքի համար: Երկրորդ` տարիների ընթացքում 25 հատ ավանդական լամպ գնելու փոխարեն գնում ես մեկ էներգախնայող LED լամպ:

 

order card via MyAmeria

          Store-Badge   google-Badge
 

Գնի′ր էներգախնայող տեխնիկա ու կատարի′ր էներգախնայող վերանորոգում

Երբ գալիս է տեխնիկան փոխելու ժամանակը, դիտարկի′ր էներգախնայող տարբերակները: Սա վերաբերում է ինչպես արդուկին, հեռուստացույցին, սառնարանին, լվացքի մեքենային, այնպես էլ ջեռուցման կաթսային։ Խորհրդակցի՛ր մասնագետի կամ վաճառողի հետ և ուսումնասիրի՛ր համացանցում: Տունը վերանորոգելիս ուշադրություն դարձրոˊւ, որ դռներն ու պատուհանները ջերմամեկուսիչ լինեն, որպեսզի ձմռանը պահպանվի տաքությունը, իսկ ամռանը` զովությունը: Ի դեպ, կան պետական ծրագրեր, որոնց միջոցով ամբողջությամբ կամ մասնակիորեն սուբսիդավորում են տան էներգաարդյունավետ վերանորոգման ուղղված վարկերը։
 

Անջատի՛ր ծորակը, երբ չես օգտվում ջրից

Հիմա կասես` պարզ է: Բայց քանի՞ անգամ է պատահել, որ ատամ մաքրելիս, սափրվելիս կամ լոգարանի հայելում քեզ նայելիս ծորակը չես անջատել: Առնվազն ատամ մաքրելն օրական 2 անգամ ես անում (հուսանք:), ու ամեն անգամ այդ ընթացքում ջուրը հոսում է: 30 օր x 2, այսինքն՝ ամեն ամիս 60 անգամ։ Ի՞նչ ես կարծում` որքան գումար կխնայես։ Ի դեպ, եթե չես կարողանում ջուրը փակելը սովորություն դարձնել, առաջարկում ենք ուսումնասիրել շուկայում առկա ծորակների սենսորային տարբերակները։ 
 

Հետևի՛ր, որ խողովակներն ու սանտեխնիկան սարքին լինեն

Ջրի կորստից խուսափելու համար հետևի′ր, որ սանտեխնիկան ու խողովակները սարքին լինեն: Օրինակ` ցնցուղի, խողովակի, ծորակի վրա կարող է վնասված հատված լինել, իսկ դա ջրի անիմաստ կորստի պատճառ է: Հաճախ զուգարանակոնքի խնդրի պատճառով ջուրն անդադար հոսում է, իսկ հաշվիչը` պտտվում: Խնայելով նորոգման գումարը` դու ամեն ամիս հավելյալ գումար ես վճարում: Այնպես որ, մտածիր` գուցե մեկ անգամ նորոգես ու ամեն ամիս այդ հավելյալ գումարը չվճարե՞ս: Ուշադրություն դարձրոˊւ նաև ջրի ճնշմանը: Դու կարող ես կարգավորել այն առաջնային փականից: Երբեմն առաջնային փականը շատ ենք բացում, հետո ծորակն անգամ չնչին բացելիս չափազանց շատ ջուր է հոսում։
 

Դիտարկի՛ր արևային պանելներ տեղադրելու տարբերակը

Գիտե՞ս, որ արևի ճառագայթների այն քանակը, որը ստանում է Երկիրը 1,5 ժամում, բավարար է ողջ բնակչությանը 1 տարվա էներգիայով ապահովելու համար: Այնպես որ, հնարավորության դեպքում օգտվի՛ր արևային էներգիայից: Արևային պանելները կլանում են արևի ճառագայթներն ու փոխակերպում էլեկտրաէներգիայի կամ պահպանում ջերմությունը մարտկոցներում: Դրա արդյունավետությունը կախված է մարտկոցների հզորությունից, եղանակից ու պանելների մակերեսից: Այս դեպքում դու ծախս ես կատարում արևային պանելների ձեռքբերման ու տեղադրման համար, բայց տարիների ընթացքում հետ ես բերում ներդրումդ: Կախված քո տան գտնվելու վայրից ու պանելներից` գուցե այնքան էներգիա կուտակես, որ ոչ միայն կոմունալ ծախսերդ կրճատես, այլև վաճառես կուտակված էներգիան:

Կատարիˊր այս պարզ քայլերը կամ դրանցից մի քանիսը, և ինքդ էլ կզարմանաս, թե որքանով կկրճատվի հաջորդ ամսվա կոմունալների հաշիվը։ Ուղղակի չես վճարի այն հոսանքի կամ ջրի համար, որը չես օգտագործում։ Իսկ որպեսզի կոմունալները վճարելիս քեզ նեղություն չտաս, վճարի՛ր երբ և որտեղից ուզես MyAmeria հավելվածով։ Կարող ես ամեն ծառայություն պահպանել ձևանմուշի տեսքով, հետո հավաքել մեկ խմբում։ Անունն էլ կդնես, ասենք, «Կոմունալներ»։ Ամեն ամիս կբացես այդ խումբը, կտեսնես, թե ամեն ծառայության վճարն այդ ամիս որքան է կազմել։ Ներքևում կտեսնես նաև ընդհանուր գումարը։ Ընդամենը մեկ կոճակ կսեղմես ու բոլոր կոմունալները կվճարես միասին, մեկ հպումով։ 

Կարդա նաև...

MyAmeria ունենալու 7 պատճառ

MyAmeria ունենալու 7 պատճառ

Այսօր առանց մոբայլ բանկինգի մեր առօրյան դժվար թե պատկերացնենք: Վիճակագրությունը հաստատում է այս վարկածը: Ամբողջ աշխարհում շուրջ 5.4 մլրդ մարդ օգտագործում է սմարթֆոն: Նրանցից յուրաքանչյուրը միջինում մոտ 63 անգամ ստուգում է  իր հեռախոսը, այդ թվում` մոբայլ բանկինգը:

Ինչպե՞ս ընտրել բնակարան, որ չսխալվես

Ինչպե՞ս ընտրել բնակարան, որ չսխալվես

Քանի՞ անգամ ես հետաձգել բնակարանի ընտրությունը, որովհետև վստահ չես` ինչից է պետք սկսել կամ ինչին ուշադրություն դարձնել։  Ի վերջո, տուն գնելը պատասխանատու որոշում է․ անկախ նրանից՝ ապրելու թե վարձակալության հանձնելու նպատակով ես գնում, մեծ գումար ես ներդնում։

5 գիրք ֆինանսական գրագիտության մասին. Ի՞նչ նվիրել Գրքի տոնին

5 գիրք ֆինանսական գրագիտության մասին. Ի՞նչ նվիրել Գրքի տոնին

Ի՞նչ նվիրել Գրքի տոնին: Առջևում ամենագրքային տոնն է։ Արդեն ընտրե՞լ ես՝ ում ինչ գիրք ես նվիրելու կամ գուցե կազմե՞լ ես քո ցանկալի գրքերի ցանկը։

  • Recent
  • Popular