You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Reskilling. Ի՞նչ է այն և ինչո՞ւ է կարևոր քո կարիերայում - Ամերիա բլոգ
13Փտվ

Reskilling. Ի՞նչ է այն և ինչո՞ւ է կարևոր քո կարիերայում

 User generated content for business

Ի՞նչ է այն և ինչո՞ւ է կարևոր քո կարիերայում 

Այն, ինչ երեկ «եզակի հմտություն» էր, այսօր դարձել է բազային։ Իսկ այն, ինչ փորձարարական տեխնոլոգիա էր, այսօր ամենօրյա գործիք է աշխատանքում։ Այն մասնագետները, ովքեր պատրաստ կլինեն վերապատրաստվել և ձեռք բերել նոր հմտություններ, կլինեն մրցունակ և պահանջված։ Այստեղ է, որ վերապատրաստումն ու որակավորման բարձրացումը դառնում են ոչ թե ընտրություն, այլ կարիերայի «անվտանգության բարձիկ»։

Մեր նախորդ բլոգերից մեկում արդեն պատմել ենք որակավորման բարձրացման (upskilling) և վերապատրաստման (reskilling) մասին:

 

Վերհիշենք` ինչով է տարբերվում reskilling-ը upskilling-ից

Upskilling

Reskilling

Խորացնում ես նույն մասնագիտությունը

Սովորում ես նոր ուղղություն

Օգնում է աճել ներկայիս դերում

Օգնում է փոխել դերը

Օրինակ՝ անցում Excel-ից Advanced Excel-ի

Օրինակ՝ անցում հաճախորդների սպասարկումից մարքեթինգի

 

Այսօր կպատմենք reskilling-ի կամ նոր հմտությունների ձեռքբերման կարևորության մասին:

Ինչու՞ է reskilling-ը դառնում քո հաջողակ կարիերայի բանալին
Ըստ որոշ կանխատեսումների՝ առաջիկա տարիներին շատ աշխատատեղեր կփոխվեն կամ կվերաիմաստավորվեն։ Որոշ գործառույթներ ավտոմատացվելու են, բայց միաժամանակ ստեղծվելու են մասնագիտական նոր ուղղություններ ու դերեր:

AI-ի, ավտոմատացման և տվյալահեն համակարգերի զարգացումը փոխում է աշխատանքի բնույթը, սակայն մեծանում է այն մասնագետների պահանջարկը, որոնք կարողանում են համադրել տեխնիկական գիտելիքը և մարդկային հմտությունները։

 

Reskilling-ը քեզ կտա`

  • ճկունություն,
  • մրցունակություն,
  • ավելի լայն հնարավորություններ,
  • ֆինանսական կայունություն,
  • ինքնավստահություն,
  • ադապտիվ մտածողության զարգացում:

 

Reskilling-ը նաև թույլ տալ է տալիս արագ արձագանքել շուկայի փոփոխություններին և օգտվել նոր առաջացող հնարավորություններից։ 
Այն ոչ միայն հմտությունների, այլ նաև մտածելակերպի փոփոխություն է։ Այն ձևավորում է անընդհատ սովորելու մշակույթ, որտեղ զարգացումը դառնում է կարիերայի անբաժանելի մասը։

 

Ապագայի ամենապահանջված հմտությունները

World Economic Forum-ի կողմից կատարված հետազոտության համաձայն՝ առաջիկա 5 տարիներին ամենապահանջված հմտությունները կլինեն․

  • AI և Big Data հմտություններ,
  • կիբեռանվտանգություն և ցանցային տեխնոլոգիաներ,
  • տեխնոլոգիական գրագիտություն,
  • ստեղծարար մտածողություն,
  • ճկունություն, դիմացկունություն և արագ հարմարվողականություն,
  • հետաքրքրասիրություն և lifelong learning մոտեցում,
  • լիդերություն և սոցիալական ազդեցություն,
  • տաղանդների կառավարում,
  • վերլուծական մտածողություն,
  • բնապահպանական պատասխանատվություն (environmental stewardship):

Այս ցանկը ցույց է տալիս, որ ապագան պահանջում է ոչ միայն տեխնիկական հմտություններ, այլ նաև մարդկային որակներ՝ առաջնորդություն, ստեղծարարություն և ադապտիվություն։

Սովորելը՝ համակարգ, ոչ թե պարզապես հոբբի
Շատերը սովորելը թողնում են հետոյին, երբ «ժամանակ կունենան»։ Արդյունքում՝ երբեք էլ ժամանակ չի լինում։

 

Փորձիր reskilling-ին համակարգային մոտեցում ցուցաբերել․

  • ընտրիր մեկ կոնկրետ հմտություն,
  • սահմանիր հստակ նպատակ,
  • վերջնաժամկետ սահմանիր,
  • ամեն շաբաթ ֆիքսիր առաջընթացդ, եթե անգամ այն փոքր է:

 

Հիշիր՝ նոր հմտությունների ձեռքբերումը պարզապես կարիերային լրացում չէ։ Այն քո անկախության, մրցունակության և ապագայի հանդեպ ինքնավստահության գործիքն է։
 

Կարդա նաև...

Ինչպե՞ս ստանալ հավելյալ եկամուտ ներդրումների միջոցով առանց փորձի և մեծ գումարի

Ինչպե՞ս ստանալ հավելյալ եկամուտ ներդրումների միջոցով առանց փորձի և մեծ գումարի

Եթե մտքովդ անցել է ներդրում կատարել, բայց չգիտես` ինչից սկսել, դու ճիշտ տեղում ես: Նկատե՞լ ես` վերջերս Հայաստանում շատ են խոսում ներդրումների մասին:

YouTube մոնետիզացիա. Ի՞նչ է այն և ինչպե՞ս  գումար աշխատել դրանով

YouTube մոնետիզացիա. Ի՞նչ է այն և ինչպե՞ս գումար աշխատել դրանով

YouTube-ը վաղուց պարզապես ժամանցային հարթակ չէ։ Այն դարձել է կրթության, բիզնեսի և եկամուտ ստեղծելու իրական գործիք։ Ավելին, հետազոտությունները ցույց են տալիս, որ դիտողների ավելի քան 70%-ը YouTube-ում տեսած բովանդակության շնորհիվ ավելի լավ է ճանաչում նոր բրենդներ և ծառայություններ։

Ինչպե՞ս գտնել ֆինանսավորում բիզնեսի համար

Ինչպե՞ս գտնել ֆինանսավորում բիզնեսի համար

Եթե ունես գաղափար, կազմել ես բիզնես պլանն ու կատարել ծախսերի կանխատեսումներ, ուրեմն պետք է մտածել ֆինանսավորում գտնելու մասին:

  • Recent
  • Popular