Բնակելի գույքի ձեռքբերման վարկ առաջնային շուկայից
Նախորդ տարբերակին անցում կատարելու համար սեղմել   այստեղ

3 - 150 մլն ՀՀ դրամ

Վարկի գումար

60-240 ամիս

Մարման ժամկետ

12.68%-13.98%

Փաստացի տոկոսադրույք

1.1 Առաջնային շուկայից ձեռք բերվող Բնակելի նշանակության անշարժ գույքի ձեռքբերման վարկ

Նպատակ

Վարկի նպատակը առաջնային շուկայից (կառուցապատողից) բնակելի նշանակության անշարժ գույքի (ինչպես նաև ավտոկայականատեղի) ձեռքբերումն է բնակության, վարձակալության տրամադրելու կամ ներդրում կատարելու նպատակով, նաև այլ բանկում կամ վարկային կազմակերպությունում գործող բնակության, վարձակալության կամ ներդրում կատարելու նպատակով առաջնային շուկայից (կառուցապատողից) բնակելի նշանակության անշարժ գույքի ձեռքբերման վարկի տեղափոխումը Ամերիաբանկ ՓԲԸ:

Հաճախորդի (համավարկառուի/երաշխավորի) տարիք

18-65 տարեկան, պայմանով, որ վարկային պայմանագրի ժամկետի ավարտին վարկառուի տարիքը չի գերազանցի 65 տարեկանը, գերազանցելու դեպքում վարկը տրամադրվում է տարիքի պայմանին բավարարող համավարկառուի/երաշխավորի առկայությամբ:

Ռեզիդենտություն

ՀՀ քաղաքացիություն ունեցող և չունեցող ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք

Արժույթ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

Վարկավորման նվազագույն և առավելագույն սահամանաչափ

3,000,000 ՀՀ դրամ-150,000,000 ՀՀ դրամ

5,000 ԱՄՆ դոլար-300,000 ԱՄՆ դոլար

5,000 Եվրո-300,000 Եվրո

Ժամկետ (ամիս)

60

Տարեկան անվանական տոկոսադրույք ներառյալ գույքի ապահովագրությունը¹

Հաստատուն տոկոսադրույքով

Հաստատուն տոկոսադրույքով

Հաստատուն տոկոսադրույքով

12%

10.0%

8%

Տարեկան փաստացի տոկոսադրույք (ներառյալ գույքի ապահովագրությունը)

Հաստատուն տոկոսադրույքով

Հաստատուն տոկոսադրույքով

Հաստատուն տոկոսադրույքով

12.68%-13.98%

10.49%-11.9%

8.31%-9.46%

Ժամկետ (ամիս)

61-240

Տարեկան անվանական տոկոսադրույք ներառյալ գույքի ապահովագրությունը¹

Լողացող2 տոկոսադրույքով (տոկոսադրույքը կարող է փոփոխվել սկսած 37-րդ ամսվանից)

Լողացող2 տոկոսադրույքով (տոկոսադրույքը կարող է փոփոխվել սկսած 37-րդ ամսվանից)

Լողացող2 տոկոսադրույքով (տոկոսադրույքը կարող է փոփոխվել սկսած 37-րդ ամսվանից)

Հաստատուն բաղադրիչ`5.5% + փոփոխուն բաղադրիչ (բազային տոկոսադրույք)

Հաստատուն բաղադրիչ`8.5% + փոփոխուն բաղադրիչ (բազային տոկոսադրույք)

Հաստատուն բաղադրիչ`7.5% + փոփոխուն բաղադրիչ (բազային տոկոսադրույք)

Տարեկան փաստացի տոկոսադրույք (ներառյալ գույքի ապահովագրությունը)

Լողացող2 տոկոսադրույքով (տոկոսադրույքը կարող է փոփոխվել սկսած 37-րդ ամսվանից)

Լողացող2 տոկոսադրույքով (տոկոսադրույքը կարող է փոփոխվել սկսած 37-րդ ամսվանից)

Լողացող2 տոկոսադրույքով (տոկոսադրույքը կարող է փոփոխվել սկսած 37-րդ ամսվանից)

12.68%-13.96%

10.47%-11.88%

8.3%-9.44%

Տոկոսադրույքի հետ կապված այլ պայմաններ

Վարկի մարումների դիֆերենցված և խառը եղանակն ընտրելիս տոկոսադրույքը սահմանվում է +0.5%

Վարկ / գրավ հարաբերակցության շեղման պարագայում տոկոսադրույքը սահմանվում է +0.5%:

Հաշվի առնելով հաճախորդի վարկային պատմությունը` կարող է սահմանվել ավելի բարձր տոկոսադրույք +0.5%:

Հաճախորդի կողմից առանց վարկի վաղաժամկետ մարման վճարի տարբերակ նախընտրելիս վարկի տոկոսադրույքը սահմանվում է +0.5% (կիրառելի չէ դրամական միջոցով/պարտատոմսերով ապահովված վարկերի դեպքում):

Անշարժ գույքի ապահովագրությունը հաճախորդի կողմից իրականացվելու դեպքում տոկոսադրույքը սահմանվում է -0.05%:

Վարկի տրամադրման միանվագ վճար

Չի կիրառվում

Վարկի տրամադրման եղանակ

Անկանխիկ

Վարկի ձևակերպման վայր

Բանկի մասնաճյուղ և գլխամաս

Վարկառուի կամ գույքը վաճառողի կողմից վարկի գումարի կանխիկացում

Անվճար

Նվազագույն կանխավճար

 Ձեռք բերվող գույքի ձեռք բերման արժեքի ազնվազն 10%-ի չափով:

Մարման եղանակ

Անուիտետային (Հավասարաչափ),
Դիֆերենցված (Ոչ հավասարաչափ),
Խառը

Մարման հաճախականություն

Ամսական

Գրավադրվող գույքի նկարագրություն

1. Գրավի առարկա է հանդիսանում ձեռքբերվող անշարժ գույքը, ինչպես նաև որպես լրացուցիչ գրավ կարող է հանդիսանալ այլ` Բանկի համար ընդունելի անշարժ գույք և դրամական միջոց Ամերիաբանկում/Ամերիաբանկի կողմից թողարկված պարտատոմսեր:
2. Կառուցման ընթացքում գտնվող առանց սեփականության իրավունքի վկայականի գրանցման գույքը ձեռքբերելու դեպքում գրավ է ձևակերպվում ՀՀ-ում գտնվող Բանկի համար ընդունելի այլ անշարժ գույք:
3. Արտերկրում գույք ձեռք բերելու դեպքում գրավ է ձևակերպվում ՀՀ-ում գտնվող Բանկի համար ընդունելի այլ անշարժ գույք:

Բնակարանի (բնակելի տան) նկատմամբ սեփականության իրավունքը, հիփոթեքի իրավունքը և այլ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման:

Վարկ/գրավ հարաբերակցություն

Վարկը տրամադրվում է Բանկի հետ համագործակցող Կառուցապատողի կողմից հաճախորդին տրված տեղեկանքում նշված արժեքի մինչև 90%, եթե այլ արժեք սահմանված չէ Բանկի կողմից, դրամական միջոց Ամերիաբանկում/ Ամերիաբանկի կողմից թողարկված պարտատոմսերի արժեքի առավելագույնը 100%-ի չափով: 

Գրավադրվող անշարժ գույքի գտնվելու վայրը

ՀՀ և ԼՂՀ մայրաքաղաքներ և մարզկենտրոններ, ինչպես նաև Աբովյան, Էջմիածին, Ջրվեժ, Առինջ, Ձորաղբյուր, Ծաղկաձոր, Դիլիջան, Քաջարան և Ջերմուկ քաղաքներ

Լրացուցիչ ապահովում

Որպես լրացուցիչ ապահովում Բանկը կարող է պահանջել նաև ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն

Վարկի վաղաժամկետ մարման վճար

Պայմանագրային տարվա որևէ պահի վաղաժամկետ մարում կարող է իրականացվել այդ պայմանագրային տարվա համար մարման ժամանակացույցով հախատեսված վարկի մայր գումարի չափով: Պայմանագրային տարի է համարվում կրեդիտավորման պայմանագրի կնքման ամսաթվին հաջորդող յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածը, նշված գումարից գերազանցելու դեպքում`
• վարկի վաղաժամկետ մարված գումարի առավելագույնը 0.6 տոկոսի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենուն պայմանագրի գործողության առաջին տարվա ընթացքում,
• վարկի վաղաժամկետ մարված գումարի առավելագույնը 0.4 տոկոսի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում պայմանագրի գործողության երկրորդ տարվա ընթացքում,
• վարկի վաղաժամկետ մարված գումարի առավելագույնը 0.2 տոկոսի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում պայմանագրի գործողության երրորդ տարվա ընթացքում.

Տույժեր և տուգանքներ ժամկետանց մայր գումարի և տոկոսի նկատմամբ

Ժամկետանց վարկի նկատմամբ շարունակում է Պայմանագրով նախատեսված տոկոսի հաշվարկումը:
Տույժ՝ ժամկետանց Վարկի և Տոկոսագումարի 0.13 %-ի չափով
ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար։

Վարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ տվյալները տրամադրվում են Վարկային բյուրոյին:

Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է բռնագանձվել:

1. Կախված հաճախորդի վարկունակությունից և վարկ/գրավ հարաբերակցությունից կարող է կիրառվել ավելի բարձր կամ ցածր տոկոսադրույք:

2. Ուշադրություն` Լողացող անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ:

Ընդ որում, այն առավելագույն շեմերը, որոնցից ավելի կրեդիտի անվանական տոկոսադրույքը չի կարող բարձրանալ կամ իջնել, կախված Լողացող անվանական տոկոսադրույքի փոփոխությունից, սահմանվում է ± 4%:

3.Ուշադրություն` Պայմանագրի առաջարկը տրամադրվում է սպառողին, որից հեոտ սպառողը կարող է օգտագործել յոթ օր մտածելու ընձեռնված հնարավորությունը:

Նպատակ

(ՀՀ դրամ)

Վարկի պայմանների փոփոխություն

15,000

Անշարժ գույք գրավի առարկայի փոփոխություն (այդ թվում, գրավի սեփականատիրոջ փոփոխություն)

10,000

Տրանսպորտային միջոցի գրավի փոփոխություն (այդ թվում, գրավի սեփականատիրոջ փոփոխության համար)

5,000

Գրավի առարկայի հետ կապված համաձայնությունների, թույլտվությունների/տեղեկանքների տրամադրում

5,000 (ներառյալ ԱԱՀ)

Վարկի մարման օրվա փոփոխություն

5,000

Սակագինը կիրառվում է հաճախորդի նախաձեռնությամբ փոփոխությունների իրականացման դեպքում: Եթե 1 փոփոխության արդյունքում գանձման ենթակա է մի քանի սակագին, ապա գանձվում է ամենաբարձր սակագինը՝ 1 անգամ: Սակագները կիրառելի չեն դրամական միջոցների, պարտատոմսերի, առարկայազուրկ մետաղական հաշիների գրավով վարկերի համար: Եթե փոփոխությունների շրջանակներում իրականացվում է նոր գրավի ավելացում կամ երաշխավորի ավելացում, ապա սակագինը չի գանձվում:

Գրավադրվող գույքը պարտադիր գնահատվում է Բանկի հետ համագործակցող ընկերություններից որևէ մեկի կողմից`  հաճախորդի ընտրությամբ: Գույքի գնահատման արժեքը կազմում է 13,000 - 30,000 ՀՀ դրամ կախված գույքի տեսակից: Առանձին դեպքերում խոշոր գույքի գնահատման վճարը սահմանվում է պայմանագրային հիմունքներով: Բանկի հետ համագործակցող գնահատող ընկերությունները ցանկը ներկայացված է ստորև հղմամբ:

Գրավադրվող գույքի ապահովագրությունն իրականացվում է յուրաքանչյուր տարի վարկի ամբողջ ժամկետի ընթացքում, Բանկի կողմից`  վարկի մնացորդի չափով, Հաճախորդի կողմից`  առնվազն վարկի մնացորդի չափով:

Համագործակցող ապահովագրական ընկերությունների ցանկ և սակագներ

Հաճախորդը վճարում է նաև այլ ծառայությունների համար`

  • նոտարական վճար – միանվագ 14,000-16,000 ՀՀ դրամ` տրանսպորտային միջոցի դեպքում,
  • նոտարական վճար – միանվագ 13,000-18,000 ՀՀ դրամ` անշարժ գույքի դեպքում,
  • միասնական տեղեկանք (անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ)` 10,000 ՀՀ դրամ,
  • անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական` 26,000 ՀՀ դրամ,
  • անշարժ գույքի գնման իրավունքի ձեռքբերման և գրավի իրավունքի գրանցման վկայական` 3,000 ՀՀ դրամ և 50,000 ՀՀ դրամ,
  • անշարժ գույքի սեփականության իրավունքի ձեռքբերման և գրավի իրավունքի գրանցման վկայական` 21,000 ՀՀ դրամ և 50,000 ՀՀ դրամ,
  • առևտրային նշանակության անշարժ գույքի սեփականության իրավունքի ձեռքբերման և գրավի իրավունքի գրանցման վկայական` 41,000 ՀՀ դրամ (եթե ձեռքբերվող և գրավադրվող մակերեսը գերազանցում է 200քմ-ը) և 50,000 ՀՀ դրամ,
  • ՀՀ Ոստիկանության վճար (արգելանքի և շարժական գույքի գրավադրման համար) – միանվագ 5,000 ՀՀ դրամ:

Վարկային հայտը լրացնելիս պահանջվող փաստաթղթեր.

  • Վարկի հայտ-դիմում
  • Անձը հաստատող փաստաթղթեր (բնօրինակը)
  • Ձեռքբերվող/գրավադրվող գույքի սեփականության վկայականի/ գնման իրավունքի պատճեն
  • Այլ փաստաթղթեր` Բանկի մասնագետի պահանջով
Նախնական հաստատումից հետո պահանջվող փաստաթղթեր.
  • Տեղեկանք աշխատավարձի վերաբերյալ և/կամ եկամուտը հավաստող այլ փաստաթղթեր
  • Ամուսնության (ամուսնալուծության, (կնոջ/ամուսնու) մահվան), ծննդյան վկայական (բնօրինակները)
  • Գրավադրվող անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականի բնօրինակը
  • Այլ փաստաթղթեր` Բանկի մասնագետի պահանջով
Վարկը հաստատելուց հետո պահանջվող փաստաթղթեր.
  • Անշարժ գույքի սեփականության իրավունքի հիմքերի պատճենները, ներկայացվում են ըստ բանկի պահանջի
  • Ձեռքբերվող/գրավադրվող գույքի սեփականատերերի անձը հաստատող փաստաթղթեր (բնօրինակները)
  • Գրավադրվող գույքի սեփականատերերի Ամուսնության (ամուսնալուծության, (կնոջ/ամուսնու) մահվան) վկայականի պատճենը
  • Տեղեկանք Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեից` գույքի պարտավորություններով ծանրաբեռնվածության վերաբերյալ (Միասնական տեղեկանք)
  • Անշարժ գույքի ապահովագրության պայմանագիր
  • Տեղեկանք անշարժ գույքի նկատմամբ հարկային պարտավորությունների վերաբերյալ
  • Այլ փաստաթղթեր` Բանկի մասնագետի պահանջով