You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot 8 մարտահրավեր հաջողակ բիզնեսի ճանապարհին - Ամերիա բլոգ
11Հկտ

8 մարտահրավեր հաջողակ բիզնեսի ճանապարհին

sepakan business

Սեփական բիզնես ունենալու գաղափարը գայթակղիչ է և, իհարկե, ճիշտ սկսելու դեպքում կարող է լինել նաև արդյունավետ և հետաքրքիր:

Բայց այստեղ մի բայց կա: Այն ունի մարտահրավերների իր արդար բաժինը: Բիզնես սկսելու և զարգացնելու գործում հաջողելու համար, բացի բիզնես գաղափարից, որպես ձեռնարկատեր քեզ անհրաժեշտ են տարբեր հմտություններ և ռեսուրսներ։ Սա ենթադրում է ոչ միայն ֆինանսական ներդրումներ, այլև մտավոր աշխատանք:

Քո բիզնեսի համար ամուր հիմքեր ստեղծելու ճանապարհին մենք շարունակում ենք ուղեկցել քեզ։

Այս անգամ առանձնացրել ենք մի քանի հիմնական ուղղություն և խորհուրդ ենք տալիս քեզ այդ ուղղություններով ձեռք բերել առնվազն բազային գիտելիքներ:   
 

  • Հաշվապահություն և ֆինանսների կառավարում

Ֆինանսական գրագիտությունը առանցքային է քո բիզնեսի համար: Սա ներառում է հաշվապահական հիմնական սկզբունքների ըմբռնում, ինչպիսիք են՝ եկամուտը, շահույթը և վնասը, դրամական միջոցների հոսքերը և հաշվեկշիռները: Պետք է գոնե նվազագույն պատկերացում ունենալ հաշիվ-ապրանքագրերի և աշխատավարձերի կառավարման մասին: Չմոռանաս հարկերի մասին:

mobile manking

  • Իրավական դաշտ

Յուրաքանչյուր բիզնես գործում է տեղական և միջազգային օրենքների շրջանակներում: Համոզվիր, որ տիրապետում ես քո բիզնեսը կանոնակարգող համապատասխան իրավական կառուցվածքին:

 

  • Մարքեթինգ և բրենդինգ

Սոցիալական մեդիայում ներկայությունից մինչև որոնման համակարգի օպտիմալացում (SEO) և ավանդական գովազդ․ ժամանակակից մարքեթինգային ռազմավարություններին տիրապետելը կարևոր է: Մարքեթինգային և բրենդինգի ամուր ռազմավարությունը կօգնի քո բիզնեսին աչքի ընկնել մրցակցային շուկայում: Այս ուղղությամբ ունենք բլոգ, որը կարող է այս առումով լավ մեկնարկ լինել քեզ համար:

 

  • Նախագծի կառավարում (Project Management)

Ցանկացած բիզնես նախագիծ է՝ գործողությունների ամբողջություն, որն ուղղված է որևէ հստակ նպատակի իրականացմանը, և այն իրականացնելու համար անհրաժեշտ է տրամադրել որոշակի ժամանակ և ռեսուրսներ։ Նախքան քայլ կատարելը, դու պետք է կանխատեսես բոլոր հնարավոր հետևանքները, ինչի համար կարևոր է չանտեսել այս հմտության զարգացումը:

 

  • Մարդկային ռեսուրսներ (HR)

Անկախ բիզնեսի մեծությունից` մարդկային ռեսուրսների մասին հիմնական պատկերացում ունենալն առանցքային է: Սա ներառում է ինչպես աշխատուժի կառավարում, այնպես էլ դրական աշխատանքային մշակույթի ձևավորում: Աշխատակիցները բիզնեսի ողնաշարն են, ուստի ներդրումներ կատարելը նրանց աճի և աշխատանքային լավ միջավայրի պահպանման համար կտա իր պտուղները, այն էլ շատ արագ:  

 

  • Հաճախորդների հետ հարաբերություններ և վաճառք

Եկամուտ և հավատարիմ հաճախորդների բազա ստեղծելու համար կարևոր է հասկանալ վաճառքի գործընթացը և հաճախորդների հետ հարաբերություններ զարգացումը: Հաճախորդների հետադարձ կապը, աջակցության ծառայությունները և հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման (CRM) ամուր համակարգը կօգնի ունենալ ներգրավված և բավարարվված լսարան:

 

  • Տեխնոլոգիա և թվային գործիքներ

Այն մասին, թե թվային փոխակերպումը ինչպես է իր կանոնները թելադրում ցանկացած ոլորտում, առաջին անգամը չէ, որ խոսում ենք: Բիզնեսի թե' առաջին քայլերի, թե' զարգացման սահուն ընթացքն ապահովելու համար կարևոր է քայլել  տեխնոլոգիական զարգացմանը համընթաց: Առաջարկում ենք կարդալ մեր բլոգը այն գործիքների մասին, որոնք թվայնացման այս դարաշրջանում կօգնեն քո բիզնեսին մրցունակ դիրք ամրապնդել շուկայում։

mobile manking

  • Ռիսկերի կառավարում

Յուրաքանչյուր բիզնես պետք է կառավարի իր ռիսկերը՝ ֆինանսական, գործառնական թե շուկայի հետ կապված: Ռիսկերի կառավարման արդյունավետ ռազմավարություն ունենալն օգնում է միշտ պատրաստ լինել ցանկացած պատահարի ու արագ արձագանքել դրանց՝ մեղմելու կամ չեզոքացնելու հնարավոր բացասական հետևանքները:

Այս ամենը սկզբում կարող է ճնշող թվալ, բայց այս ոլորտներում հիմնական գիտելիքներ ձեռք բերելը հնարավորություն կտա տեղեկացված որոշումներ կայացնելու և երկարաժամկետում հաջողության հասնելու համար: Անհրաժեշտության դեպքում մի՛ հապաղիր դիմել մասնագետների օգնությանն այն ոլորտներում, որտեղ ավելի քիչ ես քեզ վստահ զգում: Եվ դե իհարկե, շարունակիր կարդալ մեր բլոգը։

 

Կարդա նաև...

Իմ առաջին պորտֆելը. Ինչպե՞ս նվազեցնել ներդրումային ռիսկերը

Իմ առաջին պորտֆելը. Ինչպե՞ս նվազեցնել ներդրումային ռիսկերը

«Որտե՞ղ ներդրում կատարեմ, ի՞նչ արժեթուղթ գնեմ, որ շատ եկամուտ ստանամ», «Իսկ եթե չստացվի՞»․ երևի հաճախ ես քեզ այս հարցերը տալիս, հատկապես եթե նոր ես մուտք գործում ներդրումների աշխարհ:

Ֆիքսվա՞ծ, թե՞ ճկուն ավանդ․ Ո՞րն ընտրել

Ֆիքսվա՞ծ, թե՞ ճկուն ավանդ․ Ո՞րն ընտրել

Այն մասին, որ գումարը բարձի տակ չեն պահում, հաստատ լսել ես: Բայց երբ բանը հասնում է ավանդին, շատերը հայտնվում են երկընտրանքի առաջ՝ ֆիքսվա՞ծ, թե՞ ճկուն։ Սկսում ես փորփրել, որ ընտրես, բայց անհասկանալի տերմինները քննության տոմս են հիշեցնում։

Եկամուտների պարտադիր հայտարարագրում. Ով պետք է հայտարարագիր ներկայացնի այս տարի

Եկամուտների պարտադիր հայտարարագրում. Ով պետք է հայտարարագիր ներկայացնի այս տարի

Հայաստանում 2023-2026թթ․ փուլային եղանակով ներդրվում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը։ Վստահ ենք՝ լսել ես, որ այս տարի արդեն հարյուր հազարավոր քաղաքացիներ պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները։

  • Recent
  • Popular