You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Մարքեթինգը դրսո՞ւմ, թե՞ ներսում: Ինհաուս vs գործակալություն - Ամերիա բլոգ
07Փտվ

Մարքեթինգը դրսո՞ւմ, թե՞ ներսում: Ինհաուս vs գործակալություն

3D illustration of a book

Մարքեթինգն ու PR-ն այսօր առանցքային դեր ունեն յուրաքանչյուր ընկերության ճանաչման, զարգացման, առաջընթացի ու վաճառքների գործում։ 

Քո բիզնեսին ևս անհրաժեշտ է մարքեթինգ, PR, գովազդ ու առաջխաղացում շուկայում, բայց դու չգիտես` որն ընտրել. ունենալ մարքեթինգի թիմ ընկերության ներսո՞ւմ, թե՞ օգտվել մարքեթինգային գործակալության ծառայություններից: 

Պատմում ենք երկու տարբերակի առավելությունների մասին և օգնում ընտրել քո բիզնեսին համապատասխանող տարբերակը:
Այս ընտրությունը, պարզվում է, այդքան էլ միանշանակ չէ ու կախված է մի շարք գործոններից։

Մարքեթինգի թիմ. ո՞ր դեպքում է շահեկան այս տարբերակը

Մարքեթինգի թիմ ունենալը առաջին հերթին գործընթացների նկատմամբ լիարժեք վերահսկողությունն է: Մարքեթինգի ինհաուս մասնագետները.

  • Իրենց ամբողջ ժամանակը նվիրում են բացառապես ընկերության նախագծերի իրականացմանը 
  • Լիարժեք տիրապետում են նախագծերի ու ծառայությունների բոլոր նրբություններին, ընկերության նպատակներին, տեսլականին ու առաքելությանը
  • Շատ արագ են արձագանքում շուկայում տեղի ունեցող փոփոխություններին
  • Պատրաստ են անընդհատ փորձարկել մարքեթինգային տարբեր գործիքներ` ցանկալի արդյունքին հասնելու համար
  • Արձագանքում ու լուծում են բոլոր խնդիրները այսօր և հիմա  
  • Թիմի աշխատանքը և ծավալը տեսանելի է
  • Դուք կարող եք անընդհատ խորհրդակցել և քննարկել առաջխաղացման ռազմավարությունը, առաջիկա ծրագրերը, լուծման տարբերակները, կատարել անհրաժեշտ շտկումները տեղում

Մարքեթինգային գործակալություն. ո՞ր դեպքում ընտրել այս տարբերակը

Եթե դու ստարտափ ունես կամ փոքր ընկերություն ես հիմնել, սկզբնական շրջանում կարող ես մարքեթինգային գործառույթները վստահել գործակալությանը, քանի որ.  

  • Դա ֆինանսապես ավելի ձեռնտու է
  • Նախագծի վրա աշխատելու է միաժամանակ մի քանի որակավորված մասնագետ կամ մի ամբողջ թիմ
  • Գործակալության աշխատակիցների արձակուրդների ու բացակայությունների պատճառով աշխատանքը կանգ չի առնելու
  • Այստեղ առաջարկում են խնդիրների լուծման համակարգային տարբերակներ, քանի որ տարբեր ոլորտների ընկերությունների հետ աշխատելու փորձ ունեն

Ամփոփենք

Ընդհանրացնելով բոլոր պլյուսներն ու մինուսները՝ մենք առանձնացրել ենք մի քանի կարևոր գործոն.

Վստահություն և հավատարմություն

Ոչ ոք չի կարող այնքան լավ ճանաչել կազմակերպությունը, քան քո թիմակիցները։ Նրանք տիրապետում են բիզնեսի նրբություններին, խնդիրներին ու հնարավորություններին։ Ու ամենակարևորը, ձեր թիմն ունի մեկ տեսլական, որի շուրջ և դուք համախմբվել եք: Եթե դու կարողանաս քո գաղափարներով վարակել նաև մարքեթինգային ընկերության աշխատակիցներին, հաջողությունը հաստատ ձերն է լինելու:

Ժամանակ 

Դու կծախսես մի քանի ամիս՝ մարքեթինգի քո թիմը համալրելու համար, բայց հետագայում կխնայես շատ ժամանակ: Սեփական թիմը միշտ կլինի հասանելի, արագ կկողմնորոշվի, կկարողանա առաջացած ֆորսմաժորը լուծել մի քանի րոպեում։ Իհարկե, հարցերը լուծում կստանան նաև մարքեթինգային ընկերությունում, եթե դու քո արժեքներին համապատասխանող գործընկեր ես գտել։  

Միջոցներ
Ժամանակից բացի չմոռանաս ճիշտ հաշվարկել նաև ֆինանսական միջոցներդ։ Այս ոլորտն այսօր էժան վարձատրվողներից չէ, ընտրություն կատարելիս ավելորդ չէր լինի լավ ծանրութեթև անել ու դրա արդյունքում նոր որոշում կայացնել:

Անվտանգություն

Իհարկե, մարքեթինգային ընկերությունների հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են գաղտնիության համաձայնագրով, սակայն միշտ պետք է նկատի ունենալ՝ աշխատանքային ներքին հարաբերություններն ունեն անվտանգության ավելի բարձր մակարդակ։ 

Բոնուսային մի տարբերակ 

Դու կարող ես համատեղել երկուսը մեկում. ունենալ փոքրիկ մարքեթինգային թիմ, որը կսահմանի հստակ նպատակներ ու ավելի ճիշտ կգնահատի բիզնեսիդ կարիքները։ Իսկ նեղ ոլորտային աշխատանքները կկատարեն մարքեթինգային կազմակերպության աշխատակիցները՝ համագործակցելով ու մշտական կապի մեջ լինելով քո թիմի հետ։

Արդյունք

Ամենակարևորը մարդիկ են, որոնք հավատում են քո գաղափարներին ու այն արդյունքին, որ դուք ստեղծելու եք միասին: 
 

Կարդա նաև...

Սովորում ենք խաղալով. ֆինանսական գրագիտություն երեխաների համար

Սովորում ենք խաղալով. ֆինանսական գրագիտություն երեխաների համար

Ֆինանսական ոլորտի գուրուները պնդում են, որ ավելի կարևոր է երեխաներին ֆինանսական գրագիտություն սովորեցնել վաղ տարիքից ու դա անել ոչ թե ավանդական մեթոդներով, այլ ամենահասարակ խաղերի օգնությամբ։ 

Ինչպե՞ս ավելի արագ ու արդյունավետ սովորել. 4 մեթոդ + 4 խորհուրդ ուսանողներին

Ինչպե՞ս ավելի արագ ու արդյունավետ սովորել. 4 մեթոդ + 4 խորհուրդ ուսանողներին

4 մեթոդ + 4 խորհուրդ ուսանողներին Նոր ուսումնական տարին շատ մոտ է. դասեր, սեմինարներ, քննություններ, մի աշխարհ xerox-ներ ու գրքեր: Ի՞նչ անել, որ հասցնես ամեն ինչ, բայց 2 օ...

Թող բիզնեսդ աշխատի, մինչ դու արևայրուք ես ստանում

Թող բիզնեսդ աշխատի, մինչ դու արևայրուք ես ստանում

Ամառն անցնում է, իսկ դու դեռ երազում ես ծովափի, արևի ու հանգստի մասի՞ն։ Մի կողմից՝ մտքումդ արևն ու պինա-կոլադան են, մյուս կողմից՝ մտքերն այն մասին, թե քո բացակայության ընթացքում ինչ կկատարվի քո բիզնեսի հետ։

  • Recent
  • Popular