Ներդրումային բառարան, կամ ի՞նչ լեզվով են խոսում ներդրողները - Ամերիա բլոգ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
23Մյս

Ներդրումային բառարան, կամ ի՞նչ լեզվով են խոսում ներդրողները

3D illustration of a movie of phone

Ներդրումների աշխարհը երբեմն կարող է անհասկանալի կամ բարդ թվալ․ «դիվերսիֆիկացիա», «արժեկտրոն», «ֆինանսական ինդեքս» և նման այլ տերմիններ ոլորտ մուտք գործողներին հաճախ շփոթեցնում են:

Սակայն խելամիտ ներդրումներ կատարելու համար այս հասկացությունների իմացությունը կարևոր է։

Այս բլոգում կներկայացնենք ներդրումային մի քանի տարածված տերմին և դրանց բացատրությունը, ինչը հնարավորություն կտա տեղեկացված լինելու և բացահայտելու ոլորտը:
 

Շահաբաժին (Dividend)

Բաժնետիրական ընկերության շահույթի բաշխումն է բաժնետերերի միջև գումարի կամ բաժնետոմսերի տեսքով: Շահաբաժին վճարելը ընկերության պարտավորությունը չէ, և կախված ֆինանսական արդյունքներից` վերջինս որոշում է կայացնում շահաբաժինները վճարելու կամ չվճարելու մասին:
 

Արտոնյալ բաժնետոմս (Preferred share)

Բաժնետոմսի տեսակ, որի սեփականատերերը, ի տարբերություն սովորական բաժնետոմսերի, չունեն ընկերության կառավարմանը մասնակցելու իրավունք, սակայն այս բաժնետոմսերի դիմաց ընկերությունը պարտավոր է միշտ շահաբաժին վճարել:
 

Անվանական արժեք (Nominal value)

Արժեթղթի (պարտատոմսի) արժեքն է թողարկման պահին, և այն գումարը, որը պարտատոմսի սեփականատերը ստանալու է պարտատոմսի մարման ժամանակ: Բորսայում պարտատոմսի գինը կարող է տարբերվել իր անվանական արժեքից:
 

Արժեկտրոն (Coupon)

Նախապես սահմանված տոկոսագումար, որը հաշվարկվում է պարտատոմսի անվանական արժեքի վրա և վճարվում պարտատոմսի տիրոջը որոշակի, նախապես սահմանված պարբերականությամբ:
 

Մինչև մարում եկամտաբերութուն (YTM, Yield to Maturity)

Ներդրողի փաստացի եկամտաբերությունն է, եթե նա ձեռք բերի պարտատոմսը տվյալ պահին ձևավորված շուկայական գնով, պահի մինչև մարումը և վերաներդնի ստացված արժեկտրոնները։
 

Ներդրումային պորտֆել (Investment Portfolio)

Տարբեր արժեթղթերից` բաժնետոմսերից, պարտատոմսերից և ֆինանսական այլ գործիքներից կազմված պորտֆել, որը հնարավորություն կտա տրված ռիսկի պայմաններում ապահովելու ավելի բարձր եկամուտ, քան առանձին արժեթղթերը:
 

Consumer-loan


Դիվերսիֆիկացիա (Diversification)

Ռիսկերը նվազեցնելու միջոց, երբ գումարը ոչ թե ամբողջությամբ ներդրվում է մեկ արժեթղթի մեջ, այլ բաշխվում է տարբեր արժեթղթերի մեջ՝ դրանով իսկ խուսափելով միայն մեկ ընկերության ռիսկը կրելուց:
 

Շուկայական պատվեր (Market order)

Արժեթղթերով գործարք կատարելու պատվերի տեսակ, երբ գործարքը կատարվում է պատվերը տալու պահին բորսայում ձևավորված գնով:
 

Լիմիտային պատվեր (Limit order)

Արժեթղթերով գործարք կատարելու պատվերի տեսակ, երբ սահմանվում է լիմիտային գին. գնման պատվերի դեպքում արժեթուղթն այդ գնից ավելի բարձր գնով չի գնվում, իսկ վաճառքի պատվերի դեպքում ավելի ցածր գնով չի վաճառվում։
 

Ֆինանսական ինդեքս (Financial index)

Թվային ցուցանիշ է, որն արտացոլում է ակտիվների խմբի գները մեկ թվով: Ավելի պարզ ասած՝ հիմնվելով տարբեր չափորոշիչների և մեթոդաբանության վրա ինդեքսը մեկ թվային արժեքով ներկայացնում է մեծ թվով ակտիվների արժեքը և թույլ տալիս հետևել ակտիվների գնի շարժին։ Ֆինանսական ինդեքսներ են, օրինակ, բոլորիս հայտնի S&P500, Nasdaq, Dow Jones, Russel և այլ ինդեքսներ:

 

Հիմա արդեն մենք նույն լեզվով ենք խոսում ու հասկանալու ենք իրար կես բառից:

youtube  Եթե սկսնակ ներդրող ես, ներդրումային գործիքներին կարող ես ծանոթանալ մեր YouTube-յան հայալեզու վլոգում:

 

telegram  Telegram-ի մեր ներդրումային բլոգը ներդրումային ոլորտի նորությունների, գործիքների, ներդրումային հնարավորությունների  մասին է`

Իսկ այստեղ մեր հաճախորդները բացում են բրոքերային հաշիվ օնլայն` առանց բանկ գալու, ընդամենը հինգ րոպեում` 

Հիշեցնենք, որ մեր նախորդ բլոգերում խոսել ենք նաև խնայողություններին և վարկերին վերաբերող բառերի մասին։

Կարդա նաև...

4 անվճար հարթակ, որոնք կօգնեն ֆինանսական գիտելիք ստանալ

4 անվճար հարթակ, որոնք կօգնեն ֆինանսական գիտելիք ստանալ

Այսօր կան բազմաթիվ հարթակներ, այդ թվում` անվճար, որտեղ կարող ես քեզ ու քո պահանջներին հարմար դասընթացներ գտնել ֆինանսների ամենատարբեր ուղղությունների վերաբերյալ:

Կանաչ ապագա. այսօրվա որոշումները՝ վաղվա կայուն ապագայի հիմքում

Կանաչ ապագա. այսօրվա որոշումները՝ վաղվա կայուն ապագայի հիմքում

Աշխարհը շարժվում է դեպի կայուն ապագա, և մեր այսօրվա քայլերը` մեծ թե փոքր, որոշիչ են լինելու։ Բնապահպանական կայունությունը, միտում լինելուց բացի, նախևառաջ ընտրություն է` ուղղված մոլորակի բարեկեցությանը այժմ և երկարաժամկետ հեռանկարում:

Թոփ ծրագրեր կրթությունդ նոր մակարդակի բարձրացնելու համար

Թոփ ծրագրեր կրթությունդ նոր մակարդակի բարձրացնելու համար

Պատկերացրու` արթնանում ես, պատուհանից նայում Սագրադա Ֆամիլիա տաճարին, պատրաստվում, վերցնում սուրճ և չուռռոս ու շտապում դասի։

  • Recent
  • Popular